Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
Զրոն էլ էր հոյակապ գործ: Սիրեցի:Մյուս բոլոր պատմվածքների պես շատ արագ էր ընթերցվում: Գրագետ էր գրված, հետաքրքիր էր ու բովանդակալից:
Ըհը՛, մնաց քվեարկեմ![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
9. Լիզայի ձայները - բավական հետաքրքիր տարբերակ: Շարադրանքը լավն ա, տերմիններով ծանրաբեռնած չի, ու եթե մարդ հոգեբուժության հետ կապ էլ չունենա հասկանալու հետ խնդիրներ չեն լինի: Որպես պատմվածք հագեցած ա գործողություններով ու գործող անձանցով, բայց մի ավելորդ բան կար ինձ համար՝ դա Անյուտայի կերպարն էր: Երկար եմ մտածել, թե ո՞րն էր նրա դերը, ինչ-որ էական նշանակություն կա՞ այդ կերպարում, թե չէ: Մի խոսքով հետո հիմնական սյուժեն ինձ շեղեց: Վերջաբանը ահագին մտածելու տեղիք էր տալիս: Օրինակ՝ ո՞վ էր Պուտինան, ու ինչի՞ էր նա միշտ ինչ-որ մատանուց խոսում, ու հետևաբար ո՞վ էր բժիշկը:
Ինչ վերաբերվում ա պարին, նկարագրությունները շատ շատ մոտ էին: Որպես պարի ինտերպրիտացիա ինքը իմ համար երկրորդ տեղում ա Ցպահանջից հետո:
SWTS
Բայց երրորդում թերապիստ ասելով հեղինակը նկատի ա ունեցել հոգեվերլուծողին:
Հոգեվերլուծողը թերապևտն ա՞:
ivy (21.03.2013), StrangeLittleGirl (21.03.2013)
[QUOTE=StrangeLittleGirl;2395008]ես էլ եմ տենց կարծում: թերապևտը պիտի որ մենակ բժիշկ լինի, ընդհանուր բժիշկ[/QUOT
Չեմ կարող հաստատ ասել , թե ինչ տարբերություններ կան այդ երկու բառերի իմաստների միջև, բայց գիտեմ, որ հայերեն թերապևտ բառը անգլերեն թարգմանվում է therapist.
Ու հայերենում չեմ հանդիպել թերապիստ բառին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Դե, որ խորանանք, իրականում անգլերենում էլ therapist–ը հենց հոգեվերլուծողը չի, ցանկացած նեղ մասնագետի therapist են ասում, իսկ թե որ ոլորտի՝ դիմացից գրվող բառն ա հուշում՝ միասին կամ առանձին գրված։ Ամեն դեպքում անգլերենի therapist բառի հայերեն համարժեքը թերապևտն ա։ Ուղղակի հայերեն գրելիս, կարծում եմ, էդ բառը հոգեվերլուծող իմաստով օգտագործելն էնքան էլ ճիշտ չի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2013, 17:05:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հըմ, հայերեն թերապևտն ընդհանուր բժիշկն ա, որն անգլերեն GP-ն ա` general practitioner, generalist և այլն: Իսկ therapist բառի տակ անգլերենում ուրիշ բաներ են հասկանում: Կարա լինի psychotherapist, physiotherapist, speech and language therapist, որոնք հայերեն կլինեն պսիխոթերապևտ, ֆիզիոթերապևտ, լոգոպեդ: Բայց էս վերջիններին անգլերենում կարճ ասում են նաև therapist« ինչը հայերեն թերապևտ ասել չի լինի, որովհետև կընկնենք ուրիշ ոլորտ: Ինչևէ, սա իմ կարծիքն ա: Հույս ունեմ` հեղինակը կբացատրի, թե ինչու ա թերապիստ գրել, ոչ թե հոգեթերապևտ:
Ingrid (21.03.2013)
Բյուր, քանի որ ես հստակ տարբերակումը չգիտեմ, հեղինակը լինելու դեպքում երևի կգրեի հոգեվերլուծող:
Հիմա այս գործի հեղինակը մտքում ինձ է կպել, թե ա՛յ անտաղանդ, դու ինչ ես ուզւոմ իմ գործից, քիչ չէ վերցրնում ես վրադ, մի հատ էլ պոզ ու պոչ ես կպցնում:
Դրա համար ներողությունս եմ հայցում:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Ingrid (21.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ