User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: iOS ջեյլբրեյք, Cydia (թվիքներ, խաղեր, ծրագրեր, մոդիֆիկացիաներ)

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    iOS ջեյլբրեյք, Cydia (թվիքներ, խաղեր, ծրագրեր, մոդիֆիկացիաներ)

    Այս թեմայում եկեք քննարկենք iOS-ի ջեյլբրեյքը՝ ինչ է այն և ինչպես է արվում, թվիքներ, ծրագրեր, խաղեր, մոդիֆիկացիաներ, վերջին նորություններ:
    Ինչ բան է ջեյլբրեյքը և ինչու է արվում
    download.jpg
    Ջեյլբրեյք-մոդիֆիկացիան իրենից ներկայացնում է գործողություն, որի արդյունքում օգտագործողն իրեն հասանելի է դարձնում ապպարատի (iPhone, iPad) ֆայլային համակարգը: Ջեյլբրեյք անելուց հետո օգտագործողը կարող է տեղադրել Cydia ծրագիրը, որը թույլ է տալիս տեղադրել անսահմանափակ քանակությամբ անվճար սովթ՝ խաղեր, ծրագրեր, թվիքներ և այլն:
    Ջեյբրեյք անելու պատճառները շատ են: Հակիրճ ներկայացնեմ դրանցից ամենակարևորները
    1. iOS-ի տեսքը փոխելու հնարավորություն (themes, modes, skins)
    2. Ծրագրերի անվանափոխություն և վերադասավորություն, նրանց քանակն ըստ տողի և սյունակի փոխելու հնարավորություն
    3. Լռությամբ որոշված վեբ-բրաուզերն ու իմեյլ-ծրագիրը փոխելու հնարավորություն
    4. Հայերեն և այլ լեզուների ստեղնաշար մտցնելու հնարավորություն
    5. Siri ձայնային ասիստենտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև վերջինիս լրիվ մոդիֆիկացիա
    6. App Store-ի վճարովի խաղերն ու ծրագրերը անվճար ձեռք բերելու, ինչպես նաև այլ խաղային կոնսոլների էմուլյատորներ տեղադրելու հնարավորություն
    7. Ծրագրային ապահովություն՝ մեդիա-ֆայլերի, ծրագրերի և ֆոլդերների պաշտպանում գաղտնաբառով, face-recognition և այլ
    8. Նույն iOS համակարգի վրա մի քանի օգտագործող սահմանելու հնարավորություն (Multiple Users)
    և այլն:
    Անգլերենից թարգմանած ջեյլբրեյք նշանակում է «փախուստ բանտից»:

    Ինչ բան է Cydia-ն
    Cydia-ն ջեյլբրեյք ծրագրերի «App Store»-ն է: Ինչպես App Store-ում, այնպես էլ Cydia-ում դուք կարող եք որոնել և տեղադրել ծրագրեր և մոդեր: Ինչպես App Store-ում, այնպես էլ Cydia-ում կա և՛ վճարովի, և՛ անվճար սովթ:
    Cydia ծրագիրը տեղադրվում է ջեյլբրեյքից անմիջապես հետո կամ նրա ընթացքում:

    Արդյոք ջեյլբրեյքն օրինական է
    Այո, ջեյլբրեյքն օրինական է, 2010 թվականից ի վեր: Ու բնավ անհանգստանալու կարիք չկա, թե Apple-ը կարող է ձեզ հետապնդել ջեյլ անելու համար:

    Արդյոք ջեյլբրեյքը նույնն է, ինչ անլոքը
    Ոչ: Ջեյլբրեյք անելը թույլ է տալիս տեղադրել կողմնակի (3rd party) ծրագրեր և թվիքներ, մինչդեռ անլոք անելը թույլ է տալիս տեղադրել այլ բջջային օպերատորի քարտ:

    Քանի տեսակի է լինում ջեյլբրեյքը
    Ջեյլբրեյքը լինում է 3 տեսակի՝ tethered, semi tethered, և untethered: Անվանեք ինչպես ցանկանում եք: Ես կանվանեմ կապված, մասնակի կապված և ազատ:

    Ինչպես անել ջեյլբրեյք
    Ջեյլբրեյք անելու համար առաջին հերթին պետք է հստակ իմանաք ձեր iOS-ի վերսիան: Վերջինը կարող եք գտնել՝ այցելելով Settings->General->About և բացված աղյուսակի մեջ նայել Version-ի դիմաց: Իմը, օրինակ, iOS 6.1.2 է: Ամեն վերսիայի iOS-ի համար անհրաժեշտ է բեռնել համապատասխան վերսիան ջեյլբրեյք անող սոֆթ, որի համար դիմում եք գուգլի օգնությանը:

    Ինչ խնդիրների առաջ կարող եմ կանգնել ջեյլբրեյք անելուց հետո
    Այֆոնի էկրանը չի բացվում (սև էկրան, խնձոր կամ այլ նկար)
    Այթունսի մեջ փորձում եմ վերականգնվել, բայց չի ստացվում
    Վայ-ֆայ թերություններ (չի աշխատում, դանդաղել է, տեսնում է վայ-ֆայս բայց չի կարող միանալ նրան)
    Այֆոնի մարտկոցի աշխատաժամանակի կրճատում (ծանր թվիքներ և սքիններ օգտագործելու դեպքում)
    շարունակելի

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.03.2013), Freeman (21.03.2013), keyboard (20.03.2013), Աթեիստ (21.03.2013), Հայկօ (20.03.2013), Ներսես_AM (20.03.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմացել եմ իմ iOS-ի վերսիան: Ո՞ր ծրագիրն օգտագործեմ ջեյլբրեյք անելու համար:
    iOS 6.1.3
    Խուսափեք այս վերսիային անցնելուց: Քանզի այս վերսիան ջեյլբրեյք չունի:

    iOS 6.1.2
    Օգտագործեք evasi0n

    iOS 6.1.1
    iPhone 4S Օգտագործեք evasi0n

    iOS 6, 6.1
    iPhone 5 Օգտագործեք evasi0n
    iPhone 4S Օգտագործեք evasi0n
    iPhone 4 Օգտագործեք evasi0n
    iPhone 3GS Օգտագործեք evasi0n
    iPad mini Օգտագործեք evasi0n
    iPad 3 Օգտագործեք evasi0n
    iPad 2 Օգտագործեք evasi0n
    iPod Touch 5G Օգտագործեք evasi0n
    iPod Touch 4G Օգտագործեք evasi0n
    iPod Touch 3G Օգտագործեք evasi0n

    iOS 5.1.1
    iPhone 4S Օգտագործեք Absinthe
    iPhone 4 Օգտագործեք Absinthe
    iPhone 3GS Օգտագործեք Absinthe
    iPad 3 Օգտագործեք Absinthe
    iPad 2 Օգտագործեք Absinthe
    iPad 1 Օգտագործեք Absinthe
    iPod Touch 4G Օգտագործեք Absinthe
    iPod Touch 3G Օգտագործեք Absinthe

    iOS 5.1
    iPhone 4S Չունի
    iPhone 4 Օգտագործեք RedSn0w
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w
    iPad 3 Չունի
    iPad 2 Չունի
    iPad 1 Օգտագործեք RedSn0w
    iPod Touch 4G Օգտագործեք RedSn0w
    iPod Touch 3G Օգտագործեք RedSn0w

    iOS 5.0.1
    iPhone 4S Օգտագործեք Absinthe, RedSn0w
    iPhone 4 Օգտագործեք RedSn0w, PwnageTool
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w, PwnageTool
    iPad 2 Օգտագործեք Absinthe
    iPad 1 Օգտագործեք RedSn0w, PwnageTool
    iPod Touch 4G Օգտագործեք RedSn0w, PwnageTool
    iPod Touch 3G Օգտագործեք RedSn0w, PwnageTool

    iOS 5
    iPhone 4S Օգտագործեք Absinthe, RedSn0w
    iPhone 4 Օգտագործեք RedSn0w
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w
    iPad 2 Չունի
    iPad Օգտագործեք RedSn0w
    iPod Touch 4G Օգտագործեք RedSn0w
    iPod Touch 3G Օգտագործեք RedSn0w

    iOS 4.3.5, 4.3.4
    iPhone 4 Օգտագործեք RedSn0w
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w
    iPad 2 Չունի
    iPad 1 Օգտագործեք RedSn0w
    iPod Touch 4G Օգտագործեք RedSn0w
    iPod Touch 3G Օգտագործեք RedSn0w

    iOS 4.3.3
    iPhone 4 Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze
    iPhone 3GS Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze
    iPad 2 Օգտագործեք JailbreakMe
    iPad 1 Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool
    iPod Touch 4G Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze
    iPod Touch 3G Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze

    iOS 4.3.2
    iPhone 4 Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze
    iPhone 3GS Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze
    iPad 1 Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool
    iPod Touch 4G Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze
    iPod Touch 3G Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool, Sn0wBreeze

    iOS 4.3.1
    iPhone 4 Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool
    iPhone 3GS Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool
    iPad 1 Օգտագործեք JailbreakMe
    iPod Touch 4G Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool
    iPod Touch 3G Օգտագործեք JailbreakMe, RedSn0w, PwnageTool

    iOS 4.2.8
    iPhone 4 Օգտագործեք JailbreakMe, Sn0wBreeze
    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ռեդ: 20.03.2013, 21:33:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.03.2013), Freeman (21.03.2013), keyboard (21.03.2013), Աթեիստ (21.03.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմացել եմ իմ iOS-ի վերսիան: Ո՞ր ծրագիրն օգտագործեմ ջեյլբրեյք անելու համար:
    iOS 4.2.1
    iPhone 4 Օգտագործեք RedSn0w, GreenPois0n, PwnageTool
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w, GreenPois0n, PwnageTool
    iPhone 3G Օգտագործեք RedSn0w, GreenPois0n, PwnageTool
    iPod Touch 4G Օգտագործեք RedSn0w, GreenPois0n, PwnageTool
    iPod Touch 3G Օգտագործեք RedSn0w, GreenPois0n, PwnageTool
    iPod Touch 2G Օգտագործեք RedSn0w, GreenPois0n, PwnageTool

    iOS 4.1
    iPhone 4 Օգտագործեք PwnageTool, GreenPois0n, LimeRa1n (նախընտրելի է երկրորդը)
    iPhone 3GS Օգտագործեք PwnageTool, GreenPois0n, LimeRa1n (նախընտրելի է երկրորդը)
    iPhone 3G Օգտագործեք RedSn0w, PwnageTool

    iOS 4.0.2
    iPhone 4 Օգտագործեք LimeRa1n
    iPhone 3GS Օգտագործեք LimeRa1n
    iPhone 3G Օգտագործեք RedSn0w

    iOS 4.0.1
    iPhone 4 Օգտագործեք JailbreakMe
    iPhone 3GS Օգտագործեք JailbreakMe
    iPhone 3G Օգտագործեք JailbreakMe

    iOS 4
    iPhone 4 Օգտագործեք JailbreakMe
    iPhone 3GS Օգտագործեք JailbreakMe, PwnageTool
    iPhone 3G Օգտագործեք JailbreakMe, PwnageTool

    iOS 3.2.1
    iPad Օգտագործեք JailbreakMe

    iOS 3.2
    iPad Օգտագործեք Spirit

    iOS 3.1.3
    iPhone 3GS Օգտագործեք Spirit
    iPhone 3G Օգտագործեք Spirit, RedSn0w, PwnageTool (նախընտրելի է առաջինը)
    iPhone 2G Օգտագործեք Spirit, RedSn0w, PwnageTool (նախընտրելի է առաջինը)

    iOS 3.1.2
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w, PwnageTool, BlackRa1n
    iPhone 3G Օգտագործեք RedSn0w, PwnageTool, BlackRa1n
    iPhone 2G Օգտագործեք RedSn0w, PwnageTool, BlackRa1n

    iOS 3.1
    iPhone 3GS Օգտագործեք BlackRa1n
    iPhone 3G Օգտագործեք BlackRa1n
    iPhone 2G Օգտագործեք BlackRa1n

    iOS 3.0.1
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w
    iPhone 3G Օգտագործեք RedSn0w
    iPhone 2G Օգտագործեք RedSn0w

    iOS 3.0
    iPhone 3GS Օգտագործեք RedSn0w
    iPhone 3G Օգտագործեք RedSn0w
    iPhone 2G Օգտագործեք PwnageTool, RedSn0w
    iPod Touch 2G Օգտագործեք RedSn0w
    շարունակելի

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.03.2013), keyboard (21.03.2013), Աթեիստ (21.03.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյո՞ք ջեյլբրեյքը կասեցնում է իմ երաշխիքը
    Եվ այո, և ոչ: Եթե դուք վերցնեք ձեր ջեյբրեյք արված այֆոնն Apple սպասարկման կենտրոն, ապա Apple-ի աշխատողը ձեզ շատ հանգիստ կբացատրի, որ դուք չեք կարող սպասարկվել, քանի որ ձեր երաշխիքը կասեցվել է այն իսկ վայրկյանից, ինչ դուք ջեյլբրեյք եք արել ձեր հեռախոսը: Այն փաստը, որ ջեյլբրեյքն օրինական է, ամենևին չի ենթադրում, որ Apple-ը թույլատրել է այն իր հաճախորդի պայմանագրի մեջ:
    Եթե դուք այնուամենայնիվ որոշել եք ձեր հեռախոսը տանել Apple սպասարկման կենտրոն, ապա ուղղակի վերականգնեք ձեր iOS-ի ծրագիրն iTunes-ի միջոցով: Շատ մարդիկ դիմում են այդ քայլին՝ դրանով իսկ թաքցնելով իրենց հեռախոսի ջեյլբրեյք արված լինելու փաստը, և Apple-ն ուղղակի ելք չունի ապացուցելու, որ այն ջեյլբրեյք արված է եղել:
    Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել iTunes-ն ու App Store-ը ջեյլբրեյք անելուց հետո
    Իհարկե, դուք ազատորեն կարող եք օգտագործել iTunes-ն ու App Store-ը ջեյլբրեյք անելուց հետո: Ջեյլբրեյք անելուց հետո փաստացի ձեր ապպարատի հետ ոչ-մի փոփոխություն տեղի չի ունենում: Ընդամենն ավելանում է նոր ծրագիր՝ Cydia անունով:
    Այստեղ կուզենայի նշել, որ որոշ վերսիաներ ջեյլբրեյք անելիս չէր աշխատում iBooks ծրագիրը (օրինակ՝ iOS 5): Սակայն ժամանակին հայտնվեցին iBooks ֆիքսեր, որոնք վերականգնում էին iBooks-ի աշխատանքը: Վերջին ջեյլբրեյք արված iOS-ը 6.1.2-ն է, ու վերջինս նման խնդիրներ չունի:
    Ամենավատը բանն ինչը կարող է լինել ջեյլբրեյք անելիս (կամ անելուց հետո), դա կախված ու անպատասասխանական վիճակ ստանալն է, երբ ոչ-մի կոճակ չի աշխատում, ու էկրանին միևնույն պատկերն է: Դուք միշտ կարող եք վերականգնել ձեր ծրագիրն իր գործարանային վիճակին:
    Հնարավո՞ր է արդյոք ծրագրի բարձր վերսիայից անցնել ցածրի
    Շնորհիվ Cydia ծրագրի, հնարավոր է անցնել բարձր iOS վերսիայից ցածրին, այսինքն՝ կատարել դաունգրեյդ (downgrade): Դա անելու համար Cydia ծրագիրն ունի տիրույթ, որտեղ պահում է ձեր iOS-ի SHSH Blob-ները:
    Ի՞նչ բան է SHSH Blob
    Այն թվային ստորագրություն է, որը տրվում է Apple-ի կողմից, որպեսզի թույլատրվի համապատասխան վերսիայի ծրագրի նստեցումն ապպարատին:
    Բլոբները գեներացվում են Apple-ի սերվերների վրա, և չեն կարող ստեղծվել որևէ այլ կերպ:
    Բլոբների բացակայության դեպքում դուք հնարավորություն չեք ունենա փոխել, վերականգնել, թարմացնել ձեր ծրագիրն iTunes-ի միջոցով:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.03.2013), keyboard (21.03.2013), Աթեիստ (21.03.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կապված, մասնակի կապված և ազատ ջեյլբրեյք: Ո՞րն է տարբերությունը:
    Հիմա բացատրեմ:
    Կապված ջեյլբրեյքը վերը նշվածներից պակաս ցանկալին է, «ամենավատը»: Կապված ջեյլբրեյք ունենալու դեպքում դուք ամեն անգամ ստիպված կլինեք հեռախոսն անջատել-միացնելու համար միացնել այն համակարգչին USB-ով, այսինքն, այն ռեբութ անելու համար օգտվել համապատասխան PC-ծրագրից (օրինակ՝ RedSn0w): Դրա համար ես այն անվանեցի կապված:
    Մասնակի կապված ջեյլբրեյք ունենալու դեպքում ռեբութ կկարողանաք անել, սակայն այդ գործողությունը կունենա որոշ հետևանքներ: Ռեբութից հետո ոչ-մի Cydia-թվիք չի աշխատի, երբեմն նույնիսկ որոշ ծրագրեր կդառնան օգտագործման համար ոչ պիտանի (օր.՝Safari): Այլ կերպ ասած՝ մասնակի կապված ջեյլբրեյքը կապված ջեյլբրեյք է, որն ունի որոշ սահմանափակումներով ռեբութ կատարելու հնարավորություն:
    Լրիվ ֆունկցիոնալ iOS ստանալու համար պետք է անել ռեբութ, օգտվելով այն ծրագրից, որը նշված էր վերև (կապվածի դեպքում):
    Ազատ ջեյլբրեյքը նշված երեքից ամենացանկալին է: Այն ձեզ թույլ կտա աշխատացնել թվիքներ, ծրագրեր, խաղեր, և կատարել մաքուր ռեբութ առանց որևէ հետևանքների:
    Մի անգամ էլ անգլերեն անվանումներով՝ կապված (Tethered), մասնակի կապված (SemiTethered), ազատ (Untethered): (tether-սահմանափակել, կապել, շղթայել)
    PC-ծրագրի միջոցով ռեբութ անելու պրոցեսը կոչվում է tethered boot (շղթայված, կապված):

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.03.2013), keyboard (21.03.2013), Zangezur (21.03.2013), Աթեիստ (21.03.2013), Հայկօ (21.03.2013), Ներսես_AM (21.03.2013)

  11. #6

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան ո՞նց iPad-ով SMS ուղարկեմ ու ստանամ, Cydia-ի SwirlySMS-ով չի լինում: Ուրիշ ի՞նչ կառաջարկեք:

    Հ.Գ. ipad 4 4g / ios 6.1.2 / jalibreak արած

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Android ծրագրեր ու խաղեր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 355
    Վերջինը: 28.08.2016, 13:17
  2. Java ծրագրեր և խաղեր
    Հեղինակ՝ GEV85, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 09.10.2011, 13:46
  3. RES-LOAD.NET.RU Անվճար խաղեր և ծրագրեր !!!
    Հեղինակ՝ Mher[ArM], բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 15.10.2010, 01:01
  4. խաղեր
    Հեղինակ՝ Lucky001, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.07.2008, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •