User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ոստան Հայոց

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոստան Հայոց

    «Ոստան Հայոցը» հայկական ռոքի ոլորտում հին գելերից է: Խումբը ձեւավորվել է 1986-ին` իմ տարիքին է «Ոստան Հայոցը» ստեղծագործել ու շարունակում է ստեղծագործել հարդ-ռոք ժանրում: Նրանց երգերը անդրադառնում են հայրենասիրական թեմաների եւ երկրի ներքին խնդիրներին: Խմբի անդամներից Արեգ Նազարյանը Հայաստանի սիրված երաժիշտներից և հնչյունավորողներից է, «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ է:

    Անցնենք երգերին: Սկսեմ իմ ամենասիրելի երգով

    Քաշվանք



    Ուրախություն



    Մշո Գորանի



    Սեւ եւ Կարմիր







    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (02.03.2013), Smokie (03.03.2013), Ուլուանա (15.03.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գացեք տեսեք, շատ հզոր երգ, վոկալը սպանում է

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.03.2013), Ուլուանա (15.03.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօրվա վերնախավը անգրագետների հավաքածու է

    «Երբ Ոստան Հայոցը կազմավորվում էր, մենք այնքան ջահել էինք, որ չէինք էլ հասկանում, թե ինչ ենք երգում: Երբ մարդիկ մտածում էին՝ ոնց քանդեն Սովետական Միությունը, մենք դրան ակամա մասնակիցն էինք: Այսօր եկել է նորից մի պահ, երբ կոնսոլիդացիայի խնդիրներ են լուծվում: Կամա թե ակամա այդ ամենը համընկնում է, ու մենք նորից ելույթներ ենք ունենալու, քանի որ չեզոք դիրքորոշումը մերը չէ»:

    Այսպես է կարծում Յոհան Կոստանին՝ հանրահայտ «Ոստան հայոց» ռոք խմբի սոլիստը: Այս խումբը միշտ արտահայտել է իր դիրքորոշումը եւ անկախություն ձեռք բերելուց առաջ, եւ հետո: Նրանք միշտ բարձրաձայնել են ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ դիրքորոշում:

    «Ոստան Հայոց»-ի, Սերժ Թանգյանի, «Որդան Կարմիր»-ի, Սարգիս Մանուկյանի (Empyray) արտահայտած դիրքորոշումներից պարզ է դառնում, որ կեղծված ընտրությունների դեմ ընդդիմացող մարդկանց օր-օրի ավելացող շարքերն աստիճանաբար արթնացնում են նաեւ ռոք երաժիշտներին, ովքեր, բարձրանալով «անդերգրաունդային» աշխարհից, ասում են՝ «հերիք է»:

    «Եթե չէ, պետք է լռել, բայց եթե խոսել, ուրեմն պետք է ասել պարզ: Ինձ համար ու խմբի համար լրիվ մեկ է իրականում, թե ով է կայծն այս իրավիճակում, բայց եթե խարույկ ենք վառում, ես կբերեմ իմ փայտն էլ կդնեմ այդտեղ, թող վառվի»,- lragir.am –ին ասում է Յոհանը:

    Նա համոզված է, որ ներկայիս իշխանությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ունի հոգու պարտքեր. ֆինանսական, տնտեսական պարտքեր, լավագույն կրթություն ապահովելու պարտքեր, երկիրը հայաթափությունից զերծ պահելու պարտքեր, որոնք պետք է վճարվեն: Ով չի ուզում պատասխանատու լինել դրա համար` «Ոստան Հայոցը» նման մարդկանց դեմ է:

    Ամենամեծ խնդիրը երկրում համարում են ոչ կրթված լինելը, որը, նրանց համոզմամբ, իրականացվում է միջազգային գերհսկա տերությունների շահերը բավարարելու համար: Արտագաղթը եւս խմբի համար ամենացավոտ թեմաներից է, որին նրանք հաճախ են անդրադարձել իրենց երգարվեստում:

    Եթե հայը գնում է ու հզորացնում է Ռուսաստանը, ապա թուլանում է Հայաստանը: Ոչ մի ուրիշ պետություն չի ցանկանում, որ Հայաստանը ուժեղանա: Այս միտքը հնչեցրել են նաեւ շատ ավելի երիտասարդ հայ ռոքերներ՝
    «Որդան Կարմիր»-ի երիտասարդները, ում հետ մարտի 1-ին Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Ոստան Հայոց»- ը համերգ կտա:

    «Այսօրվա վերնախավը անգրագետների հավաքածու է, ինչպես ասում են՝ ձուկը գլխից է փտում (էլի տարբեր ասացվածքներ կարող եմ ասել) Ուղղակիորեն քարոզում են հենց անկիրթ, բռի լինելը. ինչքան դու կոշտ, բիրտ ու անբարոյական ես, այդքան լավ է: Մեր ղեկավարների մաման ու պապան երեւի իրենց քիչ են ծեծել չկարդալու համար, թե չէ մի քիչ շատ որ կարդային՝ այսպես չէր լինի»,- համոզված է «Ոստան Հայոց» խմբի մեներգիչը:

    Արդյունքում հասարակության մի ստվար զանգված, ռոքերների կարծիքով, ապրում է միայն մարմնական հաճույքները բավարարելու եւ սնվելու համար, այն դեպքում, երբ մարդը ծնված է ավելի հոգեւոր էակ լինելու համար: Ռոքերները չեն օգտագործում՝ «սա հայ չէ, սա թուրք է» արտահատութունը, այլ պարզապես ասում են՝ սա խառնածին է եւ վտանգավոր է ցանկացած երկրի համար: Նույն խառնածիններն են նպաստում, որ երկրում ապրող մարդիկ իրենց հոգեբանությամբ վերածվեն կենդանիների:

    «Իսկ մենք խմբովի մեր կյանքը նվիրել ենք նրան, որ մարդիկ չլինեն արածող կենդանիներ ու նմանվեն բանական էկաների, եւ ուրիշներին փորձենք տանել մեր հետեւից: Ցավոք սրտի, մեր նախկին երգերի գրած տեքստերը չեն հնացել, ու ժամանակն է, որ մենք մի քիչ վրդովվենք, մենք արդեն 25 տարի համբերեցինք, հերիք է էլի, բավական է այս պետությանը լակոտի տեղ դնել, ինքն արդեն մեծացել է, ու մենք պետք է արդեն հստակ գիտակցենք, թե 2050-ին ինչ պետք է ներկայացնի իրենից Հայաստանը»,- ավելացնում է խմբի բաս կիթառահար Արեգ Նազարյանը:

    Խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանը կարծում է, որ հասարակության մեջ պետք է վերանա վախի եւ ստրուկի մտածելակերպը: Նա համոզված է, որ միայն այդ դեպքում մարդը կարող է պայքարել մինչեւ վերջ իր իրավունքները պաշտպանելու եւ սիրո մթնոլորտ տարածելու համար: Խմբի բոլոր անդամները կողմ են այն գաղափարին, որ հարցերը պետք է լուծվեն օրենքի սահմաններում, առանց առճակատման և սիրով:

    «Երբ ես իմ առաջին մարտական զենքն էի ստանում Աշոտ Նավասարդյանից, ինքը ինձ ասաց, որ մի պահանջ ունի, որ այդ զենքից արձակված ոչ մի փամփուշտ հայի արյուն չթափի: Ես այդ պատվիրանը մինչեւ օրս պահել եմ»,- ասում է խմբի բաս կիթառահարը:

    Խմբի անդամները համոզված են, որ միայն այդ հոգեբանությամբ ապրելու դեպքում հայերը կկարողանան հասնել իրենց նպատակներին:

    Աղբյուրը http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/79396
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    HardRock (23.03.2013), Smokie (03.03.2013), Ուլուանա (15.03.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. #5
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  9. #6
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,667
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երեք տարի առաջ կոմպում Աստվածային, հոգեւոր թեմայով երգեր գտա տարբեր հայ կատարողների մեկնաբանությամբ... չէ, եկեղեցական երգերից չէին, անգամ մանկական երգեր կային, բոլորն էլ Աստծո մասին: Հատկապես հավանել էի մի երգ ու ահավոր հետաքրքիր էր, թե ո՞վ է երգում:
    «Դուք եք երկրի աղը,
    Դուք եք երկրի լույսը,
    Դուք եք որդիները Արարչի:
    Դուք եք պտուղները,
    Դուք եք ժողովուրդը,
    Դուք եք եղբայրները Հիսուսի:

    Մենք ենք երկրի աղը,
    ....................................
    ......................................»

    Իսկ երբ առաջին անգամ լսեցի Ոստան Հայոցի «Քիմերներ» ալբոմը, իսկույն ճանաչեցի երգչի ձայնը Մի քանի ամսին ինտերնետում հանկարծ մի հարցազրույց տեսա` «Հովհան»ը (վոկալիստը) խոսում էր իր մեկ այլ խմբի մասին՝ «Army Of God»: Հենց կարդացի առաջին ալբոմի անունը «Լինել քո լույսի մեջ» իսկույն հիշեցի նշածս երգերիցս մեկի կրկներգը, որտեղ նույնպես Հովհանի ձայնն էր Հըլը երրորդ երգն էլ ոնց որ ունեմ, բայց ինտերնետում ինչքան ման եմ եկել չեմ գտել, ո՛չ խմբի մասին այլ ինֆորմացիա, ոչ էլ խմբի երգերից
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (05.03.2013)

  11. #7
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,667
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոստան հայոցից միայն «Քիմերներ» ալբոմն ունեմ: Արդյունքում պատրաստվել է այս slideshaw-ը

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (05.03.2013)

  13. #8
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜, «Գացեք տեսեք»-ը սպանում ա Ոնց եմ սիրում էդ երգը: Բառերը բա՜
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (17.03.2013)

  15. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Քաշվանք



    1:50 - Երեխաներ, ք**եմ ձեր գլխին, ու՞ր են ձեր դասագրքերը xDDD
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (17.03.2013)

  17. #10
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը
    1:50 - Երեխաներ, ք**եմ ձեր գլխին, ու՞ր են ձեր դասագրքերը xDDD
    Իմ սիրած մասն է, լսելս ու ծիծաղելս մեկ է լինում
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  18. #11
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր երգ

    Մեկ Հայրենիք, Ոստան Հայոց.16.03.2013

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (18.03.2013), Ռուֆուս (18.03.2013)

  20. #12
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    665
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երեք տարի առաջ կոմպում Աստվածային, հոգեւոր թեմայով երգեր գտա տարբեր հայ կատարողների մեկնաբանությամբ... չէ, եկեղեցական երգերից չէին, անգամ մանկական երգեր կային, բոլորն էլ Աստծո մասին: Հատկապես հավանել էի մի երգ ու ահավոր հետաքրքիր էր, թե ո՞վ է երգում:
    «Դուք եք երկրի աղը,
    Դուք եք երկրի լույսը,
    Դուք եք որդիները Արարչի:
    Դուք եք պտուղները,
    Դուք եք ժողովուրդը,
    Դուք եք եղբայրները Հիսուսի:

    Մենք ենք երկրի աղը,
    ....................................
    ......................................»

    Իսկ երբ առաջին անգամ լսեցի Ոստան Հայոցի «Քիմերներ» ալբոմը, իսկույն ճանաչեցի երգչի ձայնը Մի քանի ամսին ինտերնետում հանկարծ մի հարցազրույց տեսա` «Հովհան»ը (վոկալիստը) խոսում էր իր մեկ այլ խմբի մասին՝ «Army Of God»: Հենց կարդացի առաջին ալբոմի անունը «Լինել քո լույսի մեջ» իսկույն հիշեցի նշածս երգերիցս մեկի կրկներգը, որտեղ նույնպես Հովհանի ձայնն էր Հըլը երրորդ երգն էլ ոնց որ ունեմ, բայց ինտերնետում ինչքան ման եմ եկել չեմ գտել, ո՛չ խմբի մասին այլ ինֆորմացիա, ոչ էլ խմբի երգերից
    պարզվումա իմ մոտ կա այդ երգերը, եթե ուզում ես կարող եմ մի տեղ գցել, որ քաշես:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (23.03.2013)

  22. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,550
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13 մարտի 2019թ, 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ "Ուստա" Նազարյանը:


    Եթե չեմ սխալվում, ապա ստորև տեսանյութը նրա վերջին տեսագրված հարցազրույցն է
    Վերջին խմբագրող՝ Varzor: 15.03.2019, 00:46:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.03.2019), Ուլուանա (15.03.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2016
    Վերջինը: 14.03.2019, 20:23
  2. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  3. Հայոց Մեծ Եղեռնը
    Հեղինակ՝ Էդգար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 126
    Վերջինը: 17.12.2009, 10:56
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •