User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ingrid-ի, սկսնակի և Ruby Rue-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ingrid-ի, սկսնակի և Ruby Rue-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Ingrid-ը սկսում է, սկսնակը՝ շարունակում, Ruby Rue-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017)

  3. #2
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիրուհին սիրում էր ամուսնու բացակայության օրերին լինել նոր կառուցվող առանձնատանը, որը մի մեծ բլուրի վրա էր: Այնտեղ աշխատող բանվորները շաբաթներով կնոջ երես չէին տեսնում, իսկ տիկնոջ գալը սոված մարդուն համեղ ուտեստներով գրգռելու պես երևույթ էր: Oծանելիքների բույրը, բաց հագուստը անհանգիստ խուտուտ էին առաջացնում տղամարդկանց մկաններում: Բայց ոչինչ անել չէին կարող. նա տիրուհին էր:
    Սկզբի օրերին Ինգրիդն աշխատողների միջով արագ-արագ էր անցնում. վախ կար: Հետո ավելի ինքնահաստատվեց, մանավանդ, որ ամուսնու թիկնապահներից երկուսը այնտեղ հսկում էին: Կոտրատվելով մոտենում էր բանվորներին, մի քանի հարցեր տալիս, կարգադրություններ անում, հետո թափառում մոտակայքում, գալիս, նստում մեքենան ու մի վերջին հայացք գցելով տղամարդկանց՝ քմծիծաղով հեռանում:
    Ամառ էր, շոգը նեղում էր: Այդ տեղանքի համար անսովոր բարձր ջերմիստաճան էր: Բանվորները կիսամերկ էին աշխատում, բայց քրտինքն էլի վրաներից գնում էր: Լսվեց տիրուհու մեքենայի արգելակման ձայնը: Այս անգամ ոնց որ տղամարդիկ շատ չլարվեցին. տոթը խեղդել էր զգացումները: Դուրս եկավ Ինգրիդը: Զարմանալի էր, բայց նա բավական փակ շոր էր հագել: Թվում էր՝ այս անգամ փորձությանը տղաներն ավելի հեշտ կդիմանան: Գառնիկը ձեռքով սրբեց ջրոտ բերանը ու մի անգամ էլ սոված հայացքը հառեց տիկնոջը: Չէ՛, այս անգամ նա սովորական տռփանքի առարկա չէր: Տոթին իրենց կիսամերկ վիճակը և տիկնոջ փակ շորերը… Գառնիկի մեջ թաքունը բացահայտված տեսնելու ցանկությունը եռում էր:
    Շրջվեց, նայեց ընկերներին: Բոլորը մերկ էին , կիսով չափ կռացած, դեմքները ծամածռվել էին, լեզուները դուրս եկել , վերջույթները առաջ էին եկել, հաստացել, քարացել: Նրանք բոլորը ցատկելու պատրաստ գայլերի էին նման: Չզգաց, թե ինչպես ինքն էլ հայտնվեց նրանց մեջ: Հաջորդ վայրկյանին նրանք գետին էին գլորել կնոջը, ամեն մեկը իր պատառն էր քաշում: Ամիսներով սոված ստամոքսը լցնել էր պետք: Անհագ լիզում էին խորհրդավորից զրկված մարմինը, ատամները խրում փափուկ մսի մեջ , բայց չէին հագենում: Հնարավոր ու անհնարին բոլոր ձևերը փորձում էին՝ այդ մարմինը առավելագույնս վայելելու համար:
    “Քա՛ծ, ջիջի՞լ էիր գցում մեզ”,- փռռացնում էր Գառնիկը ու ավելի ուժեղ հուպ տալիս:
    Կնոջ ձայնը խեղդվել էր հառաչների ու տնքոցների մեջ: Գառնիկն զգաց, որ գլուխն սկսում է պտտվել, ուժասպառ է լինում: Աչքերը փակվում էին:
    Զարթնեց, արդեն մութ էր: Ընկերները սայլակի վրա ինչ-որ բան էին տեղափոխում: Մի պահ լուսնի շողքն ընկավ սայլակի վրա. արյունոտ շորեր էին երևում ու ինչ-որ զանգված: “Ինգրիդի մնացորդներն են”,-անցավ Գառնիկի մտքով: Փորձեց վեր կենալ:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017), Արէա (13.02.2013), սկսնակ (14.02.2013), Վոլտերա (25.04.2013)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին փորձից չկարողացավ մարմինը պոկել գետնից։ Գլուխը կարծես արճիճով լցված լիներ, իսկ ոտքերը բամբակի նման փափուկ էին։ Ուզում էր գոռալ տղաների հետևից, այն էլ ձայնը կոկորդից դուրս չեկավ։ Զգաց թե ինչպես է գլուխը նորից պտտվում ու աչքերը կրկին կամաց փակվեցին։
    Զարթնեց ինչ-որ վայրենի ձայներից։ Վախը պատեց ամբողջ մարմինը։ Գլուխը արդեն ծանր չէր թվում․ դանդաղ փարձրացրեց աչքերը, ու նկատեց որ իրենից քիչ հեռու գտնվող ինչ-որ զանգվածով բարձված սայլակի շուրջ կռացած մի քանի գայլ զանգվածն էին հոշոտում։ Անհագ գազանների չփչփոցներն էին միայն լսվում խորը գիշերվա մեջ։ Գառնիկը դանդաղ վեր կացավ տեղից ու վախից դողացով ոտքերը մի կերպ շարժվելով՝ փախավ տան մոտից։ Սկզբում շարժվում էր դանդաղ, փորձելով ոչ մի ձայն չհանել, որ գայլերը իրեն չնկատեն, բայց հեռանալու հետ մեկ տեղ սկսեց ավելի ու ավելի արագ վազել։ Սիրտը ուզում էր կրծքից դուրս թռնել։ Փորի ներքևի մասում ուժեղ ծակոց զգաց։ Կանգ առավ ու կռանալով բռնվեց կարծես հենց իր համար այդտեղ ցցված մի ուղղանկյուն քարի վրա։ Շունչը հազիվ տեղը բերելուց հետո աչքը ընկավ գետնից դուրս եկող քարի վրա։ Լուսնի շողքի տակ կարդաց քարին փորագրած միակ բառը՝ Ինգրիդ, տակն էլ թվեր՝ 1980-2013։
    «Էս քածին արդեն թաղե՞լ են», - ինքն իրեն հարցրեց Գառնիկը։
    Ամբողջ մարմնով սարսուռ անցավ, ու միայն նոր նկատեց որ գոտքատեղից վերև մերկ է։ Գիշերվա ցուրտը ակամա պարուրեց նրա մարմինը։ Ձեռքը դեռ տապանաքարի վրա էր, որը օրվա արևից տաքացած՝ ջերմությունը չէր հասցրել կորցնել։ Նստեց գետնին՝ մեջքը հենելով քարին․
    «Սա մեռած վախտ էլ տղամարդու մարմնին է տաքացում», - անցավ նրա մտքով։
    Ձեռքով կրծքի ձախ մասում երևակայական գրպանին թղկացրեց։ Մոռացել էր, որ շապիկը հագը չի, ուրեմն շապիկի գրպանում գտնվող սիգարեթն ու լուցկին էլ չկան։ Տղերքն էլ կողքը չէին մի սիգարեթ ուզեր․․․
    «Իյա, բա տղեքը ո՞ւր են»։
    Իրեն լքված զգաց, բայց իր ներքին ձայնը կարծես հուշեր, որ ինքը ամենալավն է պրծել այդ զազրելի կատարվածից։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (14.02.2013), Mr. Annoying (10.08.2017), Վոլտերա (25.04.2013)

  7. #4
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներքին ձայնը հուշում էր նաև, որ հեչ լավ բան չէ, գիշերը ցուրտ գերեզմանում անցկացնելը: Նամանավանդ որ ցուրտ էր, տապանաքարն էլ արդեն սառում էր. հո Ինգրիդը չէ՞ր, որ ամբողջ գիշեր իր մարմինը տաքացներ:
    Սիգարետ չկար, տղերքը չկային, բայց շուրջը լսվող գայլերի միալար ոռնոցը Գառնիկին գամել էր տապանաքարին ու արգելում էր գերեզմանից տուն գնալ:
    -Մեռած հալով էլ առանց տղամարդու յոլա չի գնում,- քմծիծաղ տվեց ու ցատկեց խոնավ գետնին:
    Պարզ հիշում էր վերջին հանդիպումը. թե ոնց էին տղերքը հոշոտում Ինգրիդի մարմինը, իսկ ինքը չէր կարողանում մի պատառ պոկել: Տղերքի ժանիքները խրվում էին Ինգրիդի մարմնի փափուկ մասերի մեջ, նրա կիսաթափանցիկ մաշկը պատռվում էր, իսկ ինքը հուպ էր տալիս ու վրա-վրա տիրանում Ինգրիդին:

    - Հետաքրքիր ա, տղերքը սրանից մի բան թողե՞լ են, թե մինչև վերջին պատառը լափել են,- մտածեց ու սկսեց մերկ ձեռքերով փորել խոնավ հողը:
    Հազիվ հասավ դագաղին. քրտինքը մարմնից կաթկթում էր լաքապատ փայտի վրա, բայց վերջին ուժերը լարերով բացեց կափարիչը: Ինգրիդի ոսկորները չկային. փոխարենը հենց ինքն էր, այնպիսին ինչպիսին այն օրը՝ սև կիպ զգեստով, որն ընգծում էր բոլոր բարեմասնությունները ու կարմիր շրթներկով, որ խելքահան էր անում բոլոր տղամարդկանց:
    Գառնիկը լիզեց շրթունքներն. տղերքը չկան, հիմա Ինգրիդը մենակ իրենն է: Ժանիքները անշտապ խրեց վիզը: Ախր նա սովորական տռփանքի առարկա չէր. կաթիլ առ կաթիլ վայելում էր իր միակ ուզածը՝ Ինգրիդի սառած, բայց համով ու կենսատու արյունը: Ամեն անգամ նրան տեսնելիս հազիվ էր զսպում, որ հետևից չհարձակվի ու չկծի: Ցանկացած զոհի արնաքամ անելիս աչքի առաջ Ինգրիդն էր, միայն Ինգրիդը:

    Քաղցր արյունը այնպես էր արբեցրել Գառնիկին, որ չնկատեց, թե ինչպես է գայլերի ոհմակը մոտենում իրենց: Ոհմակի առաջնորդը ցատկեց դագաղի վրա ու պատռեց Ինգրիդի կոկորդը: Նրանից հետո մյուսներն էլ համարձակվեցին հարձակվել: Նորից հոշոտում էին մարմինը, լիզում արյան վերջին կաթիլները ու իրար գզում մի կտոր փափուկ մսի համար:
    Գառնիկը քմծիծաղ տվեց: Հետո չղջիկ դառավ ու թռավ. ինքն իր ուզածը արդեն ստացել էր, մի քիչ էլ թող ուրիշները խրախճանք անեն:
    Շուն-գել, վերջը հազար տարվա ախպեր տղերք են, չէ՞:


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (06.05.2013), Mr. Annoying (10.08.2017), Վոլտերա (25.04.2013)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայեր, էս պատմվածքը մի տեսակ չսիրեցի, լրիվ բռնություն էր: Կատարումը լավն էր, ստիպում էր փշաքաղվել, բայց, միևնույն է, իմը չէր

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (06.05.2013)

  11. #6
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտես խի՞ էսքան ժամանակ չէի գրում: Ահավոր իմը չէր:
    Չգիտեի ոնց գրեի, ինչ գրեի: Մարիի ասած «էրոտիկան շատ էր» դեպքն էր...
    Ալֆ, վերջում փորձեցի մի քիչ ջրիկանալ, չզգացի՞ր: Գռնոյին վամպիր սարքեցի, չնայած համահեղինակների տրամաբանությամբ գել պիտի դառնար:


  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2013), Ingrid (06.05.2013), Վոլտերա (25.04.2013)

  13. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համահեղինակների գրածով՝ առնվազն 15 տարի պիտի ազատազրկվեր, վամպիրուշկա

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017), Ruby Rue (25.04.2013)

  15. #8
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինում՝ մարդ, երկրորդում՝ գայլ, երրորդում՝ վամպիր... մի քիչ շատ խառը չեղա՞վ ....
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (25.04.2013)

  17. #9
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղերքը գայլ էին դառել, որովհետև կերել էին Ինգրիդին, իսկ Գռնոն խմել էր արյունը ու դառել վամպիր:
    Ամեն ինչ պարզ է, ինչպես Հարաբերականության տեսությունը:


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (25.04.2013)

  19. #10
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղերքը գայլ էին դառել, որովհետև կերել էին Ինգրիդին, իսկ Գռնոն խմել էր արյունը ու դառել վամպիր:
    Ամեն ինչ պարզ է, ինչպես Հարաբերականության տեսությունը:
    Բայց ինչքանո՞վ արժեր սարսափ հեքիաթ սարքել: Սկիզբը բնական էր շատ ու իմ կարծիքով չարժեր ֆանտաստիկ դարձնել.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  20. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, վերջն էր
    Էս ինչ 18 + BDSM պատմվածք եք գրել: Ինգրիդի սկիզբը շարունակություն չէր ակնկալում, բայց Սկսնակը մի կերպ գլուխ հանեց, Ռուբիի էս մասում որ ասում ա Ինգրիդի ոսկորները չկային. փոխարենը հենց ինքն էր, ինձ թվաց Գառնիկն էր մեջը կամիր շրթներկով, այսինքն էդ օրը տղերքը սխալմամբ Գառնիկին էլ են կերել, բայց չէ, սպասելիքներս հօդս ցնդեցին՝ Ինգրիդն էր Ռուբին մի քիչ հումոր էր մտցրել, բայց էդ էլ չօգնեց, որ պատմվածքը ստացված համարեմ: Ավելի ճիշտ ստացված էր, ուղղակի դուրս չեկավ, գոնե դագաղի մեջ գառնիկը լիներ, ուրիշ բան
    Վոփշմ ապրեք դուք
    Blessed the poison which brings the end

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2013), Ingrid (06.05.2013)

  22. #12
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, էս ինչքան ժամանակ է, ակումբում չէի եղել: Էսօր էլ չհամբերեցի, մտա: Տեսնեմ՝ Ռուբիս անակնկալ է մատուցել: Ապրես, Ռուբի ջան, վերջապես մի տեսքի եկավ: Ճիշտ է՝ հեչ համասեռ չէ պատմվածքը, բայց դե գոնե ավարտվեց:
    Մարիի էս վերջին մեկնաբանության հետ շատ համաձայն եմ, եթե այդ վարկածով սյուժեն շարունակվեր, ավելի կոնֆլիկտային ու անակնկալ շրջադարձերով կլիներ, բայց..
    Ես այդ հատվածը որ գրել էի, հեչ չէի պատկերացնում, թե ոնց շարունակեմ, դրա համար էլ դրեցի համատեղում: Երևի սխալ արեցի, բայց շատ էի ուզւոմ տեսնել, թե ինչ հնարավոր տարբերակներ կարող են լինել շարունակելու համար:
    Եթե ես այս հատվածը օգտագործեի, որոշել էի այն դնել որևէ մեծածավալ գործի մեջ որպես մի չորրորդական հերոսի արևից ուշագնաց լինոլւ հետ կապված պատմություն, որի ընթացքում թաքնված ցանկությունները ի դերև էին եղել: Բայց ինձ այդ սովորական շարունակությունը այնքնա էլ դուր չէր գալիս:
    Ասեմ, որ ինչ-որ բան ստացվել է, կարդացվում է, որոշ տեղեր էմոցիաներ էլ են առաջանում: Մի լավ խմբագիր կարող էր այս երեք մասերը համասեռ դարձնել ու ստանալ միասեռ պատմվածք:
    Շատ շնորհակալոթւյուն Սկսնակին ու Ռուբիին: Ապրեք դուք:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (06.05.2013), Վոլտերա (06.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր համատեղ պատմվածքը. քննարկումներ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 224
    Վերջինը: 03.01.2019, 13:50
  2. Mr. Annoying-ի, Ruby Rue-ի և Նիկեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2017, 02:38
  3. Արձակ. Ancanot-ի, John-ի և սկսնակի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 10.02.2013, 22:50
  4. սկսնակի, Ruby Rue-ի և Ingrid-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.02.2013, 23:51
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •