
Ինձ թվում է գրել եք մեծ խանդավառությամբ: Համենայդեպս ինձ այդպես թվաց: Ի դեպ երաժշտությունը, մեղմ ասած, բոլորովին վատը չէ: Ահագին ժամանակ ուղեղիցս դուրս չէր գալիս: Նորմալ գործիքավորման դեպքում անշուշտ ավելի լավ տպավորություն կգործի: Իմ մի զգացողության մասին էլ ասեմ. կարծես բանաստեղծությունն ու երաժշտությունը միասին ծնված լինեն, շատ են սազում իրար:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Արևանուռ (26.02.2013)
Lusntag Lusine (26.02.2013), Malxas (26.02.2013)
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Արևանուռ (26.02.2013)
երբեք չեմ նստել՝ որոշել ու գրել, չափածո սիրում էի գրել աղջնակ ժամանակ, հիմա գրում եմ հազվադեպ, ինչպես դուք ասացիք, մի ներքին մղումով,
Գարնան օրվա մեջ
Անձրևի մի կաթիլ,
կամ թե պայթած բողբոջ
հենց աչքիս են զարնում,
խենթանում է հոգիս …
Պար են բռնում բառերն
ծաղկաթերթի նման՝
քամու ծափին հլու,
ու բերում են շուրթիս
խենթ, աննոտա երգեր …
Գարունն առաջինն ինձ է արարել
Lusntag Lusine (26.02.2013), Malxas (26.02.2013)
Էս մեկը շատ լավն էրՄակարդակն այստեղ մեկ աստիճան բարձր է, քան նախորդ վերլուծածը:
Բայց եթե անկեղծ ասեմ, այս դեպքում էլ վերջին երկու բառերն են մի փոքր անհամահոինչ բանաստեղծությանը: Կարծում են «աննոտա» բառին կարելի է ավելի հարմար համարժեքը գտնել: Չեք նեղանում չէ՞, որ մի փոքր քննադատում եմ:![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Արևանուռ (26.02.2013)
ամենևին չեմ նեղանում,ես իմ չափածո տողերին անվանում եմ հենց այդպես, աննոտա երգեր, մի երազանք ունեմ՝ դրանք երգեր դառնան, այս երկու փոքրիկ գարնանային տրամադրությունները անցած տարի ներկայացրել էի Դավիթի մրցույթին,
Արևի մի շող
ամպերի տակից՝
Բեկբեկուն ժպիտն աշխարհին հառած,
կանաչ մի տերև ՝
անձրևի կաթիլն իրեն համբուրած,
Թռչունների չուն՝
նման սլաքի հույսին բևեռված …
ու ժպիտ թախծոտ
Քեզ եմ նվիրում…
…խենթացել եմ կրկին…
Գարունն առաջինն ինձ է արարել
Baltazar (04.09.2014), Lusntag Lusine (26.02.2013), Sambitbaba (27.02.2013)
Lusntag Lusine (01.03.2013), Արևանուռ (26.02.2013)
«Աննոտա երգեր»՝ ինձ շատ հարազատ արտահայտություն է, եթե երբևէ իմ չափածո ու արձակ մտքերը հրապարակվեն, ինչպես որդիս է խոստացել, այդպես կվերնագրվի այդ գիրքը
իսկ վերևում տեղադրածներս ես դեռչեմ երգում,
միգուցե մի օր վերադառնամ ու փոփոխեմ, ո՞վ գիտե
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 26.02.2013, 21:05:
Գարունն առաջինն ինձ է արարել
Lusntag Lusine (26.02.2013), Malxas (26.02.2013)
Գարու՜ն է գալիս…
Սարյակը եկել, թառել է ճյուղին
Բույնը նորոգում ու ե՜րգ է ասում…
Հողը, տե՛ս` ուռչել, պատռել է կուրծքը`
Ծիլ ու կանաչին տաք շու՜նչ է տալիս…
Օդը բուրում է ջերմ խոնավությամբ`
Սիրուն կակաչի ու մանուշակի,
Զմրուխտ կանաչի հիասքա՜նչ տեսքով…
Գարու՜ն է եկել, ցրվել ամենուր…
Գարունն առաջինն ի՜նձ է արարել…
«Մեղմիկ գարուն»ի հեղինակն է Տարոն Սարգսյանը (KLAK)
«Ժպտա»՝ Արմեն Մխեյան
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 28.02.2013, 14:18:
Գարունն առաջինն ինձ է արարել
Lusntag Lusine (28.02.2013)
Էս ամենը շատ լավ է, սիրուն ու գովելի, բայց միայն էն դեպքում, եթե գրողը վեցերորդ-յոթերորդ դասարանի երեխա է: Չեմ հասկանում, թե ոնց կարող է հասուն մարդու կողմից գրված լինելու դեպքում սա որևէ արժեք ներկայացնել... Առավել ևս չեմ հասկանում, թե հեղինակը ոնց դա չի տեսնում:
Գարնան գեղեցիկ նկարագրություն, հիանալի տողեր,գարնան շունչ: Սիրեցի այս գարունը:![]()
Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 28.02.2013, 15:27:
Արևանուռ (28.02.2013)
Արևանուռ (28.02.2013)
Լուսինե ջան, կարող է ես գերագնահատում եմ էրեխեքին, բայց ինձ որ լսես, սա անգամ հինգերորդ դասարանցին կգրի (գերազանցիկը!).
Սարյակը եկել, թառել է ճյուղին
Բույնը նորոգում ու ե՜րգ է ասում…
Հողը, տե՛ս` ուռչել, պատռել է կուրծքը`
Ծիլ ու կանաչին տաք շու՜նչ է տալիս…
Օդը բուրում է ջերմ խոնավությամբ`
Սիրուն կակաչի ու մանուշակի,
Զմրուխտ կանաչի հիասքա՜նչ տեսքով…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ