7. "Աննան միայն սիրել գիտեր"- հայ ընտանիքների այժմյան վիճակին շատ բնորոշ պատմություն է: Սկիզբը պար-բեմադրության հետ նմանությունների առիթներ տալիս էր, բայց ընթացքը չարդարեցրեց սպասումները:
Ինչևէ, շնորհակալություն հեղինակին:
Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
7. "Աննան միայն սիրել գիտեր"- հայ ընտանիքների այժմյան վիճակին շատ բնորոշ պատմություն է: Սկիզբը պար-բեմադրության հետ նմանությունների առիթներ տալիս էր, բայց ընթացքը չարդարեցրեց սպասումները:
Ինչևէ, շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Lusntag Lusine (22.03.2013), Արևանուռ (20.03.2013)
8. "Զրոն"-կյանքը մի սիրահարվածության պատճառով խորտակելը անհամոզիչ էր ինձ համար: Եթե ուղղակի ոչինչ չէր ստացվել, ապա միայն դա չէր լինի պատճառը, իսկ պատմվածքում դա առանցքային նշանակություն ուներ: Պարի հետ նմանությունները պատմվածքի երկրորդ մասից նոր ի հայտ եկան, բայց ընդհանուր չհավանեցի: Կային հաջող արտահայտություններ, նկարագրություններ, բայց հետն էլ՝ ավելի շատ պարզեցված, ավելորդ տողեր կային:
Ինչևէ, շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
9. "Լիզայի ձայները"- լավն էր: Պարի հետ կապը անմիջական չէր, այսինքն՝ չէր նկարագրել, ինչ կոնկրետ տեսել էր բեմադրությանը, բայց իմաստը յուրովի էր ներկայացրել: Հետն էլ ստեղծել էր հրաշալի էքպերիմենտալ պատմվածք: Սիրում եմ նման ավարտ ունեցող թե՛ գրքերը, թե՛ ֆիլմերը:
Շատ շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
10. "Կաղապար"- որոշ տեղեր հեղինակը լեզվական անփութություններ է թույլ տվել, որոնք աչքի են զարնվում՝ " իջացնում եմ, Մթության մեջից, դու այնքնան էլ լավը չես նրանում, ինչը քո կարծիքով միակն է, որ կարող ես անել": Բազմակետերը շատ են, նման դեպքերում բազմակետի նշանակությունը կարծես վերանում է:
Պոստմոդեռնիզմի ոճով գրված պատմվածք էր: Ընդհանրապես ես այդ ուղղությունը սիրում եմ, գնահատում, բայց այս գործը չսիրեցի: Գուցե մյուս պատմվածքների հետ համեմատության մեջ կորցրեց իր փայլը, բայց , այնուամենայնիվ, չտպավորվեց:
Շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
11."Խորհրդավորությւոն"-հանկարծ-ները շատ են, իսկ ընդհանրապես այդ բառից ինչքնա քիչ լինի, այնքան լավ:Գրելաոճը հուշում էր, որ սկսնակ է գրողը: Նախադասությունները հում էին: "Արմինեյի"` ե-ից հետո լսվող յ-ն չի գրվում, միայն ա-ից և ո-ից հետո լսվողներն են գրվում. պատճառն այն է, որ գրաբարում միայն այդ ձայնավորներից հետո է յ-ն գրվել:
Թող ների ինձ հեղինակը, բայց մինչև վերջ չկարողացա ընթերցել: Եթե միտքն անգամ լավն էր, ապա գրելաոճի վրա աշխատել է պետք:
Ինչևէ, շնորհակալություն նաև այս տարբերակի հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
ակտիվացեք, ժողովուրդ: էս ինչ տխուր են անցնում քննարկումները
չսկսե՞նք գուշակել
Այբ (20.03.2013)
Ինձ մնացել ա Ցպահանջը կարդամ, մեկ էլ Զրոն...
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Տարբերակ 8.
Զրոն
Այս պատմվածքը ինձ գրավեց իր երկրոդ մասի համար: Ավելի հասուն, խորը և դառ վերլուծություններ, հիշողություններ: Սեր, որ երբեք չես մոռանում, հատկապես կյանքդ վերհիշելով, Թորոտոսի ճանկերում: Մի խոսքով, տխուր և իրական վերջաբան, որից փախնել չես կարող:
Զգում եմ, որ մեկը ցավեցնելու չափ սեղմում է ձեռքս... բժիշկն է, որին մի պահ նրա տեղն էի դրել: Գլուխս ուժեղ ցավում է, շունչս չի հերիքում, ուզում եմ որևէ բան ասել, բայց բառերը մնում են կոկորդումս: Շնչահեղձ եմ լինում, գլուխս փորձում եմ բարձրացնել: Չի ստացվում: Կարծես թե գլորվում եմ, իսկ ներքևում անդունդն է: Աչքերս մթագնում են...խավարը և լույսը միաձուլվում են իրար, և ես հալվում եմ անէության մեջ...![]()
Վերջին խմբագրող՝ Դավիթ: 20.03.2013, 18:24:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Այբ (20.03.2013)
Վոլտերա (20.03.2013)
Վերջին խմբագրող՝ Dayana: 20.03.2013, 18:42:
CactuSoul (21.03.2013), StrangeLittleGirl (20.03.2013), Վոլտերա (20.03.2013)
Վոլտերա (20.03.2013)
Ես գտնում եմ, որ էստեղ գուշակություններ մենակ Սմոքին պիտի անի, ուրիշ ոչ մեկի մոտ դա էդքան համով չի ստացվում, հա, հենց համով, ուրիշ հարմար բառ չգտա![]()
Smokie (20.03.2013), StrangeLittleGirl (20.03.2013)
4.Վերապրում - տարբերակը կարդալուս մեխանիզմն սենց էր՝ հեքիաթ - անցա - էս ինչ կարճ ա - գնացի հետ: Կարճ ու բովանդակալից, գունագեղ: Քանի որ մրցույթի պահանջների մեջ ես տենց էլ չգտա այն կետը, ուր ասվում էր, թե պարն ամբողջությամբ պետք է ներառվի գործի մեջ, համարում եմ հաջողված տարբերակ մի մե՜ծ պլյուսով՝ կարճ էր: Բայց էս ամեն ինչը մի կողմ, ինքը մնում ա հեքիաթ:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ