«Ճանապարհային ոստիկանություն» թեմայից ելնելով, ակումբում բավականին մեծ թվով վարորդներ կան, հենց այդ պատճառով հույս ունեմ խորհուրդ ստանալու։ Որպես նոր վարորդի առաջին հերթին հետաքրքրում է բենզինի հարցը։ Ընկերներիցս մեկի խորհրդով բենզին լցրեցի երրորդ մասի CPS-ից ու… Մեքենան առավոտները երկրորդ անգամից ա «խոդի» ընկնում։ Օրվա ընթացքում ուրիշ որևէ խնդիր չկա։ Բայց դե... Ուզում եմ դա էլ չլինի։ Համարյա վստահ եմ, որ խնդիրը բենզինից ա։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որտե՞ղ գնել նորմալ որակի բենզին։ Լցնում եմ պրեմիում։




Մեջբերել
Էջանիշներ