Ի վերջո, քվեարկեցի 4, 5, 6, 9 տարբերակների օգտին![]()
Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
Ի վերջո, քվեարկեցի 4, 5, 6, 9 տարբերակների օգտին![]()
բոլոր պատմություններն էլ գեղեցիկ էին:
«Աննան միայն սիրել գիտեր»-ի հեղինակը հենց պարով տպավորված է գրել: Միգուցե պարը թելադրում է այլ, եթերային, վերացական մտքեր, ո՛չ առօրյա , բայց սա էլ այսպիսին է, իսկ որ Հայաստանում բնակվողների շատ մեծ տոկոսը .դժվար ապրուստի» կարգավիճակու՞մ են՝ Ահա...
դիտելով տեսահոլովակը, այդ օրը գրեցի https://www.facebook.com/groups/fm10.../?notif_t=like
Լիլիթն այլևս Լիլո էր...
Լիլոն առաջին անգամ գնացել է հանդիպման Սահակի հետ: Երկար զրուցել են, սուրճ խմել բացօթյաա սրճարանում, ձեռք-ձեռքի քայլել երևանյան փողոցներով, միասին երգել «Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում Ու հեռավոր արվարձանում Արծաթե հետքն է իր թողնում...»
Լիլոն ակընդետ նայում էր Սահակի աչքերին, կարևոր չէր որ մութ էր...
Լիլոն ուզում էր երեկոն գիշեր չդառնար...
Լիլոն ուզում էր... չէր ուզում տուն գնար ...
Լիլոն ուզում էր ....
Սահակը համբուրեց Լիլոյի դողացող շուրթերը:
Լիլիթի ականջին երգը հնչում էր որպես աղո՜թք,,,
Գարունն առաջինն ինձ է արարել
Lusntag Lusine (19.03.2013)
Ժպտացող տանիքներ: Մի շնչում կարդացիԱյ էս պատմությունը կարդալուց հիշում էի պարի տեսարանները, շատ հաջող կերպով մտցրել էին պարի մեջ
Ո՞վ կարող ա գրած լինի:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Smokie: 19.03.2013, 15:18:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Տարբերակ 10. Կաղապար
Նորից կարդացի:
Սա էլ ա շատ իրարամերժ զգացողությունններ առաջացնում:
Անկասկած թափ կա մեջը: Կարդալուց տանում ա հետը: Բայց եթե ասենք սա լրիվ ուրիշ տեղ կարդայի մտքովս չէր անցնի, որ ինչ-որ մրցույթի ա ներկայացվել, որտեղ հիմքը որոշակի պար ա:
Չկա ստեղ պարը:
Մի երկու տեղ զոռով տեսել եմ: Ինձ տեսնել եմ տվել: Բայց հանգիստ կարայի չտեսնեի:
Որպես մրցույթից դուրս գործ՝ վատը չի: Բայց սյուռը շատ ա: Անցյալ մրցութին օրինակ, Քերին, սյուռ գործ էր ներկայացրել, բայց մեջը մտնել էր լինում, մասնակից էիր դառնում:
Ստեղ չի թողնում մեջը մտնես: Կողքից սառը կարդում ես:
Շնորհակալություն հեղինակին:
Քանի՞ օր է մնացել: Ես դեռ չեմ հասցրել կարդալ և ոչ մեկը: Ուղղակի թեթևակի մի քանիսի վրայով անցել եմ, բայց ոչ մեկն էլ չէին տալիս այն տպավորությունը, որ ստացել էի դիտելիս:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Տարբերակ 11. Խորհրդավորություն
Հասանք վերջին
Ստեղ էլ էր պարը շատ աղոտ նշմարվող:
Հետաքրքիր պատմվածք էր: Բայց մի հատ թերություն ուներ ինձ համար: Հեղինակը շատ էր մտնում բացատրությունների մեջ: Ինքն իր գրածը բավատրում էր, որ լրիվ ավելորդ է իմ կարծիքով:
Հասկանալն ու դատելն ընթերցողին թողնելը շատ ավելի ճիշտ է: Ավելի լավ է որոշ բաներ չհասկացված մնան, քան հեղինակը բացատրական աշխատանքներ տանի:
Հոր կողմից դրված փորձությունները մի քիչ տարօրինակ էին, բայց դա էլ հեղինակի տեսությունն է, իր առաջարկած աշխարհը:
Շնորհակալություն հեղինակին:
Կաղապարը: Կարելի է ասել ոչինչ չհասկացա պատմվածքի խառը իրադարձություններից... Կարդում եմ ու մտածում, «լավ վերջում երեւի ամեն ինչ պարզվի» բայց այդպես էլ ամբողջ պատմությունը մութ նաց ինձ համար: Հասկանում եմ իհարկե, որ որոշ բաներ ընթերցողի երեւակայությանն են թողնում, բայց էստեղ ախր... չափից դուրս շատ էին գաղտնիքներն ու խորհրդավորությունները: Բացի դրանից զգացվում էր, որ իրադարձությունները էնքան էլ լավ չէին հաջորդում միմյանց՝ խառնաշփոթ էին ստեղծում: Մի խոսքով, ոսկե միջինը հաստատ ավելի լավն է::
Աննան: Այս պատմվածքն էլ էր մի շնչով կարդացվում: Լավ էր շարադրված պատմությունը, վարժ գրիչ ունի հեղինակը, բայց ամբողջ թեման ստանդարտ էր՝ հազարումի տեղ հազարումի անգամ շոշափված: Բացի դրանից դեպրեսիան շատ էր՝ ավելի ճիշտ ամբողջությամբ դեպրեսիա էր:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Գալաթեայի գրառումը ու վերջինիս հաջորդող իմ գրառումըԲացում ա
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էստեղ մարդիկ կան, ովքեր քվեարկել են, բայց կարծիք չեն հայտնել, կամ ովքեր կարծիք հայտնել են, բայց չեն քվեարկել
Մի խոսքով, ովքեր կարծիք են հայտնել, խնդրւմ եմ նաև քվեարկեք, իսկ ովքեր քվեարկել են, գրեք ձեր կարծիքը, իմանանք ինչի եք էդ տարբերակներն ընտրել:
StrangeLittleGirl (19.03.2013), Վոլտերա (19.03.2013)
Մոռացա ասել, իսկ եթե դեռ ոչ քվեարկել եք, ոչ կարծիք հայտնել, խնդրում եմ, երկուսն էլ արեք
Չմոռանաք մեկ անգամ ևս նայել պարը:
Վերջին խմբագրող՝ ivy: 19.03.2013, 18:59:
Ingrid (19.03.2013)
1.
"Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց"- որպես պատմություն՝ հետաքրքրիր էր, հումորն ու տրագիկը միախառնված էին, որն հաճելի էր դարձնում ընթերցանությունը : Բայց այս անգամ ես կարևորում եմ կապը պարի հետ, որը այստեղ շատ քիչ էր: Ճիշտ է, որ ամեն մեկն իր աչքերով է դիտել ու իր ձևով ներկայացրել, բայց եթե ինձ ասեին, որ բալետային տեսարանը ստեղծվել է այս պատմվածքի հիման վրա, չէի հավատա:
Դրա համար այս գործի օգտին չեմ քվեարկի:
Բայց հեղինակին հայտնում եմ շնորհակալությունս:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
2. "Ներում"- այս տարբերակը ավելի մոտ է տեսարանին: Մի քանի տեղ իմ կարծիքով բավական դիպուկ նմանություններ կան:
Բայց որպես պատմվածք սկիզբը զիջում է վերջին: "Բացեց հին ալբոմը, մեջն իրենց պարապունքների նկարներն էին: Իրար հետ ծանոթանալու պատճառ դարձած պարի դասերը... Գտավ դասերի ժամանակ միմյանց գրած սիրային նամակները: Պատռել, վերացնել:"-մինչև այս նախադասությունը ոնց որ հեղինակը ուղղակի մի բան նկարագրի, ասես նայում է մի նկարի ու շարադրում տեսածը: Իսկ վերը բերած նախադասությունիցս հետո սկսվում է պատմվածքային նկարագրությունը: Այս վերջին մասը ինձ շատ դուր եկավ, վերջն էլ ազդող էր:
Դեռ մյուս տարբերակներին ծանոթանալուց հետո կիմանամ՝ քվեարկել, թե ոչ, բայց շնորհակալություն հեղինակին:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ