User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
41. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Ճռռոց»- Վոլտերա

    19 46.34%
  • 2–րդ տարբերակ. «Անծանոթ տուն (Ո՞վ է նա)»- Արփինե Վարդանյան

    4 9.76%
  • 3–րդ տարբերակ. «Հյուսիսի կինը»- StrangeLittleGirl

    13 31.71%
  • 4–րդ տարբերակ. «Կարոտը»- Գալաթեա

    28 68.29%
  • 5–րդ տարբերակ. «Անվերնագիր»- Lisbeth

    1 2.44%
  • 6–րդ տարբերակ. «Լայմա»- Քույր Քերի

    12 29.27%
  • 7–րդ տարբերակ. «Հետք» Այվի

    7 17.07%
  • 8–րդ տարբերակ. «Երջանկությունը»- Chuk

    19 46.34%
  • 9–րդ տարբերակ. «Կրիա, որ չուներ պատյան»- Alphaone

    7 17.07%
  • 10–ր տարբերակ. «Անծանոթ տուն»- Հասմիկ Պողոսյան

    1 2.44%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 59-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 881 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 3. «Անծանոթ տուն» (քվեարկություն և քննարկում)

  1. #31
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ էս քանի օր ա մի այլ կարգի լավ չեմ, էդ անհերքելի փաստ ա, բայց որ ծիտիկները դնելուց, մի հատ էլ ստուգելուց հետո ոչ ուզածս տարբերակի օգտին կքվեարկեի, էդ արդեն լուրջա:
    Վերջին խմբագրող՝ Peace: 21.02.2013, 01:20:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  2. #32
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորորդը չգիտեմ ինչպես ինձ կանչեց ու տարավ հետը:Սովորբար լրիվ կարդալուց ,ծանր ու թեթև անելուց հետո եմ որոշում գրել: Հենց ադպես շատ գցել բռնելով էլ ուշանում եմ քվեարկությունից:Այս անգամ որոշեցի մաս մաս կարդալով գրել տպավորություններս:Շատ կուզենայի,որ պատմվածքների գոնե կեսը Կարոտի մակարդակին լինեին:John-ի ասած `սիրուն էր ,սիրեցի:Կենդանի էր գրված,կարդալուց զգում էի Լիլիթի կարոտած անելանելիությունը:Շատ հավանեցի:Հաստատ կքվեարկեմ Կարոտի օգտին:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.02.2013), Smokie (28.02.2013), Դավիթ (21.02.2013)

  4. #33
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. «Ճռռոց»

    Էս տարբերակի հետ կապված մի բան կա, որ լեզվիս ծայրին է, բայց չեմ ասելու. համ էլ երևի էլի մի քանիսը իմ օրին են
    Սիրուն էր գրված: Պատկերները, կառուցվածը, միջի շունչը: Լավն էր:
    Միակ թերությունն այն է, որ նկարագրված տունը հերոսներին «անծանոթ» չի, այլ լավ էլ ծանոթ: Բայց կարող ենք ուրիշ կողմից նայել՝ ընթերցողին էլ հո ծանոթ չէր, այ հենց ընթերցողին էլ էս տունը անծանոթ էր, էնպես որ՝ լրիվ թեմայի մեջ ենք
    Հեղինակին գիտեմ:
    Չեմ քվեարկում:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.02.2013), Smokie (28.02.2013), Դավիթ (21.02.2013)

  6. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2. «Անծանոթ տուն (Ո՞վ է նա)»

    Պատմվածքը նրանով եմ հավանել, որ շատ իրական էր: Էդպես, ցավոք, լինում է հայ իրականության մեջ:
    Միայն թե շարադրանքն էնքան էլ իմ սրտով չէր: Կարելի էր մի քիչ ավելի ծավալվել սյուժեի մեջ, հարաբերություններին ուժ տալ: Շատ կարճ, կոնկրետ էր ամեն ինչ: Էսպիսի բովանդակության պատմվածքների մեջ, իմ կարծիքով, պիտի մարդկանց ապրումները լինեն ամենակարևորը, շեշտը դրանց վրա պիտի լինի: Որ մարդ մտնի հերոսների մաշկի մեջ, զգա այն, ինչ իրենք են զգում: Էդ իմաստով, մի քիչ կաղում է պատմվածքը:
    Բայց ամեն դեպքում, «գրված» ու մրցունակ տարբերակ է:
    Հաստատ քվերակողներ կլինեն:
    Ես չեմ քվեարկում:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (21.02.2013), Sambitbaba (21.02.2013), Դավիթ (21.02.2013)

  8. #35
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3. «Հյուսիսի կինը»

    Չգիտեմ՝ Մեֆն ինչ ավելորդություններ էր տեսել էս տարբերակի մեջ, ինձ համար՝ իդեալական էր: Սկզբից մինչև վերջ: Համ շարադրանքը, համ ստեղծած մթնոլորտը, համ սյուժեն: Վերջն էլ եմ շատ հավանել ու հենց իր ոչ հստակությամբ, հենց մեխն էլ էդ էր:
    Մի տեսակ պրոֆեսիոնալ գործ էր ինձ համար՝ սկզբից մինչև վերջ:
    Կարծում եմ, գիտեմ հեղինակին:
    Ու եթե իմ իմացած հեղինակն է, սա իր գրած լավագույն գործն է, իմ կարծիքով:
    Քվեարկում եմ:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.02.2013), Srtik (21.02.2013), Դավիթ (21.02.2013)

  10. #36
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Մի տեսակ դիալոգախեղդ էր, թեև ես դիալոգներով, աշխույժ սյուժեյով գործեր սիրում եմ, բայց գործի կոնտեքստի հետ չէր սազում: Հիմա անդրադառնամ դրականին՝ միստիկա՝ ֆանտաստիկայի ու ֆենտեզիի չափ չեմ սիրում, բայց դե էլի իմ սիրած ժանրերից է, այլաբանությունները դեռ չեմ հասկացել, բայց դա հեղինակի խնդիրը չի, գուցե որոշակի հոգեվիճակում վերհիշեմ ու հասկանամ, այդպես հաճախ է եղել: Վերջը թեև իմ սրտով չէր, բայց օրիգինալ էր, ու ուրույն ձեռագիր կար, ամենաշատը դա դուր եկավ, գործը կարդում էի, անհատականություն զգում:
    7. Բարի, արևոտ, դասական, բայց մի քիչ էլ ԽՍՀՄ-ահոտ գործ էր: Ամեն դեպքում, շատ դուր եկավ, որ հեղինակը մի պան ներթափանցում է լրիվ օտար մարդու աշխարհ ու հոգով դառնում հարազատ այդ մարդուն:
    8. Իրականում շատ խորը տպավորեց ու շատ դուր եկավ, թեև վերջն ահավոր դաժան էր: Արդեն կեսից կռահում էի նման վերջը, հուսալով, որ ամեն դեպքում այդքան դաժան չի ավարտվի, բայց, միևնույն է, դուր եկավ...
    9. Ֆանտաստիկան իմ ամենասիրած ժանրն է, ինչ էլ գրեմ, կանխակալ մոտեցում կլինի, շրջանցում եմ
    10. Սկիզբը խոստումնալից էր, բայց հենց հասավ խրատական բարոյախոսությանն ինձ հիասթափեցրեց, մինչև վերջ արդեն ինձ ստիպելով կարդացի ու վերջում էլ մի էնպիսի ցնցող բան չեղավ, որ տարտամ տպավորությունը ցրեր:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Ingrid (21.02.2013), ivy (21.02.2013), Sambitbaba (21.02.2013), Ուլուանա (26.02.2013)

  12. #37
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4. «Կարոտը»

    Էն, ինչ պակասում էր երկրորդ տարբերակում՝ ապրումները, էստեղ լրիվ տեղն էր, ու ամբողջ պատմությունը լի էր զգացմունքներով: Սիրուն էր շատ:
    Հավես էր, որ մի պարբերությունը երկխոսություն էր, հաջորդը՝ Լիլիթի պատմածը/նկարագրածը:
    Քվեարկելու եմ:

    Միայն մի բան ասեմ, սա ոչ միայն էս պատմվածքին է վերաբերում: Ու հնարավոր է, որ էս պատմվածքին ոչ էլ վերաբերում է:
    Քանի որ ես էլ եմ սկսել գրելիս բազմակետերով հաճախ առանձնացնել պարբերությունները, վերջերս ինքս ինձ խոստովանեցի, որ դա հաճախ ոչ այլ ինչ է, քան մի պարբերությունը մյուսին կապելու անհրաժեշտությունից խուսափելու միջոց: Բայց սա զուտ իմ անձնական դիտարկումն է...
    Ինչևէ, որոշ դեպքերում, էդ բազմակետերը երևի իսկապես պետք են, երբ ժամանակահատվածի կամ պատկերների կտրուկ թռիչք է լինում:

    Հ. Գ. «Կարոտի» հեղինակին կասկածում էի, բայց հիմա ոնց որ թե արդեն հաստատ գիտեմ՝ Մինայի գրառումից հետո...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.02.2013), Դավիթ (21.02.2013)

  14. #38
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5. «Անվերնագիր»

    Բայց ինչի՞ անվերնագիր
    Լավ, դա մի կողմ:
    Էս պատմվածքում երկու բան կա, որ հեչ իմ սրտով չի՝ «ա» օժանդակ բայերը, մեկ էլ ծանր նկարագրություններով «դառը» սյուժեն: Բայց ընդունում եմ, որ լավ է գրված:
    Ուղղակի հեչ իմը չի, ձեռքս չի գնա էս պատմվածքի օգտին քվեարկել:
    Ստացված գործ է, հենց դրա համար էլ տասնյակի մեջ է, ու հաստատ լիքը մարդ կհավանի: Հաջողություն եմ մաղթում:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.02.2013), Դավիթ (21.02.2013)

  16. #39
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացածն էլ վաղը:

  17. #40
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 3. «Հյուսիսի կինը»

    Չգիտեմ՝ Մեֆն ինչ ավելորդություններ էր տեսել էս տարբերակի մեջ, ինձ համար՝ իդեալական էր: Սկզբից մինչև վերջ: Համ շարադրանքը, համ ստեղծած մթնոլորտը, համ սյուժեն: Վերջն էլ եմ շատ հավանել ու հենց իր ոչ հստակությամբ, հենց մեխն էլ էդ էր:
    Մի տեսակ պրոֆեսիոնալ գործ էր ինձ համար՝ սկզբից մինչև վերջ:
    Կարծում եմ, գիտեմ հեղինակին:
    Ու եթե իմ իմացած հեղինակն է, սա իր գրած լավագույն գործն է, իմ կարծիքով:
    Քվեարկում եմ:
    Այվի ջան, պռոստինով մոմը ձեռին գինու բաժակո՞վ… էսքան գրելով նկարագրելո՞վ… վերջում է՞տ … իմ մոտ ընենց տպավորություն ա որ բենզինը պրծել ա վերջում… իրա ուժերն ու հետաքրքրվածությունը, շնչառությունը չի կարացել հավասարաչափ բաշխի… հասկանում ե՞ս… գրել գիտի բայց չի կարում մենեջ անի իրա կարողությունը…

    Ոնց որ վերջում գլխի մեջ մի բան չխկում ա ու մի հատ սենց վերջաբան ա դնում դեմներս… Գագոյի պես ա… էն գեյ Գագոյի…

    Ես կասեի էսի գեյ գագոյի սինդրոմն ա… վերջը քանդում ա ամեն ինչը… բայց վատ չի գրում… մեկ ա լիքն ավելորդ բաներ կան… վերջում ձեռս ա մնում չգիտեմ ուր խցկեմ…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Անվերնագիր (24.02.2013), Ուլուանա (26.02.2013)

  19. #41
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չորրորդը նոր կարդացի…

    Ասի ասեմ թող աշխարհքն իմանա…

  20. #42
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 4. «Կարոտը»

    Հ. Գ. «Կարոտի» հեղինակին կասկածում էի, բայց հիմա ոնց որ թե արդեն հաստատ գիտեմ՝ Մինայի գրառումից հետո...
    ivy ջա՞ն,սև կասկածը հոգիս պատեց ,չես ուզում չէ՞ ասես,որ հեղինակին գիտեի գրառումս անելուց առաջ:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  21. #43
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջա՞ն,սև կասկածը հոգիս պատեց ,չես ուզում չէ՞ ասես,որ հեղինակին գիտեի գրառումս անելուց առաջ:
    Մինա ջան, ուզում էի ասել՝ դու էլ ես զգացել, թե ով կլինի հեղինակը (համենայնդեպս ինձ էդպես թվաց, երևի քեզ հազվադեպ եմ տեսնում էս նախագծերում գրելիս, դրա համար), ու դա էլ իմ համոզվածությունն ամրապնդեց: Բայց շատ հնարավոր ա, որ էդ ամբողջն իմ երևակայության արդյունքն ա...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (21.02.2013)

  23. #44
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար շատ ուրախալի է այն, որ համարյա բոլոր պատմվածքներն էլ գովասանքի արժանի են, չնայած այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ է տան թեման հեղինակներին հիմնականում դեպի ունայնությունն ու մելանխոլիան տարել: Թվում էր, թե հակառակը, ավելի շատ դրական զգացմունքներ պիտի ծնվեին…

    Համար 1. Ճռռոց

    Լավն է: Մալխասի հետ համաձայն եմ, շատ հավասար է լավը: Մի պակաս կար ըստ իս. երկրորդ անձն այնքան թույլ էր, որ կարող էր չլինել ընդհանրապես. Այդպես էլ մնաց երրորդ սեռի ներկայացուցիչ:
    Մնացած ամեն ինչ շատ լավ էր: Շնորհակալություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (21.02.2013)

  25. #45
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտ

    «Հետ գնաց ու մեջքը հենեց նախասրահի պատին...», էլ ինչու՞ «Անմարդկային ճիգով ինձ ստիպեցի հանդարտվել» : Ցավոք տղամարդիկ պահը միշտ ուշ են ըմբռնում:

    ինձ դուր եկավ այս գործը, ցավում եմ որ չեմ կարող ձայն տալ:
    Գարունն առաջինն ինձ է արարել

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Lusntag Lusine (23.02.2013)

Էջ 3 59-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 145
    Վերջինը: 25.02.2013, 16:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •