Սիրելի ակումբցիներ, այս թեմայում տեղադրվում են «Պարագրում» փորձարարական ստեղծագործական մրցույթի համար ստացված տարբերակները: Մրցույթը հայտարարվել է այս թեմայում: Ստորև ներկայացված են մրցույթի քվեարկության պայմանները:
Քվեարկության պայմանները
- Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
- Քվեարկությունը տևելու է 5 օր,
- Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
- Քվեարկության 5 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
- Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
- Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
- «Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
- Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
- 5 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:
Հիշեցնեմ, որ ոգեշնչման աղբյուր պետք է հանդիսանար այս պար-բեմադրությունը.
Էջանիշներ