Բացատրեմ Շին ջան
Եթե ընթերցողի դատին հանձնվում ա 20 գործ, կարդացողների ու քվեարկողների քանակը պակասում ա: Մանավանդ եթե դրանց մեջ ոչ այնքան լավ գործերը մեծ տոկոս են կազմում, մարդիկ սկսում են ուղղակի ձանձրանալ ու լրիվ չկարդալ: Իսկ հիմա պատկերացրու, որ ուղարկվի ոչ թե 20, այլ 50 գործ: Դրա համար մի խումբ մարդիկ (հուսամ, որ շուտով դրանց մեջ կմտնես) իրենց վրա կամովի, առանց որևէ շահի վերցնում են նախնական ընտրություն անցկացնելու պատասխանատվությունը, որ այսպես կոչված ֆինալ դուրս եկող գործերը լինեն ոչ այնքան շատ, որ մարդկանց մեծ քանակի վանեն: Ու որ նաև ընտրվածները հիմնականում լինեն մեջներից լավերը, ու ընթերցողը «չհոգնի» կարդալուց:
Իհարկե կարող ա քո, Պողոսի, Պետրոսի կարծիքով ստեղ եղած X գործն ավելի արժանի լինի ֆինալ դուրս գալուն, քան դուրս եկած գործերից Y-ը: Ավելին ասեմ, ոչ միայն քո, Պողոսի, Պետրոսի կարծիքով: Ավելին, հենց ժյուրիի անդամներից ոմանք էլ այս կամ այն գործի մասին կարող են էդպես մտածել:
Չափանիշնե՞ր: Կարծում եմ, որ ինձնից լավ գիտես, որ գրականության մեջ տենց չափանիշներ մտցնելն ուղղակի անհնար է: Ամեն ինչ արվում է շատ ավելի պարզ՝ քվեարկությամբ: Այսինքն լինում է քվեարկություն երկու փուլով, մի փուլում կոնկրետ ինչ-որ խմբի մարդիկ են քվեարկում, ու ընտրում «ֆինալ» դուրս եկողներին, մյուս փուլում՝ բոլորը:
Ու որ նման զտում լինելու է՝ զգուշացված է մրցույթի հայտարարության մեջ: Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է մրցույթին, պետք է հստակ հասկանա, որ գնում է այն ռիսկին, որ մի խումբ մարդիկ իրենց սուբյեկտիվ մոտեցմամբ կարող են այն հանել մրցույթին: Ու եթե ֆինալ դուրս չի եկել, դեռ չի նշանակում, որ վատ գործ է: Ուրիշին կարող է դուր գալ: Դրա համար էլ դրվում է, որ ամեն դեպքում ովքեր ցանկություն, հավես, ժամանակ ունեն, կարդան: Սա պախարակման համար չի, բնավ:
Էջանիշներ