User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞վ կա այստեղ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ակումբի կծող խոսքում թույն չկա. դեղ ա…"

    Այս խոսքերի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ջուզեպե Բալզամոյին: Չնայած ինձ չէին ասված, բայց ես համարձակվեցի ինձ էլ վերագրել և վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում Ակումբի համարյա բացարձակ լռությունը գրածս պատմվածքների հանդեպ: Ստացվում է, որ ես Ակումբի ամենաառողջ մարդն եմ. ես դեղի կարիք չունեմ
    Ողջույն Դեղի կարք բոլորս ունենք (ով ով. մենք հո էդ մասին գիտենք), ակումբն էլ բարեհաճորեն իր ունեցած դեղ ու ճարով կիսվում ա կարիքավորների հետ: Բայց արի ու տես, որ էս մեր ակումբը բժիշկպրափեսոր չի, նույնիսկ բժիշկ էլ չի: Հեքիմ ա: Ստեղից ընդեղից լսած դեղանուններով, պառավական միջոցներով, սեփական փորձով իմաստնացած (մի հատ իբուպրոֆեն խմի, ինձ պրափեսորն ասեց՝ լավ էլ օգնում ա)… հեքիմ ա, սրտանց օգնելու պատրաստ, էտ օգնելով. մի քիչ ավել ինքնահաստատվելու, սեփական մարմնի բուժման մեջ վստահվելու (արա՜ ուրեմն հեչ էլ չէի ներշնչել, էդ իբուպրոֆենը իսկականից օգնում ա) Անշառ հեքիմ: Ու հարցնող-չհարցնողին խորհուրդ, դիագնոզ, բուժում, նեկրոլոգ բան ման ա բաժանում՝ անուն հանում… աշխարհի տարբեր կողմերում լսում ու գալիս են ակումբի դեղ ու ճարի զորությունը վայելելու: Եվ լինում են դեպքեր, երբ ակումբի հեքիմությունը բավական չի լինում… այ էդ ժամանակ ակումբը լռում ա, տարակուսած (ախպեր էսի հաստատ իբուպրոֆենի բան չի): Լռում ա, որովհետև շառլատան չի, իրեն իր ունեցած փառքը հերք ա, ինքը անծանոթ դեղ ու ճար ռեկլամող չի, ինքն իսկապես ուզում ա օգնած լինի: Ու գիտի, որ լավագույն օգնությունը… չխանգարելն ա…

    Գիտե՞ս ինչն ա խնդիրը: Դու ցանկացած բան գրելիս փորձում ես մեջը լիքը փիլիսոփայություն մտցնել, ու դա ծանրացնում ա գործը, դարձնում անընթեռնելի: Եթե ուզում ես ինչ-որ գաղափարական քարոզ անել կամ ինչ-որ բան փոխանցել, ուրիշ տեղից բռնի: Էդ փիլիսոփայությունն էդպես բաց-բրախ դնելը ոչ մեկի չի գերի: Առայժմ էսքանը: Հույս ունեմ` չես նեղանում:
    Ինձ քո գրածները երբեմն դժվար է լինում հասկանալ. խոհերն ու փիլիսոփայությունը չափազանց շատ են լինում իմ ուղեղի համար:
    Sambitbaba ջան, ախր էնպես ես գրում, որ պետք է մի հատ քեզ տրամադրես՝ կարդաս, չես կարող ուղղակի աչքի տակով անցկացնել, պիտի իրականում կարդաս, ամեն բառի ներքո իմաստ կա, փորձես կռահել, բացահայտել, որ վերջում պատկերը տեսնես, հետո պիտի փորձես հասկանալ, հետո էլ գործի առաջացրաց էմոցիոնալ ֆոնը վերապրել:
    Մի քիչ ծանր ա կարդացվում:
    Նենց տպավորություն ա, որ ինչ միտքդ գալիս ա, ոնց գալիս ա, տենց էլ գրում ես:
    Գրական ստեղծագործության դեպքում միշտ չի որ դա ճիշտ ա: Հատկապես, երբ գրածդ առանց էն էլ փիլիսոփայական խոհեր ունի: Ծանրացնում ա
    Եվ այլն…
    Էսքան չէի գրի, եթե հանճարեղ մտքերս մեջբերած չլինեիր , իսկ գործդ վատը չի: Ես էլ, էտ բոլդաիտալիկային խռուբռից մի քիչ ներվայնացա, բայց վսե ժե կարդացի …
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 31.03.2013, 22:49:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Արձակ. Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.12.2012, 16:58
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •