Ես դեռ մրցույթի ժամանակ կարդացի, հետո մրցույթի բովում կորա, հետո դասեր, գործեր, գնա՜ց, էսօր նորից կարդացի, արտակարգ լավն էր, իրականում դուր եկավ, մանավանդ վերջը, զրուցակցի ով լինելը, կյանքում պարն էդպես չէի ընկալի, բայց երբ կարդում էի, պարից հատվածներ էին աչքի առաջ լողում: Իսկ հիմա անդրադառնամ չմեկնաբանելուն
Sambitbaba ջան, ախր էնպես ես գրում, որ պետք է մի հատ քեզ տրամադրես՝ կարդաս, չես կարող ուղղակի աչքի տակով անցկացնել, պիտի իրականում կարդաս, ամեն բառի ներքո իմաստ կա, փորձես կռահել, բացահայտել, որ վերջում պատկերը տեսնես, հետո պիտի փորձես հասկանալ, հետո էլ գործի առաջացրաց էմոցիոնալ ֆոնը վերապրել: Նախորդ կարդալուց հույզերն էնքան շատ էին ու էնքան հակասական, որ ես իրականում չգիտեի ինչ գրել, ճարահատյալ լռեցի, էսօր նորից եմ կարդում, ինչ-որ բան, խոստովանում եմ, վանում է, չեմ հասկանում ինչը, բայց ամբողջության մեջ շատ-շաաատ լավն է![]()
Էջանիշներ