Տարբերակ 7.
Աննան միայն սիրել գիտեր...
Մանրադիտակով էլ ման գաս պարի մասին մի բան, չես գտնի:
Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
Տարբերակ 7.
Աննան միայն սիրել գիտեր...
Մանրադիտակով էլ ման գաս պարի մասին մի բան, չես գտնի:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Առաջինն եմ դեռ մենակ կարդացել: Թույլ էր: Չտխրեցրեց: Եթե հեղինակը տխրեցնելու նպատակ ուներ, անկախ նրանից՝ իրական պատմություն էր, թե հորինված, պիտի էնպես գրեր, որ ազդեր ընթերցողի վրա: Սա չազդեց: Մեկ էլ մի խորհուրդ հեղինակին. խուսափիր կրկնություններից: Նայիր, թե ինչ ահավոր է.
Չեմ քվեարկի10 րոպեից հիշեց, որ նախորդ օրն առաջին անգամ պարել էր մի տղամարդու հետ: Չէր ճանաչում այդ երիտասարդին, պարել էր, քանի որ ընկերներն էին բրդելով ասել, որ չմերժի պարի հրավիրողին: Ամբողջ 3 րոպեանոց պարի ընթացքում մտածել էր, թե երբ պետք է ավարտվի պարը, որ հագնվի ու փախնի, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ տեսնի իր աչքերը: Մտքերն ընդհատվում էին միայն այն ժամանակ, երբ տղամարդը ամուր սեղմում էր աղջկան: Դրանից ավելի էր կարմրում ու ջղաձգվում: Երաժշտության ավարտվելուն պես անեացավ դահլիճից:
Ես կեսը կարդացել եմ, թե քունս ա տանում, սթափ չեմ դատում, թե էլի իմ ճաշակն ա կաղում, կարդացածներս լրիվ դուր եկան, վերջում չեմ իմանալու, թե ում ձայն տամ
Վոլտերա (18.03.2013)
Բոլորին առաջարկում եմ շատ խիստ չլինել, քանի որ առաջին անգամն եք էսպիսի բան փորձում, ու շնորհակալություն բոլորին, որ քաջություն են ունեցել մասնակցելու:
Տարբերակ 1
Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց
Մարդիկ, հայերենում չկա «սիրով զբաղվել», դա ռուսաբանություն է ու շատ անհաջող: Ճիշտը՝ «սեր անել»:
Պատմությունը տխուր էր... Բժշկի ասածը «պատռելու» մասին՝ շատ կոպիտ: Հուսով եմ, գոնե դա իրական չէր. չեմ ուզում հավատալ, որ էդպիսի անտակտ բժիշկներ կան հայ իրականության մեջ:
Լավ է, որ մարդիկ փորձում են իրական պատմություններ ներկայացնել, բայց խնդրում եմ, դրա մասին վերջում մի գրեք... Գոնե էս մրցույթներում: Լավ տպավորություն չի թողնում...
Պարն ու բեմադրությունը՝ իրենց ամբողջականության մեջ, չտեսա մեջը:
Բայց ինձ հուզեց պատմությունը: Շնորհակալություն:
CactuSoul (21.03.2013), Mephistopheles (17.03.2013), Վոլտերա (18.03.2013)
Վոլտերա (18.03.2013)
Տարբերակ 2.
Ներսում
Ուռռա՜, էստեղ ճիշտ էին գրել՝ «սեր անել»:
Հետաքրքիր գործ էր, բայց ծավալվելու տեղ ուներ, իմ կարծիքով: Շատ էր կարճ կապած:
Մի քիչ ռիսկային էր գրված: Երկու պատմություն՝ մի պատմվածքում: Ինչ «կարող էր լինել» և «ինչ էր եղել իրականում»: Միտքն ինձ դուր եկավ: Բայց չգիտեմ՝ ինչքանով էր արդարացված էս դեպքում, եթե հաշվի առնենք, որ պարն ու բեմադրությունը մեկն էր միայն:
Անկախ ամեն ինչից՝ ես պարը մեջը տեսա:
Ինձ դուր եկավ:
Ռիփ, անկեղծ ասած, էդ կարճության պահով համաձայն չեմ, որովհետև կարծում եմ` նման լուծումներն ավելի ճիշտ են, քան ծավալված պատմվածքները:
Ինչևէ, երկրորդն ինձ դուր եկավ: Մենակ մի փոքրիկ բան. մի քիչ չեմ հավատում, որ Մաքս անունով մեկը Լիզա անունով մեկին որևէ բան չէր թողնի անել:
Երրորդն էլ դուրս եկավ: Զարմանալիորեն շատ նման էր երկրորդին: Գուցե նույն հեղինակն է գրել:
Գուցե երկուսի օգտին էլ քվեարկեմ, դեռ չեմ որոշել:
Վերապրումն էլ կարդացի: Հետաքրքիր մոտեցում էր: Մի քիչ կաղում էր վերջը:
Մի հետաքրքիր բան էլ նկատեցի. էս գործերը ոնց որ նույն ռիթմով գրած լինեն: Որ կարդում եմ, ինչ-որ ընդհանուր ներքին ռիթմ եմ զգում (խոսքս երկրորդից չորրորդի մասին է, առաջինին չի վերաբերում):
6-ը շատ դուր եկա՜վ
Տարբերակ 3.
Վախեր
Լավն էր: Զգացմունքները շատ էին, երբեմն իրարամերժ, ու հենց դրանով էլ շատ իրական:
Էստեղ ինձ համար կինն այնուամենայնիվ ուժեղ էր՝ անկախ ամեն ինչից: Անկախ նրանից, էդ քոսոտը մնալու էր մոտը, թե չէ:
Ինքը արդեն հաղթած էր, որովհետև էդքան ապրել էր մենակ ու կարողացել էր չկոտրվել: Նույնիսկ դեպրեսիան էլ հաշվի չեմ առնի, դա դեռ «կոտրվել» չի:
Երկրորդ տարբերակի հետ թեև ինչ-որ սյուժետային նմանություն կար, բայց ինձ համար տարբեր էին, ու կարծում եմ՝ հեղինակներն էլ են տարբեր: Երկրորդի հեղինակին ոնց որ թե գիտեմ, էս մեկինը՝ չէ:
Պարը եթե լայն իմաստով նայենք, հա, կարելի է մեջը տեսնել:
Վոլտերա (18.03.2013)
Տարբերակ 4.
Վերապրում
Հմմ...
Պատմվածքի սյուժեն փիլիսոփայացնելը իմ սիրած տեսակը չի, դրա համար քիչ կխոսեմ:
Ընդհանուր հավեսն էր, հետաքրքիր էր, որ մարդ էդ ուղղությամբ էր մտածել՝ պարը նայելիս:
Կարծում եմ, կլինեն հավանողներ:
Վոլտերա (18.03.2013)
Ես որ կիլոմետրերով հեռու եմ սիրային մտորումներից, 3-ը իսկապես լավն էր, առաջին դեմքով գրված, համոզիչ ու հետաքրիր: Եթե ձայն չտամ, միայն նրա համար, որ պարի պահը արհեստական էր ներդրված գործի մեջ:
Թերապիստը հույս է տալիս, ասում է՝ պարելը կփրկի, իսկ ես ամեն օր հազիվ եմ անկողնուցս դուրս գալիս, վախվորած նայում հայելու մեջ, ալարում գզգզված մազերս կարգի բերել, ալարում հագնվել, ալարում ապրել: Վեր եմ ընկնում բազմոցին ու սպասում:
Վերջին խմբագրող՝ Դավիթ: 17.03.2013, 02:42:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Վոլտերա (18.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ