2. "Ներում"- այս տարբերակը ավելի մոտ է տեսարանին: Մի քանի տեղ իմ կարծիքով բավական դիպուկ նմանություններ կան:
Բայց որպես պատմվածք սկիզբը զիջում է վերջին: "Բացեց հին ալբոմը, մեջն իրենց պարապունքների նկարներն էին: Իրար հետ ծանոթանալու պատճառ դարձած պարի դասերը... Գտավ դասերի ժամանակ միմյանց գրած սիրային նամակները: Պատռել, վերացնել:"-մինչև այս նախադասությունը ոնց որ հեղինակը ուղղակի մի բան նկարագրի, ասես նայում է մի նկարի ու շարադրում տեսածը: Իսկ վերը բերած նախադասությունիցս հետո սկսվում է պատմվածքային նկարագրությունը: Այս վերջին մասը ինձ շատ դուր եկավ, վերջն էլ ազդող էր:
Դեռ մյուս տարբերակներին ծանոթանալուց հետո կիմանամ՝ քվեարկել, թե ոչ, բայց շնորհակալություն հեղինակին: