Ariadna (08.03.2013), Sambitbaba (16.03.2013), StrangeLittleGirl (06.03.2013)
Ինձ էլ: Ուզում եմ ասել գրվելիք պատմվածքները պետք է հիմնվեն կոնկրետ էս հատվածի վրա, թե սրանից առաջ ու սրանից հետո ինչ է լինելու, չգիտենք: Այսինքն պետք չի որ իմանանք, այսինքն հեղինակներն իրենք պետք է ստեղծեն էդ սկիզբն ու շարունակությունը էս հատվածից ելնելով, առանց ամբողջական բեմադրության վրա ուշադրություն դարձնելու:
StrangeLittleGirl (06.03.2013), Մինա (12.03.2013), Շինարար (06.03.2013), Ուլուանա (06.03.2013)
Որ գրել էի՝ սկզբում տղամարդու ոտքեր են երևում, նկատի ունեի՝ էս հատվածի սկզբում. մենք մենակ էս հատվածի հետ ենք աշխատում:
Sambitbaba (16.03.2013), Արէա (06.03.2013)
Տարբերակ ա իհարկե, բայց պարտադիր չի: Պետք ա գրվի պատմվածք, որի հիման վրա եթե պար բեմադրվի, կլինի ներկայացված հատվածի նման ինչ-որ բան: Գուցե հեղինակը շատ բան գիտի իր հերոսի մասին, գուցե համարյա բան չգիտի, կարևոր չի: Կարևորը, որ որպես այս բեմադրության սկզբնաղբյուր կիրառելի լինի: Ասես. այ էս պատմվածքի հիման վրա էր բեմադրված էդ պարը:
Շինարար (06.03.2013)
Ինձ թվում է, էստեղ կարևորը էն չի, որ մենք ճշգրտորեն հասկանանք, թե ինչ էր իրականում դրված բեմադրության մեջ, որն էր իրական սյուժեն ու իմաստը: Չէ:
Էստեղ ամեն մեկն իր ընկալածը պիտի ներկայացնի, բայց իհարկե էնպես, որ կարդացողը բեմադրության հետ կապը տեսնի:
Chuk (06.03.2013), Claudia Mori (08.03.2013), Mephistopheles (06.03.2013), Sambitbaba (16.03.2013), Գալաթեա (06.03.2013), Մինա (12.03.2013), Ուլուանա (06.03.2013)
CactuSoul (06.03.2013), Chuk (06.03.2013), ivy (06.03.2013), Sagittarius (06.03.2013), Sambitbaba (16.03.2013), Մինա (12.03.2013), Ուլուանա (06.03.2013), Վոլտերա (06.03.2013)
Ժող, իհարկե էս պարը բեմադրողներն ունեցել են որոշակի սյուժե, բայց նենց չի, որ դրված հատվածը ով նայի, հենց էդ սյուժեն ա տեսնելու: Ու դա գուցե նաև շնորհիվ նրա, որ կտրված հատված ա, ամբողջը չենք տեսնում: Մրցույթի պահանջը էդ ԴՐՎԱԾ ՀԱՏՎԱԾի շուրջ պատմություն կառուցելն ա, անկախ նրանից բեմադրիչների բուն բեմադրության սյուժեի հետ կապ կունենա՞, թե՞ չէ: Էս դրված հատվածից բացի դուք ինչ կօգտագործեք՝ ձեր գործն ա: Եթե կզգաք, որ ամբողջական դարձնելու համար ձեզ անհրաժեշտ ա նաև բեմադրության սկիզբն ու վերջը՝ ընտրությունը ձերն ա, եթե կզգաք, որ ամբողջական դարձնելու համար ձեզ Ձորի Միրոն կամ Արմագեդոնն ա պետք, օգտագործեք դրանք, կամ Պիկասոյի նկարը, կամ ուրիշ բան. դա ձեր՝ հեղինակների ընտրելիքն ա: Մեր պահանջն ա, որ ներկայացված հատվածը, դրված տեսահոլովակը լինի ձեր պատմվածքի մեջ, ընդ որում ոչ թե թռուցիկ, այլ ամբողջական:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Claudia Mori (08.03.2013), ivy (06.03.2013), Արէա (06.03.2013), Գալաթեա (06.03.2013)
Արտ, էս երկուսը հակասության են բերում։ Ես օրինակ էս պարը նայելիս մտքումս արդեն մի բան մտածել էի, ու ինձ հետաքրքիր էր, արդյո՞ք այն մոտ է բեմադրության «նպատակին», ու պարզվեց, որ իրարից էնքան հեռու են, ինչքան Ձորի Միրոն ու Արմագեդոնը։
Հիմա հարց ա առաջանում․ եթե ես գրում եմ էն, ինչ զգում եմ ՝ էս բեմադրությունը նայելիս, և հստակ գիտակցում եմ, որ այն բացառապես «հակասում» է, կամ չի «բռնում» պարի հիմնական, հեղինակի «մտքին», ապա ի՞նչ սկզբումքով, ո՞ր բազայի հիման վրա պիտի իմ գրածը համարվի «թեմայի շրջանակներում», կամ ոչ։
Իհարկե ես կարող եմ գրել լավ, որ բոլորը հավանեն, բայց թեմայի շրջանակներում չի լինի։ Էս դեպքում, եթե կարիք լինի ընտրել մի քանի ստեղծագործությունների մրցույթի քվեարկության մասում հայտնվելը, արդյո՞ք հաշվի կառնվի պարի «միտքը», թե՞ ոչ։
Հարցին կարող ես չպատասպանել, ուղղակի կիսվում եմ մտքերով։
Դայ ջան, իմ գրածներում հակասություն չկար, կարծում եմ: Դու գրում ես էն, ինչ տեսնում ես: Ու հեչ կապ չունի, որ դա պարի բեմադրության հեղինակների «մտքին» կարող է չհամապատասխանի: Կարևոր է, որ հետո կարդալուց մենք էլ տեսնենք քո տեսածը: Ու էդտեղ արդեն մնում է հեղինակիդ վարպետությունը:
Եթե մրցույթի նպատակը լիներ վերարտադրել պարի բեմադրության հեղինակների «միտքը», հենա կվերցնեինք, էդ կշարադրեինք, պարը չէինք դնի ու կասեինք. գրեք այս թեմայով: Բայց էդպես չի արվել, որովհետև վիզուալ պատկերը ամեն մեկը կարող է մի կերպ ընկալի, տեսնի, կարող ա դրա հիման վրա ուրիշ պատմություն ստեղծի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (16.03.2013), Ուլուանա (06.03.2013)
Sambitbaba (16.03.2013), Ուլուանա (06.03.2013)
Claudia Mori (08.03.2013)
Դե վերջիվերջո էս մրցույթի իմաստը հենց դրանում ա էլի: Մրցույթի կանոններից մեկն ասում ա.
Սահմանափակվում են, թող սահմանափակվեն, ավելի լավ: Տեսնենք սահմանափակ տարածքում ինչ են կարողանում անել: Չնայած անձամբ ես չեմ մտածում թե էդ պայմանը սահմանափակելու ա:Պատմվածքը պետք է այնպիսին լինի, որ ընթերցողն այն կարդալուց կարողանա կապել պարի հետ, պարը դիտարկի որպես դրա իլյուստրացիա, բեմադրություն:
Chuk (06.03.2013), Sambitbaba (16.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ