Գարու՜ն է գալիս…
Սարյակը եկել, թառել է ճյուղին
Բույնը նորոգում ու ե՜րգ է ասում…
Հողը, տե՛ս` ուռչել, պատռել է կուրծքը`
Ծիլ ու կանաչին տաք շու՜նչ է տալիս…
Օդը բուրում է ջերմ խոնավությամբ`
Սիրուն կակաչի ու մանուշակի,
Զմրուխտ կանաչի հիասքա՜նչ տեսքով…
Գարու՜ն է եկել, ցրվել ամենուր…
Գարունն առաջինն ի՜նձ է արարել…
«Մեղմիկ գարուն»ի հեղինակն է Տարոն Սարգսյանը (KLAK)
«Ժպտա»՝ Արմեն Մխեյան




Մեջբերել
Էջանիշներ