User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
41. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Ճռռոց»- Վոլտերա

    19 46.34%
  • 2–րդ տարբերակ. «Անծանոթ տուն (Ո՞վ է նա)»- Արփինե Վարդանյան

    4 9.76%
  • 3–րդ տարբերակ. «Հյուսիսի կինը»- StrangeLittleGirl

    13 31.71%
  • 4–րդ տարբերակ. «Կարոտը»- Գալաթեա

    28 68.29%
  • 5–րդ տարբերակ. «Անվերնագիր»- Lisbeth

    1 2.44%
  • 6–րդ տարբերակ. «Լայմա»- Քույր Քերի

    12 29.27%
  • 7–րդ տարբերակ. «Հետք» Այվի

    7 17.07%
  • 8–րդ տարբերակ. «Երջանկությունը»- Chuk

    19 46.34%
  • 9–րդ տարբերակ. «Կրիա, որ չուներ պատյան»- Alphaone

    7 17.07%
  • 10–ր տարբերակ. «Անծանոթ տուն»- Հասմիկ Պողոսյան

    1 2.44%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 59-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 881 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 3. «Անծանոթ տուն» (քվեարկություն և քննարկում)

  1. #16
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1-ին տարբերակ – Ճռռոց
    Գուցե թաքնված իմաստ կար պատմվածքի մեջ, բայց իմ հեղափոխական հոգին անզոր էր այն ընկալել... չհավանեց։ Գոնե մի թեթև կարելի էր ակնարկել ո՞վ էր էդ քանդողը, որ տրամաբանական կապ լիներ էդ փաստի ու վերջին նախադասության մեջ։
    2-րդ տարբերակ Անծանոթ տուն (Ո՞վ է նա)
    Նորմալ էր։ Բայց նման լուրջ ու, ցավոք, Հայաստանում տարածված խնդիրը, որին անդրադարձել է հեղինակը, ավելի խորը ներկայացվելու կարիք ուներ իմ կարծիքով։ Ու մեկ էլ

    «Մենակ թե ինքը սենյակ չգա»
    արտահայտությունը կեղծ էր։ Հեղինակի՝ իգական սեռին պատկանելու մասին է դա խոսում։

    3-րդ տարբերակ Հյուսիսի կինը
    Շարադրանքը լավն էր ընդհանուր, հավեսով կարդացի, բայց դե չեմ սիրում, որ տենց անկապ վերջաբան են ունենում պատմվածքները։ Լիլիթի քնելուն խանգարող աղմուկը, զուգարանից դուրս եկող Ռուդին, Լիլիթի սենյակի աթոռները Ռուդիի սենյակում հայտնվելը, մոմերը, մյուս սենյակների ազատ մնալը... հարցեր, որոնց պատասխանը գտնելու համար ոչ թե մտածել է պետք, այլ ուղղակի չպետք է մտածել էդ ուղղությամբ, որովհետև դրանք չկան պատմվածքի մեջ, գոնե ակնարկի տեսքով։ Ու էն փաստը, որ մինչև էդ վերջին օրը միշտ Ռուդին էր բացում դուռը, երբ Լիլիթը գալիս էր, իսկ էդ անգամ Լիլիթը եկավ տուն ու աննկատ բարձրացավ 3րդ հարկ... Տրամաբանական չի։ Էլ չեմ ասում, որ սենյակները չկողպելու իմաստը տենց էլ չերևաց։ Կարծես անհեստականորեն հետաքրքրացնելու միտում կար, անկապ փաստեր արձանագրելու, ընթերցողին կլանելու, վերջում էլ տենց կիսատ, կամ անկապ վերջակետ դնելու։ ՉհավանեՑ։

    Մյուս պատմվածքներին դեռ կանդրադառնամ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (21.02.2013), Sambitbaba (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  3. #17
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1, Հարազատության շունչ կար, Մալխասի մեկնաբանության հետ այնքան համամիտ եմ, որ էլ նոր բան չեմ ավելացնի, լավն էր
    2, Նման ժանրի գործեր չեմ սիրում, բայց դա իմ խնդիրն է, ոչ թե հեղինակի ու չեմ մեկնաբանում դիտավորյալ, քանի որ կանխակալ կարծիք կլինի:
    3,

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]
    Շարադրանքը լավն էր ընդհանուր, հավեսով կարդացի, բայց դե չեմ սիրում, որ տենց անկապ վերջաբան են ունենում պատմվածքները։ Լիլիթի քնելուն խանգարող աղմուկը, զուգարանից դուրս եկող Ռուդին, Լիլիթի սենյակի աթոռները Ռուդիի սենյակում հայտնվելը, մոմերը, մյուս սենյակների ազատ մնալը... հարցեր, որոնց պատասխանը գտնելու համար ոչ թե մտածել է պետք, այլ ուղղակի չպետք է մտածել էդ ուղղությամբ, որովհետև դրանք չկան պատմվածքի մեջ, գոնե ակնարկի տեսքով։ Ու էն փաստը, որ մինչև էդ վերջին օրը միշտ Ռուդին էր բացում դուռը, երբ Լիլիթը գալիս էր, իսկ էդ անգամ Լիլիթը եկավ տուն ու աննկատ բարձրացավ 3րդ հարկ... Տրամաբանական չի։ Էլ չեմ ասում, որ սենյակները չկողպելու իմաստը տենց էլ չերևաց։ Կարծես անհեստականորեն հետաքրքրացնելու միտում կար, անկապ փաստեր արձանագրելու, ընթերցողին կլանելու, վերջում էլ տենց կիսատ, կամ անկապ վերջակետ դնելու։ ՉհավանեՑ։
    Ի տարբերություն մեր John-ի, ես հավանեցի, բայց անկապ վերջաբանի հետ համամիտ եմ, գործը կարելի է աճեցնել՝ ֆանտաստիկի ու սարսափի հատույթում ուղղակի հոյակապ վեպ ստանալ, բայց այսպես կիսատության, անավարտության զգացում է տալիս, իսկ դա ճնշում է...
    4, Շատ-շատ դուր եկավ, գաղափարն էր շատ լավը՝ երբ հարազատ տունը դառնում է անծանոթ, քանի որ փոխվում են այդ տունը քո հետ կիսող մարդիկ: Գրելու ոճն էլ էր հաջող, վերջաբանն էլ՝ անորոշ, երևակայելու տեղ տվող, շնորհակալ եմ հեղինակին
    5, Նորից իմ չսիրած ժանրում է, ընտանեկան դրամաներ չեմ սիրում ու չեմ էլ կարողանում այդ ժանրում գրել, էլ ուր մնաց կարծիք հայտնեմ, առավել ևս քննադատեմ, սա էլ եմ շրջանցում ))

    Վաղը մյուս 5-ն էլ կկարդամ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Երջանկությունը" պատմվածքի տակ Այվիի շնորհակալությունը տեսա, կարդացի, սիրեցի, վերջերս կարդացածս մի գործի էր նման, նույնատիպ, բայց կարճ, երևի գիտեմ՝ հեղինակն ով է: Մնացածը ընթացքում կկարդամ: Էս անգամ չեմ քվեարկելու, որովհետև պատմվածքներից մեկին նախօրոք եմ ծանոթ, հեղինակին էլ գիտեմ, վստահ եմ՝ չիմանայի էլ՝ էդ պատմվածքին ձայն տալու էի, բայց մի ձայնը բան չի փոխում, էս անգամ էդ առումով կլռեմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (21.02.2013)

  7. #19
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    "Երջանկությունը" պատմվածքի տակ Այվիի շնորհակալությունը տեսա, կարդացի, սիրեցի, վերջերս կարդացածս մի գործի էր նման, նույնատիպ, բայց կարճ, երևի գիտեմ՝ հեղինակն ով է: Մնացածը ընթացքում կկարդամ: Էս անգամ չեմ քվեարկելու, որովհետև պատմվածքներից մեկին նախօրոք եմ ծանոթ, հեղինակին էլ գիտեմ, վստահ եմ՝ չիմանայի էլ՝ էդ պատմվածքին ձայն տալու էի, բայց մի ձայնը բան չի փոխում, էս անգամ էդ առումով կլռեմ
    Բայց Այվին բոլորի տակ էլ դրել ա շնորհակալություն

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.02.2013), Շինարար (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  9. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին ջան, ես բոլորի տակ եմ շնորհակալություն դրել, որովհետև բոլորն էլ արդեն «ընտրված» պատմվածքներ են ու երևի արժանի են, որ քսանի միջից ջոկվել են:
    Իսկ դու իզուր չես քվեարկում, հատկապես որ դեռ ուրիշ պատմվածքներին էլ կարող է ձայն տայիր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  11. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Այվին բոլորի տակ էլ դրել ա շնորհակալություն
    Դանդաղ էի դնում, սկզբում՝ ամենահավանածների տակ, դրա համար երևի չի տեսել

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (21.02.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Այվին բոլորի տակ էլ դրել ա շնորհակալություն
    Հա՞, էդ մեկի տակ մենակ իրանն էր եսիմ, աչքի զարնեց, համենայն դեպս չեմ փոշմանել, լավն էր, քվեարկելիս լինեի, էս պատմվածքին էլ ձայն կտայի:

  14. #23
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանդաղ էի դնում, սկզբում՝ ամենահավանածների տակ, դրա համար երևի չի տեսել
    Պարզ ա
    Էս անգամ գրեթե բոլոր տասն էլ իսկապես արժանի են շնորհակալության...
    Արձագանքներից դեռ կերևա:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.02.2013), CactuSoul (24.02.2013), Sambitbaba (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  16. #24
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.

    շատ գորշ էր… կարծես զգացումն արդեն որոշված ա ու հեղինակն անընդհատ նույն զգացումը ոնց որ հաստատի ու վերահաստատի… դրանից գործը շատ ա տուժում ու դառնում ա տաղտկալի… միանվագ նույն զգացում մարդը երբեք ոչնչի նկատմամբ չի ունենում… տեսարանները մեկը մեկի հետևից անցնում գնում են, բայց բան չի փոխվում… չի կարա մարդը տենց միանշանակ զգացում ունենա ու դա դրձնել նյութ գրելու համար ձանձրալի ա… կային կեղծ տեսարաններ, "կատվի ժպիտ"… ես կատու ունեմ, ինձ չեք խաբի…

    ընդամենը մի պարբերությամբ կարելի էր նկարագրել էդ զգացումը մինչդեռ էսքան նկարագրությունը ոչ մի հակասական բան չառաջացրեց, զգացումը մնաց նույն մոնոտոն մելախոլիկ նոստալջիկ զգացումը որը ձանձրացրեց…

    եթե դայագրամի վերածենք ըլնում ա սենց բան… տեսարաններ (կերպարներ) որոնք պատմվածքի վրա ազդեցություն չունեն ու միջուկի երկայնքով վեր-վար են անում ու հետ ու առաջ… ոչինչ չի փոխվում…

    Կցորդ 55345


    եթե սրանից շենք կամ կոմպոզիցիա սարքես ապա կարող ա արտաքինից մի բան լինի բայց բովանդակային ու տարածության դինամիկայի տեսակետից կլինի արդեն վաղուց ծանոթ ծամած-թքած կառույցը… սկզբից ինչ զգացիր դա էլ լինելու ա ամբողջ կառույցը… արկած չկա… դա էլ լեզվի վրա ա ազդում ու անընդհատ նույն տեխնոլոգիան ա օգտագործվում… դետալները դառնում են կրկնվող, չնայած տարբեր բաների մասին են… բայց քանի որ սկզբից "երկաթե" զգացում կա էսթաբլիշ արած ու գրողի չի էլ ուզում մտնել տարածքներ որտեղ կարա ուրիշ բաներ լինի ու հայտնաբերվի, գործը մեռնում ա հաենց հերոսը մտնում ա տուն… դրանից հետո նույն պատկերն ա…

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Ուլուանա (26.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  18. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Լայմայի" առաջին նախադասությունն ասում ա՝ կարդա ինձ: Վերջին արտահայտությունը՝ երջանկություն, չէի ուզի լիներ: Մի տեսակ էն ա, ինչ ես սիրում եմ կարդալ, բայց էն չի, ինչ ուզում եմ էսօր գրվեր: Նույնը նախորդ կարդացածս պատմվածքին ա վերաբերվում: Քվեարկեի, սրան էլ հաստատ ձայն կտայի, էսպես ոչնչի մասին լրջորեն գրված պատմվածք էր: Դե Այվիի շնորհակալությունն էլ, իհարկե, տակը կար

  19. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թմրանյութ լինի էս թեման, գործ ունեմ, հետո կկարդամ:

  20. #27
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.

    մոտավորապես նույն բանն էլ ստեղ ա… բավականին հետաքրքիր խնդիր ա ստեղծել, բայց վախեցել ա մտնի աննայի ու արամի "արանքը"… ամբողջ ինտրիգը հենց էդ երկուսն են երեխաներով միջավայրով, բայց գրողը կպել ա իրա նախնական "որոշած" զգացումից ու պոկ չի գալիս… իսկ ինչքան պոտենցյալ կարար ունենար պատմվածքը, բայց հենց հեղինակը սպանել ա… քարացած ա ամեն ինչ ու անիրական… էմոցիոնալ վերիվայրումները բացարձակապես չի ընդունվում… սառել ա ու պրծ… տենց բան ո՞նց կարա լինի… անիրական ա ու սարքովի… իրականում իրա որդեգրած էմոցիան դա ընդամենը մի հատված ա մարդու կոմպլեքս էմոցիաներից, կամ էմոցիոնալ կոմպոզիցիայից որը բերվել ա կենտրոն ու մի գլուխ դալբիտ ա արվում…

    տենշընը՝ լարվածությունը չի զգացվում, տեղը մելանխոլիա ա "պարտադրվում"… պատմվածքը քեզ չի տանում մարդու հոգու էն խորքերը որտեղ շատ բան կա, միգուցե նաև հագեցած ա տաբուներով, բայց կարծես դրա դռները գրողը պինդ փակել ա բանալին էլ ռադ ա արել որ հանկարծ գնանք ընդեղ…

    սա հայաստանում ամենաթեժ թեման ա երևի, մինչդեռ բերվել ա ու սովորական տաղտուկ պատմվածքի մակարդակի… եքյա սիտուացիա ա բիլթափ արել, բայց մեջը բան չկա… չեմ հասկանում, վախում ե՞ն… մտեք տեսեք ի՞նչ կա…

    սենց բան անգամ եթե եղել ա, մեկ ա չի կարա լինի… դուք ձեր վրա տենց կզգայի՞ք… էմոցիոնալ էս աստիճանի աղքատությու՞ն…

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Ingrid (21.02.2013), Sambitbaba (21.02.2013), Ուլուանա (26.02.2013)

  22. #28
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4-րդ տարբերակ Կարոտը
    Իսկապես հավանեցի, լավն էր։ Սիրուն էր։ Սիրեցի։ Կքվեարկեմ։
    Հ.Գ.
    Ինչ–որ հերոսների մեջ բավականին շատ են հանդիպում Լիլիթները

    Ի դեպ, չգիտեմ ով–ոնց, ես սպասում եմ նաև մյուս 10 ստեղծագործություններին առանձին թեմայում, ինչպես խոստացավ Դավիթը )))
    Վերջին խմբագրող՝ John: 21.02.2013, 00:49:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Sambitbaba (21.02.2013), Smokie (28.02.2013), Դավիթ (21.02.2013), Մինա (21.02.2013)

  24. #29
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3,

    էնքան ավելորդ մասեր կար… հյուսիսում տուն վարձելը բան-ման… էտ ինձ ի՞նչ պտի տար… մի տողը հերիք ա որ էս սաղ բազարները հասկանանք… տունը հետաքրքիր բան կար, նկարագրության մեջ, բայց էլի էս սաղ նկարագրության ազդեցությունը պատմվածքի վրա անհրաժեշտ մակարդակի չի… խալաստոյ պադրոնով շատ ա կրակած… իսկ վերջը վաբշե կապ չուներ… պռոստինը քցելա գլխին, մի ձեռին մոմ ա տվել մի ձեռին էլ արաղի շիշ…

    մի քիչ լուրջ վերաբերվեք, էլի… էսքան նկարագրել ես, բան ես արել… վերևները մի քիչ քիչ գրեիր, վերջը բերեիր մեջտեղ ու ծավալվեիր Լիլիթի ու Ռուդիի հարաբերությունների շուրջ… պարտադիր չի խոսան, կարան լուռ, բայց դինամիկ հարաբերվեն… էդ երկուսի արանքում էնքան տարածություն կա որ կարար լցվեր, ու երևի իրականում կլցվեր… փորձ արվել ա, բայց… դե վերջը ոնց որ ասի … "բո՛" …

    խարխլված կարկաս ունի… բազա էլ չկա… վերջաբանը բազան քանդում ա… հասկանում եմ ինչ ա ուզեցել անի, բայց տենց չարժեր… եթե Ռուդիին բացում ես, համ էլ պտի հերձես ու ինչ որ տեղ միգուցե Ռուդին արժեր որ "քանդվեր"… բացեիր տենայինք Ռուդիի մեջն ի՞նչ կա… ահագին հակասական, պատճառաբանված, բայց նաև էմոցիոնալ ու ոչ ռացիոնալ աշխարհ…

    մինչև հիմա կարդացած բոլոր գործերի կերպարները շատ քարացած են, անկենդան…

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Ingrid (21.02.2013), Sambitbaba (21.02.2013), Ուլուանա (26.02.2013)

  26. #30
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մնացածն էլ հետո…

Էջ 2 59-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 145
    Վերջինը: 25.02.2013, 16:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •