Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
Լավ, տակիբիծ, կոտրեմ պասիվությունը տիրող
Նախ ասեմ ինչն ա ամենաշատն ինձ դուր եկել: Էն, որ հեղինակները երկու ձևով էին առաջադրանքն ընկալել:
Կամ պարը երրորդ դեմք էին դարձրել, այսինքն վերցրել ու նկարագրել էին, ինչպես Լիզայի դեպքում, կամ էլ առաջին դեմք էին դարձրել... այսինքն հենց պարի անունից էին գրում, ինչպես Վախերում: Հավես էր էդ պահը:
Հիմա մի հատ գնամ առաջինին կանտռոլնի չեք անեմ ու գամ:
CactuSoul (21.03.2013), Mephistopheles (17.03.2013), Դավիթ (17.03.2013)
StrangeLittleGirl (17.03.2013)
Էն ivy–ն էլ խոստացավ քվեարկել, բայց կորավ ինչ–որ...
Հետաքրքիր մարդիկ եք բայց. բոլորը պասիվությունից են բողոքում, բայց իրենք չեն քվեարկում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
StrangeLittleGirl (17.03.2013)
Չնայած մոռացել էի, որ ախր բոլորը մասնակիցներն են, ձեռքները չի գնում դեռ։ Մենակ թե հիմա չսկսեք հերթով անկեղծորեն խոստովանել, թե դուք հաստատ չեք մասնակցել
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց
Սա էն ասածս դեպքերից ա, որ պարը երրորդ դեմքով ա նկարագրվել: Մենակ վատն էն էր, որ առաջադրանք պարը գործում նկարագրված պարի հետ ոչ մի կապ չուներ: Ես որ չտեսա:
Ներկայացվածը պարզապես տխուր, հայկական իրականությանը հատուկ պատմություն էր: 35 տարեկան կույսերով ոչ մեկին չես զարմացնի առանձապես:
Ու մի տեխնիկական պահ, հեղինակի թույլտվությամբ:
Աղջնակը պերեբոռ էր: Աղջնակ լինում են մինչև 10-12 տարեկանը: Նույնիսկ կույս լինելը 35 տարեկան կնոջը աղջնակ չի դարձնում:Բժիշկը երբ տեսավ, որ 35ամյա աղջնակը կույս է, բղավեց զայրացած:
Ու էդ հ.գ.-ով իրական պատմության պահը...
Մի արեք էլի տենց: Նենց տպավորություն ա, որ նախօրոք արդարանում եք պատմվածքը վատ ստացված լինելու դեպքում: "Իրականություն ա, ես ի՞նչ կարամ անեմ" շարքից:
Շնորհակալություն հեղինակին:
CactuSoul (21.03.2013), Mephistopheles (17.03.2013), Sambitbaba (18.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013), Դավիթ (17.03.2013), Վոլտերա (18.03.2013)
Alphaone (17.03.2013)
Ամբողջ հարցն էն է՝ մի տարբերակի ձայն տալ, որն ամենաշատն եմ հավանել, թե վեց, որոնք բոլորն էլ քիչ թե շատ լավն են:
Ինչ խորհուրդ կտաք![]()
Alphaone (17.03.2013)
Տարբերակ 2. Ներսում
Կային պարից էլեմենտներ: Դժվար նկատելի, բայց կային:
Իրականության ու երևակայության հակադրումը հետաքրքիր էր: Սիլվիի պարում էլ դա կա:
Էն աչքերից թափվող սերն ու կայծակը մի քիչ արհեստական էր, բայց ոչինչ:
Երկու տարբերակների վերջում էլ Մաքսը նույն հարցն է տալիս: Ինչու ես կանչել: Այսինքն պետք է հասկանալ, որ դա էր իրականության հետ հատման կետը:
Հետաքրքիր էր:
Շնորհակալություն հեղինակին:
CactuSoul (21.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013)
Ժպտացող տանիքները կարդացի: Լավն էրէլի պարի ռիթմի մեջ էր: Երևի կքվեարկեմ:
Աննան միայն սիրել գիտեր... ուրեմն էկեք հլա հիշենք նախորդ մրցույթի ոչ բարով երկրորդ տարբերակը: Էն կնգա անունն էլ Աննա չէ՞ր: Հաստատ գիտե՞ք, որ հեղինակն ակումբցի չէր: Ասածս ինչ ա. էս մի գործը պարի հետ որևէ տեսակի կապ չուներ, նույնիսկ նշույլ չկար, որ դրանից ոգեշնչված ա գրվել: Դա հերիք չի, լրիվ վառելու գործ էր: Մի խոսքով, էս գործի օգտին չեմ քվեարկի, ու բոլորին կոչ եմ անում հնարավորինս խիստ լինել էս գործի նկատմամբ, որովհետև իրոք վիրավորական ա, երբ բոլոր մասնակիցներն օրերով գլուխ են ջարդում, թե ինչ գրեն, բայց մեկն իր համար նստած ուղարկում ա ինչ ուզում ա:
CactuSoul (21.03.2013)
Լավ, ես բարի տոտա եմ, վեցին էլ ձայն եմ տալիս, թեև մի երկուսին՝ մի քիչ ձգելով![]()
Տարբերակ 3. Վախեր
Լավն էր: Երկրորդ անգամ կարդալուց ավելի շատ դուրս եկավ:
Պարը զգացել եմ: Նույնիսկ կոնկրետ պատկերներ աչքիս առաջ են եկել:
Ուժ կար մեջը մի տեսակ:
Էն "տրուսիկի" վրա մի այլ կարգի բացել էր, բայց նույնիսկ դա էր գործին համահունչ:
Մի քիչ ագրեսիան էր շատ... Սիլվիի մոտ լուսավոր ա թախիծն ու ջղայնությունը, հուզիչ ա: Իսկ ստեղ ագրեսիվ ա, հարձակվող:
Բայց մեկ ա, հավանեցի: Կարող ա քվեարկեմ:
Շնորհակալություն հեղինակին:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 17.03.2013, 20:16:
Վոլտերա (18.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ