Ամեն դեպքում ես մնում եմ էն կարծիքին, որ ուրիշից ամեն խոսալ բամբասանք չի: Էն օրը տանը պատմում եմ, որ ակումբցիներից մեկը վիրահատության ա գնալու ու ոնց ա ուսումնասիրել ամբողջ խորությամբ էդ հիվանդությունը, վիրահատության կարգը, բուժման ձևը՝ մասնագիտական տերմիններով և այլն: Պատմելուս մեջ ոչ մի ազնիվ մղում չկար, ուղղակի պատմել եմ էն ինչ ինձ ապշեցրել ա: Համոզված եմ, որ չեմ բամբասել:Հեռուստացույցով Ռայադերին մի պահ շատ էին ցույց տալիս, մերս կանչում էր, թե արի, Ռայադերն ա, պատմել եմ, չէ՞: Էլի համոզված եմ, որ չեմ բամբասել: Ակումբում առիթ-անառիթ Հ.Մ.-ից եմ խոսում, բամբասո՞ւմ եմ: Եթե ակումբցիներից մեկի հետ խոսում եմ, որ Լիոնի պատմական ուսումնասիրություններին լուրջ չեմ վերաբերվում, բամբասո՞ւմ եմ: Ես էդպես չեմ կարծում: Որ ամեն տեղ ասում եմ՝ Բյուրին շատ եմ սիրում, որովեհտև սենց, սենց, սենց ու էդ սենցերի մեջ կարա նաև թերություն լինի, բամբասո՞ւմ եմ: Ես համենայն դեպս էդպես չեմ կարծում: