Բոլոր մարդկիկ իրենց մեջ ինչ որ թերություններ ունեն, որ կամ տեսնում են, կամ էլ չեն տեսնում ինչն ավելի ահավոր է, դա չի նշանակում որ իրենք ոչնչություն են, էլի եմ կրկնում: Մոտիվների վերաբերյալ ես նշել եմ նաև որ դա կարա ինֆորմացիա ստանալու կամ կարծիք լսելու համար լինի, դրանից բացի ուրիշ մոտիվ չեմ տեսնում: Ես էլ եմ մարդ, երևի, բայց չեմ էլ ասել որ չեմ քննարկել ոչ մեկի:
SWTS
Չեմ կարծում, թե բամբասանքը ուշադրություն գրավելու միջոց է: Ավելի շուտ լիցքաթափման ձև է: Ուրիշների մասին խոսելով, նրանց քննադատելով, ոսկորները լվանալով կամ չարախոսելով՝ մարդիկ պարպում են իրենց մեջ կուտակված բացասական էներգիան, որը բոլորիս մեջ էլ հավաքվում է ժամանակ առ ժամանակ:
StrangeLittleGirl (16.02.2013)
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Մարդ էլ կա ինտրիգներ է սիրում, սրա-նրա մասին լուրեր, անձնական տեղեկություններ (ասենք՝ ես), դրա համար էլ հավեսով բամբասում է, թե հնարավորություն է լինում
![]()
StrangeLittleGirl (16.02.2013)
ivy (15.02.2013), StrangeLittleGirl (16.02.2013)
Ամեն դեպքում ես մնում եմ էն կարծիքին, որ ուրիշից ամեն խոսալ բամբասանք չի: Էն օրը տանը պատմում եմ, որ ակումբցիներից մեկը վիրահատության ա գնալու ու ոնց ա ուսումնասիրել ամբողջ խորությամբ էդ հիվանդությունը, վիրահատության կարգը, բուժման ձևը՝ մասնագիտական տերմիններով և այլն: Պատմելուս մեջ ոչ մի ազնիվ մղում չկար, ուղղակի պատմել եմ էն ինչ ինձ ապշեցրել ա: Համոզված եմ, որ չեմ բամբասել:Հեռուստացույցով Ռայադերին մի պահ շատ էին ցույց տալիս, մերս կանչում էր, թե արի, Ռայադերն ա, պատմել եմ, չէ՞: Էլի համոզված եմ, որ չեմ բամբասել: Ակումբում առիթ-անառիթ Հ.Մ.-ից եմ խոսում, բամբասո՞ւմ եմ: Եթե ակումբցիներից մեկի հետ խոսում եմ, որ Լիոնի պատմական ուսումնասիրություններին լուրջ չեմ վերաբերվում, բամբասո՞ւմ եմ: Ես էդպես չեմ կարծում: Որ ամեն տեղ ասում եմ՝ Բյուրին շատ եմ սիրում, որովեհտև սենց, սենց, սենց ու էդ սենցերի մեջ կարա նաև թերություն լինի, բամբասո՞ւմ եմ: Ես համենայն դեպս էդպես չեմ կարծում:
StrangeLittleGirl (16.02.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ