Ասում են. քլնգիր, որ քլնգվես
Սփեյսը քիչ էր գրել, շատ քիչ, էնքան քիչ, որ KT'-ն կարող էր լրիվ 0-ից սկսած ստեղծագործություն գրել՝ օգտագործելով առաջին մասի սիգարետը, բայց չգիտես ինչի որոշել էր ամեն ինչ թողնել Երևանցու վրա, ու դեռ մի բան էլ ավելին, «ձեռքից» խլել էր բարձն ու անուշ հոտը, և փոխարենը թնդացրել սիգարետի հոտը: Երևանցին հայտնվել էր լրիվ նույն իրավիճակում, ու կարող էր գրել բոլորից անկախ պատմվածք, ու հանգիստ կարող էր էդ գիշերային դրվագը ջնջել, սկսել ինչ-որ մի առավոտից, կամ սարի լանջին վազող գառնուկից, ու գրել ինչի մասին սիրտը կուզեր, բայց դե ինքն էլ էր շարունակել, ու քանի որ Լիլին մեկ կար, մեկ ՝ չկար, ընդհանրապես երևակայություն էր դարձրել նրան:
Ինձ հետաքրքիր ա, թե հատկապես ի՞նչ էր մտածել Սփեյսը, որ սենց գործ էր որպես սկիզբ դրել, ու արդյո՞ք կանխատեսած շարունակություն ու ավարտ ուներ, թե՞ իմ պես տեսել էր էլ առաջ չի գնում, տեղադրել էր էստեղ
Էջանիշներ