Սիրելի ակումբցիներ, մեկնարկում է գրական նոր մրցույթ: Այս մի մրցույթը փորձարարական է: Պետք է փորձենք համադրել արվեստի երկու ճյուղեր, կամ, ավելի ճիշտ, մի ճյուղից ոգեշնչվելով ստեղծագործենք մյուս ճյուղում: Ձեր դատի է հանձնվում պար, բեմադրություն: Դուք պետք է որսաք բեմադրության սյուժեն ու պատմվածք գրեք: Ուշադրություն՝ հենց պատմվածք, հստակ սյուժեով, գործողություններով, գործող անձանցով: Միայն նկարագրությունները, գեղեցիկ պատկերների ներկայացումն այս մրցույթում չի ընդունվելու, խնդիրն է որսալ սյուժե ու գրել: Պատմվածքը պետք է այնպիսին լինի, որ ընթերցողն այն կարդալուց կարողանա կապել պարի հետ, պարը դիտարկի որպես դրա իլյուստրացիա, բեմադրություն: Թե ինչ կտեսնեք դուք պարում, կերևա ձեր տարբերակները կարդալուց, բայց պետք է այնքան համոզիչ լինեք, որ մեն ք էլ տեսնենք:
Ահա այն պար-բեմադրությունը, որը պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանա.
Կանոններ
- Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
- Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
- Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև 15.03.2013թ. ավարտը՝ 23:59-ը:
- Հաջորդ շաբաթի օրը՝ մարտի 16-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
- Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
- Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
- Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:
- Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ակումբցիները: Ոչ ակումբցիները, մասնակցել ցանկանալու դեպքում, պետք է նախապես գրանցվեն ակումբում:
- Կախված ստացված ստեղծագործությունների քանակից և այլ հանգամանքներից, հնարավոր է ստեղծագործությունները նախապես դիտարկվեն «Գրական խորհուրդ» խմբում և ընտրվեն նրանք, որոնք մասնակցելու են բուն մրցույթին: Նման դեպքում ընտրությունը կիրականացվի քվեարկության միջոցով: Չընտրված ստեղծագործությունները կարող են հրապարակվել առանձին թեմայում՝ միայն ստեղծագործության հեղինակի հետ համաձայնեցնելուց հետո:
- Մրցույթի հաղթողների համար մրցանակներ նախատեսված չեն, այս մրցույթն անցկացվում է փորձի, հետաքրքրության, ժամանցի, ուժերը փորձելու համար:
Մրցույթի գաղափարն առաջացել է «Գրական խորհուրդ» փակ խմբում քննարկումների ընթացքում:
Էջանիշներ