Այս թեմայում եկեք քննարկենք iOS-ի ջեյլբրեյքը՝ ինչ է այն և ինչպես է արվում, թվիքներ, ծրագրեր, խաղեր, մոդիֆիկացիաներ, վերջին նորություններ:
Ինչ բան է ջեյլբրեյքը և ինչու է արվում
download.jpg
Ջեյլբրեյք-մոդիֆիկացիան իրենից ներկայացնում է գործողություն, որի արդյունքում օգտագործողն իրեն հասանելի է դարձնում ապպարատի (iPhone, iPad) ֆայլային համակարգը: Ջեյլբրեյք անելուց հետո օգտագործողը կարող է տեղադրել Cydia ծրագիրը, որը թույլ է տալիս տեղադրել անսահմանափակ քանակությամբ անվճար սովթ՝ խաղեր, ծրագրեր, թվիքներ և այլն:
Ջեյբրեյք անելու պատճառները շատ են: Հակիրճ ներկայացնեմ դրանցից ամենակարևորները
1. iOS-ի տեսքը փոխելու հնարավորություն (themes, modes, skins)
2. Ծրագրերի անվանափոխություն և վերադասավորություն, նրանց քանակն ըստ տողի և սյունակի փոխելու հնարավորություն
3. Լռությամբ որոշված վեբ-բրաուզերն ու իմեյլ-ծրագիրը փոխելու հնարավորություն
4. Հայերեն և այլ լեզուների ստեղնաշար մտցնելու հնարավորություն
5. Siri ձայնային ասիստենտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև վերջինիս լրիվ մոդիֆիկացիա
6. App Store-ի վճարովի խաղերն ու ծրագրերը անվճար ձեռք բերելու, ինչպես նաև այլ խաղային կոնսոլների էմուլյատորներ տեղադրելու հնարավորություն
7. Ծրագրային ապահովություն՝ մեդիա-ֆայլերի, ծրագրերի և ֆոլդերների պաշտպանում գաղտնաբառով, face-recognition և այլ
8. Նույն iOS համակարգի վրա մի քանի օգտագործող սահմանելու հնարավորություն (Multiple Users)
և այլն:
Անգլերենից թարգմանած ջեյլբրեյք նշանակում է «փախուստ բանտից»:
Ինչ բան է Cydia-ն
Cydia-ն ջեյլբրեյք ծրագրերի «App Store»-ն է: Ինչպես App Store-ում, այնպես էլ Cydia-ում դուք կարող եք որոնել և տեղադրել ծրագրեր և մոդեր: Ինչպես App Store-ում, այնպես էլ Cydia-ում կա և՛ վճարովի, և՛ անվճար սովթ:
Cydia ծրագիրը տեղադրվում է ջեյլբրեյքից անմիջապես հետո կամ նրա ընթացքում:
Արդյոք ջեյլբրեյքն օրինական է
Այո, ջեյլբրեյքն օրինական է, 2010 թվականից ի վեր: Ու բնավ անհանգստանալու կարիք չկա, թե Apple-ը կարող է ձեզ հետապնդել ջեյլ անելու համար:
Արդյոք ջեյլբրեյքը նույնն է, ինչ անլոքը
Ոչ: Ջեյլբրեյք անելը թույլ է տալիս տեղադրել կողմնակի (3rd party) ծրագրեր և թվիքներ, մինչդեռ անլոք անելը թույլ է տալիս տեղադրել այլ բջջային օպերատորի քարտ:
Քանի տեսակի է լինում ջեյլբրեյքը
Ջեյլբրեյքը լինում է 3 տեսակի՝ tethered, semi tethered, և untethered: Անվանեք ինչպես ցանկանում եք: Ես կանվանեմ կապված, մասնակի կապված և ազատ:
Ինչպես անել ջեյլբրեյք
Ջեյլբրեյք անելու համար առաջին հերթին պետք է հստակ իմանաք ձեր iOS-ի վերսիան: Վերջինը կարող եք գտնել՝ այցելելով Settings->General->About և բացված աղյուսակի մեջ նայել Version-ի դիմաց: Իմը, օրինակ, iOS 6.1.2 է: Ամեն վերսիայի iOS-ի համար անհրաժեշտ է բեռնել համապատասխան վերսիան ջեյլբրեյք անող սոֆթ, որի համար դիմում եք գուգլի օգնությանը:
Ինչ խնդիրների առաջ կարող եմ կանգնել ջեյլբրեյք անելուց հետո
Այֆոնի էկրանը չի բացվում (սև էկրան, խնձոր կամ այլ նկար)
Այթունսի մեջ փորձում եմ վերականգնվել, բայց չի ստացվում
Վայ-ֆայ թերություններ (չի աշխատում, դանդաղել է, տեսնում է վայ-ֆայս բայց չի կարող միանալ նրան)
Այֆոնի մարտկոցի աշխատաժամանակի կրճատում (ծանր թվիքներ և սքիններ օգտագործելու դեպքում)
շարունակելի
Էջանիշներ