Մի քանի խոսք էլ ուզում եմ ասել «Զրոն» պատմվածքի մասին: Շատերին պատմվածքիս սյուժեն անհավանական թվաց: Չեմ վիճի, բայց ուզում եմ խոսել սյուժեի մասին: Ու ասեմ՝ ինչու՞ : Չգիտեմ, ով ոնց, բայց ես (որպես մասնակից) գտնում էի, որ այս մրցույթի ներկայացվելիք պատմվածքը պիտի անմիջական կապ ունենար տեսահոլովակի հետ: Այս պատմվածքով փորձել եմ գրել այն, ինչ տեսա տեսահոլովակում: Տեսակոլովակի հիման վրա Զրոն փորձել եմ նաև ինչ-ինչ մոտիվներով գրել, օրինակ՝ կոշիկների (վիդիոյի մեջ մի դրվագ կա) պահը.
Մի խոսքով՝ էլ չեմ մանրանա, թե ինչի եմ էսպես գրել: Ստացվել է այն, ինչ ստացվել է: Համենայնդեպս, իմ ուժերի ներածին չափով, գրել եմ՝ տեսահոլովակը հաշվի առնելով:Անցյալի ուրվական է արդեն՝ աներևույթ, անտեսանելի մի ուրվական, որին ամենուրեք փնտրում եմ՝ տան յուրաքանչյուր անկյունում, փողոցում, երևակայական այն տանը, որը այդպես էլ մերը չդարձավ:Եվ իմ երևակայական աշխարհում տեսնում եմ, թե ինչպես եմ աշխատանքից հետո վերադառնում մեր տուն, սրտի ուժեղ զարկերով բացում դուռը, մտնում ներս, հապշտապ հանում կոշիկներս և աղմուկով գցում գետնին, որ նա լսի, որ վերադարձել եմ, իսկ իրականում՝ տանը ոչ ոք չկա:
Էջանիշներ