User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Պարագրում. փորձարարական ստեղծագործական մրցույթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պարագրում. փորձարարական ստեղծագործական մրցույթ

    Սիրելի ակումբցիներ, մեկնարկում է գրական նոր մրցույթ: Այս մի մրցույթը փորձարարական է: Պետք է փորձենք համադրել արվեստի երկու ճյուղեր, կամ, ավելի ճիշտ, մի ճյուղից ոգեշնչվելով ստեղծագործենք մյուս ճյուղում: Ձեր դատի է հանձնվում պար, բեմադրություն: Դուք պետք է որսաք բեմադրության սյուժեն ու պատմվածք գրեք: Ուշադրություն՝ հենց պատմվածք, հստակ սյուժեով, գործողություններով, գործող անձանցով: Միայն նկարագրությունները, գեղեցիկ պատկերների ներկայացումն այս մրցույթում չի ընդունվելու, խնդիրն է որսալ սյուժե ու գրել: Պատմվածքը պետք է այնպիսին լինի, որ ընթերցողն այն կարդալուց կարողանա կապել պարի հետ, պարը դիտարկի որպես դրա իլյուստրացիա, բեմադրություն: Թե ինչ կտեսնեք դուք պարում, կերևա ձեր տարբերակները կարդալուց, բայց պետք է այնքան համոզիչ լինեք, որ մեն ք էլ տեսնենք:

    Ահա այն պար-բեմադրությունը, որը պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանա.



    Կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև 15.03.2013թ. ավարտը՝ 23:59-ը:
    • Հաջորդ շաբաթի օրը՝ մարտի 16-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:
    • Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ակումբցիները: Ոչ ակումբցիները, մասնակցել ցանկանալու դեպքում, պետք է նախապես գրանցվեն ակումբում:
    • Կախված ստացված ստեղծագործությունների քանակից և այլ հանգամանքներից, հնարավոր է ստեղծագործությունները նախապես դիտարկվեն «Գրական խորհուրդ» խմբում և ընտրվեն նրանք, որոնք մասնակցելու են բուն մրցույթին: Նման դեպքում ընտրությունը կիրականացվի քվեարկության միջոցով: Չընտրված ստեղծագործությունները կարող են հրապարակվել առանձին թեմայում՝ միայն ստեղծագործության հեղինակի հետ համաձայնեցնելուց հետո:
    • Մրցույթի հաղթողների համար մրցանակներ նախատեսված չեն, այս մրցույթն անցկացվում է փորձի, հետաքրքրության, ժամանցի, ուժերը փորձելու համար:



    Մրցույթի գաղափարն առաջացել է «Գրական խորհուրդ» փակ խմբում քննարկումների ընթացքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.03.2013), Ariadna (08.03.2013), CactuSoul (06.03.2013), Claudia Mori (05.03.2013), Ingrid (09.03.2013), ivy (05.03.2013), John (05.03.2013), Lusntag Lusine (05.03.2013), Mephistopheles (07.03.2013), Moonwalker (05.03.2013), Peace (05.03.2013), Sagittarius (05.03.2013), Sambitbaba (06.03.2013), Smokie (06.03.2013), Universe (16.03.2013), Ամպ (05.03.2013), ԱնԱիդա (05.03.2013), Անվերնագիր (05.03.2013), Գալաթեա (05.03.2013), Դավիթ (05.03.2013), Ձայնալար (05.03.2013), Նաիրուհի (06.03.2013), Շինարար (06.03.2013), Ուլուանա (05.03.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03
  5. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •