Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
ivy (20.03.2013), StrangeLittleGirl (20.03.2013), Վոլտերա (20.03.2013)
Տարբերակ 1.
Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց
Ընդհանուր առմամբ թույլ գործ էր և պարի հետ կապ չունեցող: Բռթելու-պարելու պահը ուղղակի արհեստական ա, երբ կարդում ես ամբողջ պատմվածքը:
Տարբերակ 2.
Ներսում
Առաջին անգամ կարդալուց շատ չտպավորվեց: Երևի պարի բացակայությունն էր իր գործը արել: Այս անգամ, Բյուրի նշած ռիթմը որսացի գործի մեջ ու պատմվածքը ահագին բարձրացավ իմ աչքում: Էլի ձայն չէի տա այս գործին, քանի որ պարի գործողությունը պետք է ներկա լինի պատմվածքում, իմ կարծիքով, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին` լավ գրված գործի համար:
Տարբերակ 3.
Վախեր
Այս գործի մասին արդեն գրել եմ կարծիքս: Շատ լավ գործ էր, առաջին դեմքով գրված, կնոջ ուժեղ և խոցելի կողմերը ցույց տրված: Բայց...պար չտեսա:
Բյուրի ասած ռիթմը կա, բայց ոչ ավելին:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Տարբերակ 4.
Վերապրում
Սիուն-միրուն հեքիաթային գործ էր: Պարն էլ կար, բայց մի տեսակ չկպավ էս պատմվածքը: Վատը չէր, ուղղակի սրտովս չէր: Երևի Ալֆան, կամ Մարին կլինի հեղինակը:
Վերջին խմբագրող՝ Դավիթ: 20.03.2013, 02:22:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Տարբերակ 5.
Ցպահանջ
Էս գործի մասին չեմ գրում: Ըստ քվեարկության արդյունքներին` ահագին սխալ եմ: Եթե գուշակեմ, ապա հեղինակը Գալը դուրս կգա:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Էս հինգը չգիտեմ ու չեմ էլ պատկերացնում, թե ով ա գրել, բայց էս ի՜նչ գրել ա գրել…![]()
Գրականագետ չեմ, մասնագետ չեմ այս հարցում, բայց նկարագրությունները շատ պատկերավոր ու ուղղակի ընտիր են գրված: Ու ինձ ամենաշատը հենց դա դուր եկավ:
Ու կապ չունի ընդհանրապես, որ շատ բան անհասկանալի է մնում: Կապ չունի: Ընտիր ա գրած:![]()
Տարբերակ 6.
Ժպտացող տանիքներ
Երևի ամենա հաջող գործը պարային առումով: Ամենա սկզբից էդ պարը կա ու շարունակվում ա մինչև պատմվածքի ավարտը: Կարճ պատմվածք էր, բայց շատ տպավորիչ և գեղեցիկ լեզվով գրված: Շնորհակալություն հեղինակին:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Տարբերակ 7.
Աննան միայն պարել գիտեր..
Այսպիսի վերնագիրը ահագին մտածելու տեղ կտար:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Alphaone (20.03.2013), StrangeLittleGirl (20.03.2013)
1.Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց - Ավելի հուզիչ էր հեղինակի անհանգստությունը ընթերցողի մասին, քան ինքը` պատմությունը: Սյուժեն թույլ էր, իրական լինելու հաշվով կասկածներ են առաջանում, եթե իրական էլ ա ուրեմն չափազանցություն հաստատ կար որոշ տեղերում: Գուցե և պարն էր թելադրել, չգիտեմ, բայց պարը ներկա չէր իր թելադրածում:
2-3. Ներսում և Վախեր - ինչի եմ էս երկուսի մասին մի տեղ գրում, ես էլ կարծում եմ հեղինակը նույն մարդն է: Ներսում - պատմվածք երկու ելքով, լավ գրված, պարից դետալներ կային: Բայց... զգացմունքներն ու ապրումները մնում են նույն, որոշումը փոխվում է, չեմ որսում էն պահը թե ինչը բերեց նման հակադարձ ելքերի, ինչը ազդեց: Ուրախ կլինեմ եթե որևէ մեկը խոսի այս մասին: Վախեր - ավելի մոտ էր պարին քան նախորդը, հատկապես հերոսուհու հակասական կերպարը` համ թույլ էր, համ ուժեղ: Սահուն կարդացվում էր, բացի մի երկու նկարագրություններից, որը իմ անձնական նախասիրություններց էր գալիս /աչքերից թափվելու պահերի մասին է խոսքը/:
Սա խիստ սուբյեկտիվ կարծիք է, նենց որ ով կուզենա պորտս տեղը դնել հաշվի առեք: Շարունակելի...
SWTS
Լիզբեթ, մի քիչ համաձայն չեմ, որ նույն մարդն է գրել: Չեմ կարծում, թե նույն մարդն էսքան իրար նման գործեր ուղարկեր:
Ի դեպ, երրորդը նորից կարդացի: Էս տողերը սպանեցին.
Ներս արի, խնդրում եմ: Ներս արի, ընթրիքը պատրաստ է: Ներս արի, այստեղ տաք է: Ներս արի, որ դեպրեսիան գնա: Ներս արի, որ հանձնվեմ ու ասեմ՝ ես թույլ եմ: Մի կողմ թող երկմտանքդ, մի կողմ թող ամաչկոտությունդ, մի կողմ թող անվստահությունդ, մի կողմ թող լարվածությունդ, մի կողմ թող վախերդ. ես էլ եմ վախենում: Ներս արի, որ դուռը մեր հետևից փակենք ու այլևս չհետաքրքրվենք, թե ինչ կա դրա մյուս կողմում:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 20.03.2013, 12:09:
Ինձ հենց այդ նմանությունն ա բերել են մտքին, որ հեղինակը նույն մարդն ա, չնայած ձեռագրի տարբերությանը, որը մի տեսակ ոնց որ հատուկ արած լիներ: Ես չեմ բացառում, որ կարող եմ սխալվել… Հատկապես աչքերից թափվելու տեսարաններն, որ հիշում եմ մի տեսակ ուզում էլ եմ սխալված լինեմ… Բայց առայժմ մնում եմ նույն կարծիքին:
Ինչ վերաբերվումա քեզ սպանող հատվածին ասեմ, ես էլ կարամ մեջբերեմ հատվածներ, որ ինձ են սպանում: Գուցե և հեղինակը նկատի չի ունեցել կերպարի այդ ներքին հակասությունը /դու դա ինջանից լավ կիմանաս/, բայց ինձ համար դա բավականին շոշափելի էր:
SWTS
5. "Ցպահանջ"- այ, սա գրեթե այն էր, ինչ ես էի տեսնում, զգում պարը նայելիս: Որպես պատմվածք՝ հարուստ չէր գործողություններով, բայց հերոսի վարքը(չնայած շատ ակնհայտ, սպասելի, բայց և մարդուն բնորոշ), նամակը, որն ամբողջապես զգացմուքն էր ու փոխանցում էր Սիլվիի շարժումների իմաստը, ռիթմը, ամեն ինչ տեղն էին գցում: Հավանեցի, շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
CactuSoul (21.03.2013)
6. "Ժպտացող տանիքներ"- մինչև հիմա կարդացածս ամենատպավորիչ պատմվածքն էր, որը կարող էր հիմք ծառայել բեմադրությանը: Մտահղացումն էլ օրիգինալ էր:
Շատ շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ