Տարբերակ 1.
Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց
Ընդհանուր առմամբ թույլ գործ էր և պարի հետ կապ չունեցող: Բռթելու-պարելու պահը ուղղակի արհեստական ա, երբ կարդում ես ամբողջ պատմվածքը:
Տարբերակ 2.
Ներսում
Առաջին անգամ կարդալուց շատ չտպավորվեց: Երևի պարի բացակայությունն էր իր գործը արել: Այս անգամ, Բյուրի նշած ռիթմը որսացի գործի մեջ ու պատմվածքը ահագին բարձրացավ իմ աչքում: Էլի ձայն չէի տա այս գործին, քանի որ պարի գործողությունը պետք է ներկա լինի պատմվածքում, իմ կարծիքով, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին` լավ գրված գործի համար:
Տարբերակ 3.
Վախեր
Այս գործի մասին արդեն գրել եմ կարծիքս: Շատ լավ գործ էր, առաջին դեմքով գրված, կնոջ ուժեղ և խոցելի կողմերը ցույց տրված: Բայց...պար չտեսա:
Բյուրի ասած ռիթմը կա, բայց ոչ ավելին:
Էջանիշներ