9–րդ տարբերակ. «Կրիա, որ չուներ պատյան»
ես Ձեր պատմության օգտին էլ հավանություն կտայի
1–ին տարբերակ. «Ճռռոց»- Վոլտերա
2–րդ տարբերակ. «Անծանոթ տուն (Ո՞վ է նա)»- Արփինե Վարդանյան
3–րդ տարբերակ. «Հյուսիսի կինը»- StrangeLittleGirl
4–րդ տարբերակ. «Կարոտը»- Գալաթեա
5–րդ տարբերակ. «Անվերնագիր»- Lisbeth
6–րդ տարբերակ. «Լայմա»- Քույր Քերի
7–րդ տարբերակ. «Հետք» Այվի
8–րդ տարբերակ. «Երջանկությունը»- Chuk
9–րդ տարբերակ. «Կրիա, որ չուներ պատյան»- Alphaone
10–ր տարբերակ. «Անծանոթ տուն»- Հասմիկ Պողոսյան
9–րդ տարբերակ. «Կրիա, որ չուներ պատյան»
ես Ձեր պատմության օգտին էլ հավանություն կտայի
Գարունն առաջինն ինձ է արարել
2-րդ տարբերակ, Անծանոթ տուն (Ո՞վ է նա)
Անհետաքրքիր էր շարադրված, ինձ դուր չեկավ: Հեղինակը չի կարողացել բացահայտել այն զգացողությունները, որը կունենար 12 տարի տանից բացակայած տղամարդը: Հեղինակը հավանաբար կին է, չեմ քվեարկելու:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Stranger_Friend (22.02.2013)
Ամենահավանածս գործերը Երջանկությունն ու Լայման են: Հետո Կարոտն ու Հյուսիսի կինը:
Առանձին-առանձին ավելի ուշոտ կանդրադառնամ:
Սամ ջան, երկու անգամ կարդացի Կարոտը ու ինձ մոտ նենց տպավորություն ստեղծվեց, որ երկխոսությունները շատ ավելի շուտ էին տեղի ունեցել: Հերոսը հենց սկզբից կարծես թե հասկացնում է, որ Լիլիթն իր հետ այլևս չի խոսում...
Աստղանիշերով բաժանված լինելը կարծում եմ հենց դա է նշանակում, խոսակցությունների ավելի վաղուց լինելը: Ես որ տենց զգացի, չգիտեմ:
եթե պատմվածքն էդպես դիտարկես, ճամպրուկներն ու երկխոսություններն էլ անհամատեղելի չեն լինի:
Չէ՞:
Ingrid (21.02.2013)
Տասը պատմվածքներից ինը վարպետորեն էին գրված, տասներորդը թույլ գործ էր, սկզբում զարմացա, որ այս իննի հետ է ընկել, բայց հետո մի դրական բան տեսա մեջը. գրողի՝ գիրք գրելու հնարի նկարագրությունը:
Քանի որ մնացած 9-ը արդեն փորձ ունեցող մարդիկ են գրել (համենայն դեպս այդ տպավորությունը ստացա), ապա սկզբում ոնց որ ոչ մի ավել-պակաս բան չի երևում, բայց կարդալու ընթացքում և հետո զգացվում են բացթողումները. հիմնականում անպատճառաբանվածություն կար որոշ գործերում կամ պատկերներ , որ չէին ստիպում հավատալ, մտապահվել:
Առանձին-առանձին չեմ անդրադառնա, որովհետև արդեն մի քանիսը ասել են այն, ինչ ինքս էլ կասեի (շնորհակալություններս եմ հայտնել այդ մեկնաբանողներին):
Կառանձնացնեի "Ճռռոցը", "Կարոտը", "Երջանկություն", "Կրիա, որ չուներ պատյան" պատմվածքները: Երևի հենց այս գործերին էլ ձայն տամ:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Sambitbaba (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)
3-րդ տարբերակ Հյուսիսի կինը
Հետաքրքիր չէր, այնքան էլ լավ չէր շարադրված, հազիվ համոզեցի ինձ կարդալ մինչև վերջ: Տնավարի բառերը` «ֆայմեց», «շուխուռ», ստեղծագործության տվյալ հատվածի էությունից չէին բխում, հետևաբար անհրաժեշտ էր օգտագործել ավելի գրական բառեր: Վերջում միայն, երբ մոմերը ձեռքին եկավ Ռուդին, հետաքրքրություն առաջացավ, թե ինչ է լինելու հետո, բայց հենց այդ պահին պատմությունն ավարտվեց: Չեմ քվեարկելու, առայժմ միայն առաջին տարբերակն է դուր եկել:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Smokie (28.02.2013), Stranger_Friend (22.02.2013)
4-րդ տարբերակ Կարոտը
Ընդհանրապես այս տիպի ստեղծագործություններն ինձ դուր չեն գալիս, բայց հեղինակը, որն իր գործը վատ չի կատարել, այստեղ ոչ մի մեղք չունի: Առկա է 3-րդ տարբերակի սխալը: «Շուխուռ» և «տակներս էինք անում» -ը կոպտորեն դուրս էին ցցված: Հեղինակը կին է, դեռ չեմ որոշել ձայն կտամ, թե՝ ոչ, հավանաբար կտամ: Խնդրում եմ Պարույր Հայրիկյանի չկողմորոշվելու հետ չխառնել:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Smokie (28.02.2013)
Համար 5. Անվերնագիր
Ինձ դուր չեկավ, չեմ քվեարկելու:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Smokie (28.02.2013)
Ես էսօր սուսուփուս (քանի որ, ինչպես ցույց է տվել փորձը, իմ դրական կարծիքները հիմնականում բացասական ազդեցություն են թողնում) քվեարկում եմ իմ միակ հավանած տարբերակի օգտին. 8-րդ տարբերակ. Երջանկությունը
Շնորհակալություն հեղինակին: Սենց բան էլ չկա: Շատ եմ հավանել:
ivy (21.02.2013)
Նոր նկատեցի, որ սխալ եմ գրել «Կարոտի» մեկնաբանության մեջ:
Մնացողը տղամարդն էր, գնացողը՝ Լիլիթը: Տղամարդը պատմում էր այն, ինչ եղել էր, հիշողությունների մեջ էր, իսկ երկխոսություններն անցյալից են:
Կարոտը տղամարդունն էր:
Ուղղակի քանի որ գրողը կին է, դա շատ լավ զգացվում է, բայց ստեղծագործության մեջ առաջին դեմքով պատմողը տղամարդ է, դա մի քիչ շփոթություն էր առաջացրել:
Srtik (24.02.2013)
CactuSoul (24.02.2013), Sambitbaba (21.02.2013), Smokie (28.02.2013)
Ուրեմն նորից՝ գնացողը տղամարդն էր, պատմողը տղամարդն էր:
Մնացողը Լիլիթն էր,գրողը Լիլիթն էր:
Այ հիմա սաղ տեղն ընկավ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ