User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Dayana-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը

  1. #16
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ սկիզբը շատ էր դուր եկել: Մի տեսակ, գուցե ես չգիտեմ, զարմանալի էր, որ Դայանան սենց բան ա գրում: Գրական վարպետների հավաքածու ա, խոսք չունեմ: Կեցցեք: Գալաթեայի համար, բնականաբար, անհաղթահարելի ոչինչ չկա: Հազարից մեկ ա լինում, որ համատեղները սենց հավեսով մաս-մաս հետևեմ: Ինձ թվում ա՝ Գալաթեան կարող էր ուղղակի հաշվի առնել, որ «Սա Բյուրի պատմությունը չէ» ու հանգուցալուծումները ավելի տեսանելի դարձնել, չնայած էդ դեպքում Բյուրի գործը կդառնար անհավես:Բյուրը լավ էր բողոքում, թե «Սա իր պատմությունը չէ», բայց նաև Բյուրը շատ կամակոր ա ու համագործակցության չի էլ ուզում գնա, հեղինակի խոսքում «էս-էդ»-երը օրինակ: Ամեն դեպքում նորից ստացվել էր, մենակ, ասել ասողը, չհասկացա, թե Հայկը խի բղավեց ու ամեն ինչ դրանից հետո լռեց: Մի խոսքով, ապրեք, էրեխեք, բայց մեզ... չէ, ապրեք, համ վարպետորեն գրել էիք, համ քլնգասերներին քլգնելու տեղ եք տվել, քննարկման ներկայացվող պատմվածքի լավագույն ավանդույթներով: Ինձ հետաքրքիր էր:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.03.2013), Smokie (19.02.2013), Ամմէ (17.02.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք, շատ լավն էր…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (17.02.2013)

  5. #18
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրեք, շատ լավն էր…
    եկա՜վ

    Մեֆ, առաջին մասի հետ կապված խնդրում եմ անկեծ կարծիք

  6. #19
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ սկիզբը շատ էր դուր եկել: Մի տեսակ, գուցե ես չգիտեմ, զարմանալի էր, որ Դայանան սենց բան ա գրում: Գրական վարպետների հավաքածու ա, խոսք չունեմ: Կեցցեք: Գալաթեայի համար, բնականաբար, անհաղթահարելի ոչինչ չկա: Հազարից մեկ ա լինում, որ համատեղները սենց հավեսով մաս-մաս հետևեմ: Ինձ թվում ա՝ Գալաթեան կարող էր ուղղակի հաշվի առնել, որ «Սա Բյուրի պատմությունը չէ» ու հանգուցալուծումները ավելի տեսանելի դարձնել, չնայած էդ դեպքում Բյուրի գործը կդառնար անհավես:Բյուրը լավ էր բողոքում, թե «Սա իր պատմությունը չէ», բայց նաև Բյուրը շատ կամակոր ա ու համագործակցության չի էլ ուզում գնա, հեղինակի խոսքում «էս-էդ»-երը օրինակ: Ամեն դեպքում նորից ստացվել էր, մենակ, ասել ասողը, չհասկացա, թե Հայկը խի բղավեց ու ամեն ինչ դրանից հետո լռեց: Մի խոսքով, ապրեք, էրեխեք, բայց մեզ... չէ, ապրեք, համ վարպետորեն գրել էիք, համ քլնգասերներին քլգնելու տեղ եք տվել, քննարկման ներկայացվող պատմվածքի լավագույն ավանդույթներով: Ինձ հետաքրքիր էր:
    Ես բողոքում եմ: Կողմնակալ գնահատական էր:

  7. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ սկիզբը շատ էր դուր եկել: Մի տեսակ, գուցե ես չգիտեմ, զարմանալի էր, որ Դայանան սենց բան ա գրում: Գրական վարպետների հավաքածու ա, խոսք չունեմ: Կեցցեք: Գալաթեայի համար, բնականաբար, անհաղթահարելի ոչինչ չկա: Հազարից մեկ ա լինում, որ համատեղները սենց հավեսով մաս-մաս հետևեմ: Ինձ թվում ա՝ Գալաթեան կարող էր ուղղակի հաշվի առնել, որ «Սա Բյուրի պատմությունը չէ» ու հանգուցալուծումները ավելի տեսանելի դարձնել, չնայած էդ դեպքում Բյուրի գործը կդառնար անհավես:Բյուրը լավ էր բողոքում, թե «Սա իր պատմությունը չէ», բայց նաև Բյուրը շատ կամակոր ա ու համագործակցության չի էլ ուզում գնա, հեղինակի խոսքում «էս-էդ»-երը օրինակ: Ամեն դեպքում նորից ստացվել էր, մենակ, ասել ասողը, չհասկացա, թե Հայկը խի բղավեց ու ամեն ինչ դրանից հետո լռեց: Մի խոսքով, ապրեք, էրեխեք, բայց մեզ... չէ, ապրեք, համ վարպետորեն գրել էիք, համ քլնգասերներին քլգնելու տեղ եք տվել, քննարկման ներկայացվող պատմվածքի լավագույն ավանդույթներով: Ինձ հետաքրքիր էր:
    Շին, լավ էլ նկատեցիր բայց Էդ նախադասությունը որ չգրեի, չէի կարողանալու շարունակել: Դրա համար ամեն տեղ խցկում էի: Լսի, էս-էդ եմ թողե՞լ տեքստի մեջ: Չեմ էլ նկատել: Գիտե՞ս ինչքան եմ տառապել, որ գեր-գրական հայերեն գրեմ:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրեք, շատ լավն էր…
    Անճաշակ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (17.02.2013)

  9. #21
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք երեքդ էլ լավ հետախույզներ կաշխատեք, վատը չէր:

  10. #22
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ ես գրականությունից մեղմ ասած շատ չեմ հասկանում՝ փաստ է, նենց որ...
    Ես չեմ սիրում այնպիսի պատմվածքներ (թեկուզ ֆիլմեր), որ կարդում–կարդում ես, հետաքրքիր, կլանված, ու նենց անկապ է լինում վերջը (կամ, նախօրոք գրածս հաշվի առնելով՝ էդքան չեն ձգում ուղեղիս՝ գրականություն հասկանալու համար պատասխանատու բջիջները), որ նույնիսկ «կպնելու» տեղ էլ չկա, որ փորձես ինքդ գուշակել, թե վերջ ի վերջո ի՞նչ էր կատարվում, կամ հեղինակը ի՞նչ էր ուզում ասեր դրանում... Էս մասը ստացվեց կարծիք՝ 3րդ մասի հետ կապված, իսկ առաջին երկու մասը հաճույքով կարդացվում էին ու խոստանում էին հետաքրքիր ու հավես վերջաբան

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (19.02.2013), soultaker (17.02.2013)

  12. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին հատվածի մասին ավելի մանրամասն: Սկսեմ նրանից, որ կյանքումս երկու դեդեկտիվ եմ կարծեմ թե կարդացել, մեկի հեղինակը Գալաթեան ա, մյուսինը՝ Սիմենոնը: Չեմ սիրում: Ոչ էլ կինոներն եմ սիրում: Բայց երբ ասենք Գալաթեան հատվածաբար տեղադրում էր իր գործը, մեծ հաճույքով հետևում էի, ինձ դուր էր գալիս, թե ինչ վարպետությամբ ա զարգացնում իրադարձությունները, ինչ խնամքով ա գրում, էնքան ոգևորված էի էդ գործով, որ նույնիսկ մեջս հնարել էի ավելի հրաշալի բաներ, որ հետո պարզվեց, որ նման բան չկա, բայց ես էնպես էի հնարել, որ հավատացել ու համոզված էի, որ հենց տենց էլ գրված ա, ինձ մոտ տենց տարօրինակ բաներ լինում են, բա իմ կյանքի հիշողություններում ինչքան հնարած բաներ կան, որ հիմա խառնում եմ, թե որն ա իսկականը, որը իմ երևակայության արդյունքը:

    Էս իմ կյանքի դաժան պատմությունը, գանք գործին: Ախր, իրոք հավանել եմ: Ես միշտ ջղայնանում էի, որ Դայանան ինչ-որ օտար անուններով մարդկանց մասին ինչ-որ խառը բաներ էր գրում: Ինձ համար իրոք հայտնություն էր, որ ինքը կարող է էսպես հստակ, կանոնավոր զարգացող իրադարձություններ պատմել էսպես վարպետորեն: Էն որ Գալաթեան թերություն նկատել է, ես՝ ոչ, բնական է, ինքն ավելի լավ է պատկերացնում ժանրը, այսինքն՝ ինքը պատկերցնում է ժանրը, ես՝ ոչ:

    Ինձ հատկապես դուր էր եկել, թե զարգացման ինչ լայն հնարավորություններ ա թողնում Դայանան: Գիտենք, որ Գայանեն չկա, բայց թե ինչ է եղել, չգիտենք, հնարի՝ ոնց ուզում ես: Հետո ինչ-որ կասկածելի Գև ա ներմուծում, որին ըստ երևույթին ընթերցողը պետք է կասկածի, որ կապ ունի Գայանեի անհետացման հետ: Ինձ թվում ա՝ Դայանան նաև ենթադրելէ, որ Գևը մեղավոր չի, ժանրի օրենքներով մի ուրիշ մեղավոր պետք է դեռ գտնվի, բայց դրանով լրացուցիչ սրում ա զարգացումը, պահում ա ընթերցողի ուշադրությունը:

    Թող ասեք կողմնակալ կարծիք ա, ինձ շատ դուր ա եկել, ուզում եք՝ կախեք:

    Մենակ մի նրբություն, եթե Ստեփանյանը բաժնի պետն ա, իրան ավելի շուտ փոխգնդապետ կսազեր: Կուրգինյանի լեյտենանտ լինելն ընդհանրապես տարօրինակ ա, ախր եթե գոնե 16-17 տարեկան աղջիկ ունի, ինքն էլ ամենաքիչը պիտի լինի 36-37 տարեկան, լավ առաջ չի գնացել, տեղում լռվել ա, գոնե կապիտան կամ մայոր լիներ: Ոնց որ իմ կյանքի պատմությունն ավելի երկար եղավ, քան քլնգոցը, բայց ինչ անեմ, որ գրեմ, մենակ հավանությունս եմ հայտնելու, էդ էլ ոնց որ դուր չի գալիս ձեզ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.02.2013, 16:19:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (19.02.2013), StrangeLittleGirl (17.02.2013)

  14. #24
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրեք, շատ լավն էր…
    Հն, O-o
    Blessed the poison which brings the end

  15. #25
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր էր կարդացվում: Dayana-ից Գալաթեա անցումը բնական էր:Պարզապես զարմացա,որ վերջացավ:Վերև ներքև արեցի,շարունակությունը գտնելու համար:Համենայնդեպս հաճույքով կարդացի,շնորհակալություն մասնակիցներին:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.02.2013), Sambitbaba (02.03.2013), Smokie (19.02.2013)

  17. #26
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ մի նրբություն, եթե Ստեփանյանը բաժնի պետն ա, իրան ավելի շուտ փոխգնդապետ կսազեր: Կուրգինյանի լեյտենանտ լինելն ընդհանրապես տարօրինակ ա, ախր եթե գոնե 16-17 տարեկան աղջիկ ունի, ինքն էլ ամենաքիչը պիտի լինի 36-37 տարեկան, լավ առաջ չի գնացել, տեղում լռվել ա, գոնե կապիտան կամ մայոր լիներ: Ոնց որ իմ կյանքի պատմությունն ավելի երկար եղավ, քան քլնգոցը, բայց ինչ անեմ, որ գրեմ, մենակ հավանությունս եմ հայտնելու, էդ էլ ոնց որ դուր չի գալիս ձեզ:
    Ճիշտն ասած ես իմ գրածները երկրորդ անգամ կարդում եմ միայն մի որոշակի ժամանակ անց, երբ «անգիր» չեմ հիշում, որպեսզի կարողանամ իսկապես կարդալ ու ընկալել (նույնիսկ սխալների ուղղման համար չեմ կարդացել, կներեք), ու փաստորեն, Կուրգինյանին լեյտենանտ եմ պահել ուրեմն մտածել էի, որ ինքը կլինի փոխգնդապետ, Ստեփանյանը ՝ մայոր, կամ հակառակը, լավ չեմ հիշում որն ա որից հետո գալիս, կեներք, բայց ինտերնետի հաշվին ճշտել էի ու տենց ուզում էի մի քիչ նորմալ աստղիկներով հերոսներ ունենալ, էն էլ, փաստորեն, մի բան ուշադրությունս շեղել ա (երևի թեյն ա եռացել, գնացել թեյ եմ լցրել ընթացքում) ու խեղճ Արամին, որ Գալի թեթև ձեռքով Տիգրան դառավ, թողել եմ լեյտենանտ

  18. #27
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ինձ խնդրել են քլնգել, սկսեմ քլնգելուց հետո անցնեմ լավ բաներին: Ուրեմն առաջին մասը իմ կարծիքով հետաքրքիր էր, բայց անընդհատ ուրիշի ուղղակի խոսքերը մի քիչ բարդ էին դարձնում ընթերցանությունը ինձ համար: Կարծում եմ մի քիչ պատմողական մասեր ավելացնելը ավելի հզոր կդարձներ գործը: Բովանդակային առումով վատը չէր որպես սկիզբ ու շարունակելու լիքը տարբերակներ կար: Ես մի տեսակ էն ընթերցողների թվին եմ պատկանում, ով ուզում է անընդհատ զարմանալ: Այս դեպքում բոլոր շարունակությունները կանխատեսելի էին ինձ համար, բայց հավես էին շարադրած: Նարկոտիկի պահը վատը չէր, բայց մի տեսակ իրատեսական չէր, որ նարկոտիկից մարդ կարող է այդքան խելքը կորցնել, չնայած ես չգիտեմ հնարավոր է արդյոք, որ դրանից մարդը այդքան անգիտակից դառնա:

    Իսկ ընդհանուր հավես էր, երեք գրողներին էլ շատ սիրում եմ ու հարգում ու զգացվում էր, որ երեքն էլ փորձել են, որ ամեն ինչ շատ լավ լինի
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր կարդացի ամբողջությամբ ու պիտի ասեմ որ տպավորությունս շատ դրական էր… իսկականից կարողացել են գրողները ստեղծել մի ամբողջություն… ու բորոլ ոճային ու լեզվական փոփոխությունները օրգանական էին ստացվել, դրա համար էլ երեք գործերի համար մեկ քոմենթ կգրեմ…

    Դայանա ջան, քո մասը երևի եղածների մեջ ամենաթույլն էր, բայց համեմատական կարգով, բայց ասեմ որ էս դեպքում էլ համեմատականը ավելի լավ իմաստով ա… դու ուժեղների հետ ես համեմատվել, կամ ավելի ճիշտ ասեմ խաղացել հետները… քո մոտ ավելի ժամանցային ա ստացվել… հիմնական կենտրոնացումդ եղել ա բուն սյուժեն ու ժանրից ելնելով էլ կերպարներդ արդեն էական չեն եղել քո մասի մեջ… հիմա ավելի կոնկրետ… ես մի հատ դիագրամա էի գծել Ճռռոցի համար… էդ դիագրամման կիրառելի ա էստեղ բայց մի քիչ ավելի բառացի և ուղիղ իմաստով, այսինքն քո կերպարների անձնական հատկանիշներն ու բարդություններն էական չեն, բավական ա որ մեկը քննիչ ա, մեկը քննիչի աղջիկ, մեկն էլ ընկեր և այլն… էս կերպարների առանձնահատկությունները էական չեն ու չեն ազդում plot-ի վրա… իհարկե կարա լինի ու թերևս ժանրը թույլ ա տալիս որ նման բան լիներ եթե չլինեին հետևից եկող Գալաթեան ու Բյուրը, որոնք համ, հոտ, "խառատեր" ու զգացմունքայնություն ներարկեցին… նրանք իսկապես կերպարներին շունչ տվեցին… իրենց դեպքում արդեն կերպարի ով և ինչպիսին լինելը սկսեց որոշիչ դեր խաղալ գործողությունների ընթացքի վրա… օրինակ Գալաթեայի առաջին տողերն անգամ որ նայես կնկտաես ինքն ինչ մոտեցում ա ունեցել… հետ տալը, գաջի հոտը, պոլիեթիլենը և այլն սրանք մի անգամից մթնոլորտ են ստեղծում ու պարզ հասարակ համեմատությունները հիմնովին փոխում են կարդացողի վերաբերմունքը կերպարների նկատմամբ ու ընդհանրապես գործողություններից սպասելիքների նկատմամբ… համեմատության շատ վառ օրինակ ա երբ աշխատողները մտնում են կառույց ու որ ախջկան տեսնում են զարմանում են… ստեղ Գալը մի հատ շատ լավ համեմատություն ա օգտագործում՝ "վարդագույն փիղ տեսածի զարմանքով"… սա զարմանքը դնում ա գերադրական աստիճանի վրա … կամ էն մասը որ աղջիկն ուզում ա ընկերուհուն տեսնի ու հայրը չի ուզում թողնի՝ "Բայց տեսնելով արցունքով լցված աչքերը՝ հայրական սիրտը տեղի տվեց:"… տես "հայրական սիրտ" դարձվածքն ինչքան զգացմունքայնություն ա տալիս կերպարին մտնելով նրանց ամենախոր ներքին հոգեբանական անկյունները… ընդամենը մի դարձվածք…

    նույնը կարելի ա Բյուրի համար ասել… բայց Բյուրը սա արեց շատ հետաքրքիր ձևով… սկսեց կերպարները շեղել ու "վերանայել"… ու դա անմիջականորեն ունեցավ իր դրական ազդեցությունը գործողությունների վրա… մի տեսակ Գալաթեային կարծես "հակառակ" գնաց, բայց շատ տեղին ու արվեստով արեց դա… կնկատես թե ինչ հեշտությամբ ու տպավորիչ ա ինքը նկարագրել իր կերպարները. օրինակ՝ "մեծ տուտուզով ու կարմիր շրթներքով բուժքույրը և քստքստացնելով հեռացավ"… դու տառացիորեն կարաս էդ բուժքույրին տեսնել աչքիդ առաջից հեռանալով, անգամ պարֆումերիայի հոտը կարաս զգաս… ճիշտ բառերի դասավորությունը շատ մեծ նշանակություն ունի… կերպարների հետագա զարգացման ու գործողությունների ընթացքը շեղելու Բյուրի փորձը շատ լավ ա ստացվել ու ուզում եմ մի հատ էլ մեջբերում անել. "«Չէ, ես մեղք չունեմ, ես ոչինչ չեմ արել, սա իմ պատմությունը չէ»"… սա լիովին փոխում ա Արևի կերպարը, մի հարվածով… նա անմիջապես անհանգստացող ընկերուհու կերպարից վերածվում ա "կասկածյալի"՝ մի մարդու որն արդեն խնդիր ունի իրեն հեռու պահելու գործողություններից… Տուիսթը գործողությունների, շատ ա դուրս գալիս ու մեծ արվեստով ա արված…

    You had a tough competition Դայան ա ջան, որի միջից պատվով ես դուրս եկել…

    Ապրեք շատ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (10.08.2017)

  21. #29
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես: Ապրես շատ, Մեֆ: Ես ինքս շատ լավ տեսնում էի էն, էր նկարագրություններ գրեթե չկան: Դե լավ, ինչ մի ձև թափեմ, առհասարակ չկան: Ինչ-որ մի պահի փորձել եմ նկարագրություններ խցել, օրինակ էն պահին, երբ էն Կուրգինյանը (կստածի էս երևի պլագիատ ազգանուն ա, որովհետև ինձ թվացել էր գծագրության ուսուցիչց ազգանունն եմ օգտագործել, բայց հետո հիշեցի, որ սխալ եմ եղել) օպերայի մոտ սպասում ա աղջկան, ու ուզել եմ էդտեղ մի քիչ ցուրտ քաղաքը նկարագրեմ, բայց չեմ արել, կիսատ եմ թողել: Հավանաբար գնացել եմ չայ լցնելու, մտքիցս թռել ա

    Մի խոսքով, ես դա շատ լավ տեսել եմ: Պատճառները տարբեր են. սկզբում ուզում էի «սյուժե» ստեղծել, հետո ուզում էի մի քիչ մաքուր գրել, շատ ռաբիզ բառեր չկիրառել, հետո էլ մի տեսակ արդեն շատ էր երկարում ու ընդհանուր գրածիս մեջ չէի կարողանում նկարագրություններ խցկել, դրա համար դառել ա մի տեսակ դպրոցական դասագրքից կարդացած երկխոսություն:

    Մի անգամ էլ շնորհակալ եմ, որ կարծիք ես գրել:

    Հ.Գ. Ես Մարիի պես երիտասարդ չեմ, ինձ արխային քլնգեք

  22. #30
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես: Ապրես շատ, Մեֆ: Ես ինքս շատ լավ տեսնում էի էն, էր նկարագրություններ գրեթե չկան: Դե լավ, ինչ մի ձև թափեմ, առհասարակ չկան: Ինչ-որ մի պահի փորձել եմ նկարագրություններ խցել, օրինակ էն պահին, երբ էն Կուրգինյանը (կստածի էս երևի պլագիատ ազգանուն ա, որովհետև ինձ թվացել էր գծագրության ուսուցիչց ազգանունն եմ օգտագործել, բայց հետո հիշեցի, որ սխալ եմ եղել) օպերայի մոտ սպասում ա աղջկան, ու ուզել եմ էդտեղ մի քիչ ցուրտ քաղաքը նկարագրեմ, բայց չեմ արել, կիսատ եմ թողել: Հավանաբար գնացել եմ չայ լցնելու, մտքիցս թռել ա

    Մի խոսքով, ես դա շատ լավ տեսել եմ: Պատճառները տարբեր են. սկզբում ուզում էի «սյուժե» ստեղծել, հետո ուզում էի մի քիչ մաքուր գրել, շատ ռաբիզ բառեր չկիրառել, հետո էլ մի տեսակ արդեն շատ էր երկարում ու ընդհանուր գրածիս մեջ չէի կարողանում նկարագրություններ խցկել, դրա համար դառել ա մի տեսակ դպրոցական դասագրքից կարդացած երկխոսություն:

    Մի անգամ էլ շնորհակալ եմ, որ կարծիք ես գրել:

    Հ.Գ. Ես Մարիի պես երիտասարդ չեմ, ինձ արխային քլնգեք
    Դայանա ջան, պրոբլեմը գիտե՞ս որն ա… էս անգամ չեմ վարանի հենց "ճարտարապետություն" բառն էլ օգտագործել… պրոբլեմը քո գրածի, ճարտարապետությունն ա, այսինքն քո մասի ընդհանուր կառուցվածքը որը նույնիսկ, երևի թույլ էլ չի տակիս որ նկարագրություններն ունենան իրանց անհրաժեշտ ազդեցությունը… գործողությունները մի տեսակ գծային են գնում overlap-եր չկան…

    Կարող ա ժանրն ա էդպիսին, ես գրող չեմ, չգիտեմ… բայց ինքը ժամանցային բնույթ ունի, պատմվածքի քո մասը, ու էդ ժամանցայինը կարծես թե խորանալու հնարավորությունը քչացնում ա… չնայած դա էլ կարելի ա անել… կարծեմ արված ա…

    լավ որ ուզում ես լուրջ գլնգեմ, ասել… լուրջ պիտի մոտենաս գրականությանը, այսինքն դա պետք ա լինի քո ինքնարտահայտման գործիքը… էն ժամանակ արդյունքները կտարբերվեն, քանի որ դու գործի վրա աշխատելուց բացի պիտի քո վրա աշխատես ու քեզ ուսումնասիրես նաև (ուրիշներին ուսումնասիրելու միջոցով)… իմ ասածը մինշանակ ճիշտ չի, ուղղակի մոտեցման ձև ա… ամեն մարդ ունի իր ուրույն ձևը…

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նիկեայի, Գալաթեայի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.06.2016, 22:18
  2. Արձակ. KarineIonesyan-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.02.2015, 21:34
  3. Արձակ. Dayana-ի, KT'-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.02.2013, 13:30
  4. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.02.2013, 16:17
  5. Արձակ. StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 18.12.2012, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •