Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
չգիտեմ, դու կհիշես թե չէ, բայց Րաֆֆին հենց դրա դեմ էր պայքարում… դրա համար էլ նա երբեք ՀԱԿ-ին չմիացավ, ամեն ինչ արեց որպեսզի երկխոսությունը տապալվի (եթե օրինակներ կուզեք, կբերեմ) և ամեն գնաով փորձեց վիժեցնել խորհրդարանական ընտրությունների միասնական շատաբի կազմավորումը… սրանք էն են ինչի մասին որ դու խոսեցիր քո գրառման մեջ…

հիմա դու ո՞նց ես պատկերացնում որ նա դա աուզում անի…
Մեֆ, չեմ իմանում ֆուտբոլի հետ ոնց ես, բայց սենց մի օրինակ բերեմ: Ես կողմ եմ, որ Հայաստանը հարևան մանր-մունր երկրների հետ միասնական առաջնություն ստեղծի, կամ Եվրոպական միասնական առաջնություն ստեղծվի, ու մենք միանանք դրան, բայց դեմ եմ, որ Հայաստանը միանա Ռուսաստանի կողմից ստեղծվող «ԱՊՀ»ի միասնական առաջնությանը: Հիմա 2008-ին և հետո ՀԱԿը և Լևոնը հստակ ձևավորված թիմ ուներ, որոնք ընդիմադիր դաշտում կանկրետնի գրուզիտ էին անում մնացածին և թելադրում խաղի կանոնները.... այսինքն հարաբերությունները ոչ թե Գերմանիա-Իռլանդիա մակարդակի էին, այլ Ռուսաստան-Հայաստան: Բայց չեմ ուզում շատ թեմայից շեղվել ու դարձնել ՀԱԿի քննարկում: Սա իմ կարծիքն ա, դու քո կարծիքը ունես, ամեն մեկս մնում ենք մեր կարծիքին. ժամանակը ցույց կտա: