Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Արթ, երևի ճիշտ ես, բայց առաջնորդը ենթադրում ա քաղաքական գործիչ ու ենթադրում ա առաջնորդի որոշակի պատասխանատվություն: Էս մարդը քաղաքական գործիչ չի ու առաջնորդ չի ուզում լինի, ասում ա ես դժգոհ եմ ԿԸՀ-ի որոշումից, դուք էլ եք դժգոհ, բա եկեք հավաքվենք ու ասենք մենք էս մի միլիոն մարդով դժգոհ ենք: Հա խոսալը անկապ ա, գրելն էլ շատ կապված չի, բայց որպես քաղաքացի ավելի ադեկվատ ա, քան ասենք Րաֆֆին որպես քաղաքական գործիչ: Իմ կարծիքով առաջնորդի հետևից գնալով որևէ բան փոխելու հեռանկար Հայաստանում արդեն չկա, որովհետև քաղաքական դաշտ չկա, որ մեջից քաղաքական գործիչներ ծնվեն ու դառնան ընդդիմության առաջնորդ: Եղածներն էլ կամ վաղուց ծախվել են, կամ թոշակի վախտն ա, կամ դեբիլ են, կամ 3-ը իրար հետ: Պարզ ա, որ էս մարդուն չենք ճանաչում ու մեր իրականությանը ծանոթ լինելով կարելի ա ենթադրել, որ Սերոժի հերթական խաղերն են, որ սադրանք են անում ու եսիմինչ. ֆանտազիայի տեղ կա լիքը, բայց վպրինցիպե լուրջ հիմքեր չկան: Ես կարծում եմ, որ էս ֆորմատը միակ ֆորմատն ա որ կարա կիրառվի էս իրավիճակում ռեժիմից ազատվելու համար: ՈՒղղակի ինքնակազմակերպման որոշակի մեխանիզմներ ա պետք ընթացքւմ մշակել: Հիմա սա էքսպերիմենտի պես բան ա իմ կարծիքով՝ լուրջ արդյունք չեմ ակնկալում, բայց հետագայի համար կարա լավ փորձ լինի:
Լրիվ ուրիշ բան ասեմ, Բագ ջան։ Սա ստից ինչ որ բան ա, որ բոլորիս շեղում ա իրականությունից։ Ճիշտ ա` սա առաջին հայացքից պայքար ա, քաղաքացիական անհնազանդություն ա կամ չգիտեմ ինչ ա, բայց իրականում բոլորիս համար էլ պարզ ա, որ անիմաստ, անարդյունք, ցուցադրական, ձևական, տուֆտա բան ա։ 100 հոգի հավաքվի, թե տասը հազար, մեկա վնասից բացի ոչ մի օգուտ։ Իսկ վնասը լինելու ա էն, որ մարդիկ հերթական անգամ տեսնելու են, որ կազմակերպվեց մի նոր ոճի բողոքի ցույց, որն էլի արդյունք չտվեց։