Մի երեք տարի առաջ կոմպում Աստվածային, հոգեւոր թեմայով երգեր գտա տարբեր հայ կատարողների մեկնաբանությամբ... չէ, եկեղեցական երգերից չէին, անգամ մանկական երգեր կային, բոլորն էլ Աստծո մասին: Հատկապես հավանել էի մի երգ ու ահավոր հետաքրքիր էր, թե ո՞վ է երգում:
«Դուք եք երկրի աղը,
Դուք եք երկրի լույսը,
Դուք եք որդիները Արարչի:
Դուք եք պտուղները,
Դուք եք ժողովուրդը,
Դուք եք եղբայրները Հիսուսի:
Մենք ենք երկրի աղը,
....................................
......................................»
Իսկ երբ առաջին անգամ լսեցի Ոստան Հայոցի «Քիմերներ» ալբոմը, իսկույն ճանաչեցի երգչի ձայնը
Մի քանի ամսին ինտերնետում հանկարծ մի հարցազրույց տեսա` «Հովհան»ը (վոկալիստը) խոսում էր իր մեկ այլ խմբի մասին՝ «Army Of God»: Հենց կարդացի առաջին ալբոմի անունը «Լինել քո լույսի մեջ» իսկույն հիշեցի նշածս երգերիցս մեկի կրկներգը, որտեղ նույնպես Հովհանի ձայնն էր
Հըլը երրորդ երգն էլ ոնց որ ունեմ, բայց ինտերնետում ինչքան ման եմ եկել չեմ գտել, ո՛չ խմբի մասին այլ ինֆորմացիա, ոչ էլ խմբի երգերից
Էջանիշներ