User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Dayana-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Dayana-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Dayana-ն սկսում է, Գալաթեան՝ շարունակում, StrangeLittleGirl-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Պապ։
    - Հը՜։
    - Այ, պապ։
    - Լսում եմ, - քթի տակին ծոր տալով ասաց Կուրգինյանը։
    - Պապ, էսօր կուրսեցիներով թատրոն ենք գնալու․ ուշ կգամ։
    - Թատրո՞ն։ Դուք թատրոն էլ ե՞ք գնում։ Որտե՞զ քեզ սպասեմ։ Ո՞ր թատրոնում է, - ուշադրությունը թղթերից չշեղելով ու ակնոցների արանքից նայելով կարծես մեխանիկորեն հարցրեց հայրը։
    - Չգիտեմ, պապ, տղաներն են տոմսերը գնել, իրենք էլ ինձ տուն կուղեկցեն։ Ու հետո, ես մեծ աղջիկ եմ, չեմ կորի։
    - Լսիր, Արև, մայրիկդ էլ է մեծ, բայց ես նրան ամեն երեկո տուն եմ բերում, և հետո, դա քննարկման ենթակա չէ։ Ի՞նչ ներկայացում է, անունն ասա, ես թատրոնը և ժամը կճշտեմ։
    - Սկսում է 7:30, հայկական ուշանալը հաշվի առնելով, 8:00-ին, կավարտվի երևի ...
    - Կավարտվի 10-ին ու ես քեզ կդիմավորեմ դռան մոտ։
    - Պապ, ամոթ է, միայն ինձ են երկոյան դիմավորում։ Ավելի լավ է ես երեխեքի հետ քայլեմ մինչև օպերա, էնտեղ դու ինձ կդիմավորես, լա՞վ։
    - Ուրեմն 11-ին Խաչատրյանի արձանի մոտ կլինեմ։
    - Պապ խնդրում եմ, գոնե անց կես արի, թե չէ պիտի վազելով իջնենք։
    - Լա՛վ, թող քո ուզածով լինի։ 11:30 ու ոչ մի րոպե ավել։
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    Էս քաղաքում ամեն ինչ խտացված է․ արևը աչքերդ է ծակում է նույնիսկ ստվերում, քամին մաշկդ պոկում է, կարծես դահիճ լինի, իսկ մութն էնպես է փաթաթվում քաղաքի «վզին»՝ տատիս գործած շալի պես, որ ոչ մի լուսամփոփ չի կարող ճեղքել նրա «ստեղծած թանձր շերտը»։
    Կուրգինյանն անհանգիստ մեկ ժամին էր նայում, մեկ ՝ ճամփին, որտեղից աղջիկը պիտի գար։ Մասնագիտական սովորություն է, երևի, սպասել վատագույնին ու ուրախանալ դրա բացակայությունից։ Հիշում էր քեռու հազար անգամ կրկնած միտքը․ «լավից վնաս չկա, դու վատին սպասի, որ պաշտպանվելու եղանակը նախապես գտած լինես», ու էդպես էլ ամբողջ կյանքում վատն էր փնտրում ՝ թե իր, թե ամբողջ աշխարհի մեջ, ու շատ հաճախ հենց էդ վատն էլ գտնում էր։ «Ով փնտրում է, նա գտնում է» չէ՞։
    - Բարև պապ, կներես, մի փոքր ուշացա, ներկայացումը պլանավորածից երկար տևեց, ու հետո․․․
    - Լսիր, Արև, ես հեռախոսիդ ութ անգամ զանգել եմ, դժվա՞ր էր գոնե զանգերիս պատասխանել։
    - Կներես, ձայնն անջատել էի, որ չզնգար ներկայացման ժամանակ․ ես հո քեզ ու մամային գիտեմ, դուք ամեն կես ժամը մեկ զանգում եք։
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    - Կուրգինյան, շտապ բաժին եկեք, - մայորի խռպոտ ձայնն է։ Հավանաբար դիսկոտեկի գործի հետ կապված է, որ առավոտ շուտ զանգել է։ Էդ գործը մայորին կամ կաթվածի կհասցնի, կամ ՝ փոխգնդապետության։
    - Դիսկոտեկի գործն է՞, Ստեփանյան։
    - Լսիր, Արշակ, քեզ ասում եմ շտապ բաժին արի, դու երեկույթներն ե՞ս հիշել։
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    Դուռը բացելուն պես Կուրգինյանը զգաց, որ սա «դիսկոտեկի գործի» հետ կապ չունեցող ահազանգ էր։ Ստեփանյանը ՝ գունատ, ձեռքին ինչ-որ փաստաթղթեր, սեղանը տակնուվրա արած նստած էր, կարծես «հայոց հարցի» հանգուցալուծումն էր փնտրել, իսկ աչքերի տակ առաջացած կապտուկները հուշում էին, որ աչք չի փակել։
    - Ստեփանյան, ի՞նչ է պատահել։
    - Արամ, Գայանես տուն չի եկել։ Զանգել եմ ՝ միլիոն անգամ՝ չի պատասխանում։ Աղջկադ զանգեցի, ասաց որ համալսարանում չի, ու Գայանեն հավանաբար դասի է։
    - Ի՞նչպես թե համալսարանում չի, բա ու՞ր է։
    - Դե ասաց գնացել է գրադարան ինչ-որ նյութեր ուսումնասիրելու ՝ ռեֆերատի թե կուրսային աշխատանքի համար, գլխի չընկա։
    - Տարօրինակ է։ Հետո՞։
    - Դե էլ ի՞նչ հետո։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Աղջիկս հիմարություններ անելու սովորություն չունի։ Երեկ կուրսեցիներով գնացել էին թատրոն։
    - Դա գիտեմ, ես Արևին դիմավորեցի։
    - Խնդրեց, որ չդիմավորեմ, ասաց տղաները կճանապարհեն, ես էլ մտածեցի, որ մեծ աղջիկ է, ընկերների մոտ երեխայի տեղ չդնեմ, չգնացի։ Ուշացավ։ մտածեցի երևի մի քիչ երկար են զբոսնել, դե ջահել են, կարող է երեկոյան որոշեն զբոսնել, չգիտեմ, համ էլ չէի ուզում աղմուկ անել։ Ամբողջ գիշեր սպասեցի, չեկավ, ոչ էլ հեռախոսն է պատասխանում։ Առավոտյան զանգեցի Նարինեին, իբր ճշտելու որպիսությունը, համ էլ կասկածում էի, որ գուցե ուշացել է ու որոշել մոր մոտ գիշերել։ Ոչնչից տեղյակ չէր, հարցնում էր թե ինչպես է աղջիկը։ Հասկանու՞մ ես։
    - Այնքան էլ չէ։ Սպասիր Արևին զանգեմ, դա ինձ դուր չի գալիս։
    - Հա՞ պապ։
    - Բարև աղջիկս։ Որտե՞ղ ես։
    - Հանրային գրադարանում, պապ, ինչու՞։
    - Իսկ ինչու՞ դասի չես։ Գրադարան, կարծեմ, գնում են դասերից հետո։
    - Պապ, կարևոր կուրսային ունեմ, իսկ դասերից հետո էստեղ էնքան մարդ է լինում, որ պիտի երկու օր հերթ կանգնեմ ՝ ազատ սեղանի համար։
    - Լսիր, Արևի, երեկ Գայանեն էլ էր՞ ձեզ հետ թատրոն եկել։
    - Հա պապ, ինչու՞ ես հարցնում։ Քիչ առաջ հայրն էր զանգել, ասացի, որ չեմ տեսել։ Դասի պիտի լինի։
    - Իսկ երբ օպերա էիք իջնում, միասին է՞իք։
    - Չեմ հիշում, պապ, - այ քեզ հրաշք, հազար ասեցի, շուտ տուն կգնաս։ Հիմա՛ր աղջիկ։
    - Ինչպե՞ս թե չես հիշում։
    - Դե պապ, ես մի քիչ առաջ ընկա բոլորից, որ քեզ շատ չսպասեցնեմ։
    - Ստեփանյան, էստեղ հաստատ մի բան էն չի։ Գնում ենք հանրային գրադարան, - անհանգիստ նայելով մայորին ասաց Կուրգինյանը։ - Լսիր, Արև, կես ժամից գրադարանի մուտքի մոտ քեզ եմ սպասում,- առանց պատասխանին սպասելու հեռախոսն անջատելով տեղից վեր թռավ լեյտենանտը։ - Արշակ, Արևը ստում էր։ Եթե երեխան ծնողին ստում է, ուրեմն մի լուրջ բան կա։
    - Լսիր, Գև, հայրս գնում է հանրային գրադարանի մոտ, շտապ ինձ էնտեղ հասցրու, Գայուշն էլ ուշ է տուն գնացել, թե ինչ, չգիտեմ, հայրս ու Արշակ ձյաձյան իար են խառնվել։
    - Արևս, մի անհանգստացիր։ Արի էսպես անենք, զանգիր հորդ ու ասա, որ ուղիղ տուն ես գնում, ինքն էլ թող տուն գնա։ Ես քեզ տուն կտանեմ, համ էլ հորդ հետ կխոսեմ։ Մեծ մարդիկ ենք, հո տունտունիկ չե՞նք խաղալու։
    - Հորս դա դուր չի գա։ Ավելի լավ է ինձ գրադարան տար։
    - Չէ, հարցը քննարկման ենթակա չէ։ Հիմա կմտնենք հայրիկիդ համար կոնյակ կգնենք ու կգնանք։ Զանգի՛ր։
    - Պապ, լսիր, ես հիմա տուն եմ գանում, դու էլ կգա՞ս․ ես մենակ չեմ։
    - Ի՞նչ է նշանակում «ես մենակ չեմ»,որտե՞ղ ես, - ես գիտեի, որ էստեղ մի բան էն չի, ես քեզ ասում էի, չէ՞, Արշ, էստեղ մի բան էն չի․ դրանք ոչ մի թատրոն էլ չէին գնացել։ Լակոտնե՛ր։ - Ստեփանյանին դիմելով ջղային ծկլթաց Կուրգինյանը։
    - Արագ գնում ես տուն, լսու՞մ ես, մենա՛կ, ու մեզ ես սպասում։ Մենք հիմա Արշակի հետ գալիս ենք։
    - Բայց պապ․․․
    - Ոչ մի բայց:
    - Հորս դուր չեկավ։ Ինձ էստեղ իջեցրու, ես տրանսպորտով տուն կգնամ։ Մի ուրիշ անգամ կգաս մեր տուն։ Կներես, Գև։
    - Չէ, Արևս, ես հիմա եմ գալիս, մենք միասին ենք գնում։ Մտնենք մի հատ նվեր վերցնենք, ու գնանք, օքե՞յ։ Ընկերս կոնյակի գործարանում է աշխատում, ու երբեմն մի երկու շիշ Աղթամար է ունենում տանը, գնանք վերցնենք։
    - Չէ, Գև, խնդրում եմ։
    - Լսիր, ես ավելի մեծ եմ, որ մի բան ասում եմ, ուրեմն գիտեմ։
    - Լավ։
    - Կուրգինյան, հիմա հանգիստ բացատրի, տեսնեմ ի՞նչ կատաղեցիր։
    - Էդ լակոտին դու տես, ասում է գրադարանում չեմ, մենակ չեմ, գնում ենք տուն ․․․
    - Թող գան, մենք էլ գնանք,տեսնենք էդ ո՞վ է, գուցե Գայանեի մասին էլ մի բան գիտեն։ Զանգիր, շտապ զանգիր ու ասա, որ միասին տուն գնան։ - Ստեփանյանի հաստ հոնքերը մի պահ վեր բարձրացան, կարծես ինչ-որ բացահայտում էր արել, հետո ծանրության ուժի տակ ցած ընկան աչքերի վրա, երևի գիտակցելով, որ էս կյանքում ամեն ինչ չի հնդկական մինի-ֆիլմ, ու գուցե աղջկա անհետացումը ոչ մի կապ չունի Արշակի աղջկա անհայտ «մենակ չեմ»-ի հետ, բայց բացառել չէր կարողանում։
    - Արև, դուք հիմա որտե՞ղ եք։
    - Պապ, մի 40 րոպեից տանը կլինենք։
    - Իսկ դուք հիմա որտե՞ղ եք։ Արև՞։ Որտե՞ղ եք։ Արշ, կապն ընդհատվեց, հաստատ մի բան էն չի։ Զանգի՛ր բաժին։

  3. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.02.2013), Bodyguard (18.02.2013), boooooooom (17.02.2013), Claudia Mori (17.02.2013), einnA (17.02.2013), Mr. Annoying (10.08.2017), Poqrik_Arev (13.02.2013), Sambitbaba (02.03.2013), Smokie (13.02.2013), soultaker (17.02.2013), StrangeLittleGirl (13.02.2013), Ամմէ (17.02.2013), ԱնԱիդա (13.02.2013), Անջրպետ (17.05.2013), Արէա (13.02.2013), Դավիթ (17.02.2013), Շինարար (12.02.2013)

  4. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին զգացողությունն ուժեղ գլխապտույտն էր: Փորձեց վեր կենալ ու զգաց, որ չի կարողանալու պահել կոկորդ բարձրացող սրտխառնոցը: Շուռ եկավ կողքի, հետ տվեց:
    Դատարկ սենյակում էր: Բարձր առաստաղով, մերկ պատերով: Խոնավ գաջի հոտը խփեց քթին:
    Դժվարությամբ կանգնեց ծալվող ոտքերի վրա և մոտեցավ պատուհանին, որի շրջանակներից դեռ հանված չէր գործարանային պոլիէթիլենը: Ըստ երևույթին երրորդ կամ չորրորդ հարկում էր, իր համար անծանոթ վայրում: Սարսափով գիտակցեց, որ չգիտի, չի հիշում, թե ինչպես է հայտնվել այդտեղ:
    Քայլերի ձայնը ստիպեց շուռ գալ ու լարվել: Մեջքը դեմ տվեց պատին ու հալածվածի պես նայեց սենյակի մուտքին, որ դուռ չուներ: Սենյակ մտած բանվորական հագուստով երկու տղաները վարդագույն փիղ տեսածի զարմանքով նայում էին փոշոտ ու ճմրթված շրջազգեստով գեղեցիկ աղջկան, որն իրենց աչքերի առաջ դանդաղ սահեց պատն ի վար ու ուշագնաց տարածվեց գաջի սպիտակ, ալյուրանման փոշով ծածկված սառը հատակին:

    .................................................................................................................

    Արշակ Ստեփանյանը բաժնին ականջների վրա էր կանգնեցրել՝ հրահանգելով զանգել քաղաքի բոլոր հիվանդանոցներն ու դիարանները: Կուրգինյանին մենակ տուն ուղարկելուց հետո նա մեքենան խելագար արագությամբ քշում էր հիվանդանոցից հիվանդանոց՝ անընդհատ մտքում սարսափելով այն պահից, երբ զանգելու էր նախկին կնոջն ու ասեր, որ իրենց աղջիկն անհետացել է: Հեռախոսը ձեռքից բաց չէր թողնում անգամ ղեկը բռնած ժամանակ: Հիմա Կուրգինյանը կզանգի... որևէ մեկը կզանգի, որ ասի, որ իր Գայանեին ոչ մի վատ բան չի եղել...

    Կեսօրվա կողմ բաժնի քննիչներից մեկը պարզեց, որ շտապօգնության մեքենան Դավիթաշենի հովանդանոց է հասցրել անգիտակից մի աղջկա, որն ըստ բժշկի նկարագրության նման էր Ստեփնյանի դստերը: Քննիչը, սխալից խուսափելու համար, արագ մեկնեց հիվանդանոց, գտավ աղջկա պալատը, համոզվեց, որ Գայանեն է, նորից խոսեց բժշկի հետ, պարզեց՝ շտապօգնության որ մեքենան է նրան բերել հիվանդանոց, գտավ մեքենայի վարորդին ու ճշտեց կոնկրետ որտեղից են Գայանեին բերել: Դրանից հետո միայն հավաքեց Ստեփանյանի բջջայինի համարը:

    ................................................................................................................

    Երբ Կուրգինյանը մտավ տուն՝ անհանգստությունից իրեն գրեթե կորցրած, աղջկան, կնոջն ու ինչ-որ անծանոթ տղայի գտավ հյուրասենյակում կես-լարված կես-սիրալիր զրույց վարելիս: Սիրտը թեթևանալու կարճ տևած զգացումին հետևեց դեռ երեկվանից զսպած-խեղդած զայրույթի պայթյունը:
    - Դու ինչե՞ր ես քեզ թույլ տալիս, այ աղջիկ:
    - Պապ...
    - Արամ...- կինն էր, աչքով-ունքով աղաչում էի, որ զսպի իրեն:
    Անծանոթ տղան ոտքի կանգնեց, այդ պահի համար զարմանալի համարձակությամբ ու սառնությամբ մոտեցավ ոստիկանի հագուստով զայրույթից իրեն կորցրած մարդուն ու ձեռքը մեկնեց:
    - Գևորգ է անունս...եթե բարկացած եք, ինձ վրա պետք ա բարկանաք... Արևը մեղավոր չէ:
    Արամ Կուրգինյանը վերից վար չափեց երիտասարդին, որը, իհարկե, հենց առաջին հայացքից իսկ դուր չեկավ: Ձեռքը չմեկնեց: Բերանը բացեց, որ մտքինն ասի, բայց ստիպված եղավ փակել այն: Բջջայինով Ստեփանյանի զանգն էր հնչում:
    Արագ դուրս եկավ սենյակից՝ հեռախոսը ականջին տանելով:
    Սենյակում դարձյալ անհարմար լռություն տիրեց:
    - Նստեք, Գևորգ, - մայրը փորձեց ցրել իրավիճակը:
    Արամը վերադարձավ սենյակ՝ դեմքը փոխված: Զայրույթին փոխարինել էր զսպված ցավը:
    - Պա՞պ...
    - Ընկերուհուդ գտել են...Դավիթաշենի կիսակառույցներից մեկում: Ուշագնաց ու ... ըստ բժիշկների ոչ այնքան լավ վիճակում, - այնպես ասաց, ասես մեղմացնելը փոխելու կամ փրկելու էր իրավիճակը:
    Արևն ու մայրը գունատվեցին: Գևորգի դեմքի արտահայտությունը միլիմետր անգամ չփոխվեց:
    - Ուզում եմ տեսնել իրեն, պապ,- Արևը վեր կացավ, խնդրում եմ:
    Հայրը խիստ նայեց աղջկան՝ մերժումը պատրաստ: Բայց տեսնելով արցունքով լցված աչքերը՝ հայրական սիրտը տեղի տվեց:
    - Ես հաջորդ անգամ կգամ, ավելի հարմար ժամանակ, - Գևորգը նույնպես տեղից վեր կացավ, հարգանքով ցտեսություն ասաց մեծերին, ներողություն խնդրեց ու Արևին չնայելով դուրս եկավ: Աղջիկը զարմացած նայեց նրա հետևից:

    Հիվանդանոցի ճանապարհին, հոր մեքենայի մեջ Արևի գլխում անընդհատ նույն միտքն էր պտտվում... Դավիթաշե՞ն...ինչո՞ւ հենց այնտեղ... Գայանե... ի՞նչ էիր անում այնտեղ... ախր որոշել էինք, որ զգույշ ենք լինելու, որ թատրոնի.... թատրոնը չբացահայտվեր: Ինչո՞ւ տուն չգնացիր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.02.2013, 22:14: Պատճառ: Վրիպակի շտկում

  5. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.02.2013), Bodyguard (18.02.2013), boooooooom (17.02.2013), einnA (17.02.2013), Mr. Annoying (10.08.2017), Poqrik_Arev (13.02.2013), Sambitbaba (02.03.2013), Smokie (13.02.2013), StrangeLittleGirl (13.02.2013), Ամմէ (17.02.2013), Արէա (13.02.2013), Դավիթ (17.02.2013), Շինարար (13.02.2013)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սա իմ պատմությունը չէ,- ճանապարհին անընդհատ կրկնում էր Արևը,- ես կապ չունեմ, կապ չունեմ, կապ չունեմ»:

    Բժիշկները թույլ չտվեցին Գայանեի մոտ մտնել:
    - Վերակենդանացման բաժին կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է,- հայտարարեց մեծ տուտուզով ու կարմիր շրթներքով բուժքույրը և քստքստացնելով հեռացավ:

    Արևը հոգնախ փռվեց դռան մոտի աթոռին ու հենց էդ ժամանակ նկատեց միջանցքում անհանգիստ հետ ու առաջ անող Ստեփանյանին: Չէ, չէր ուզում նրա աչքին երևալ՝ վախենալով, որ իրեն կմեղադրի: Զգույշ վեր կացավ ու կանգնեց պատի հետևում՝ սպասելով հարմար պահի, որ զգույշ հեռանա: Հենց էդ ժամանակ էր, երբ կապույտ համազգեստով ինչ-որ մեկը դուրս եկավ դռնից և սկսեց խոսել Ստեփանյանի հետ:

    Արևը լավ չէր լսում կամ չէր հասկանում՝ ինչ է ասում: Միայն կարողացավ բառեր որսալ.
    - Մի քանի օրից... նոր չէր... թթվածին... թունա... ամեն ինչ կանենք, որ... չենք խոստանում... բայց... որովհետև... կապտուկներ...

    Արևը փորձեց մտաբերել նախորդ օրվա բոլոր մանրամասները: Գևն էր, Գայանեն, Հայկն ու ինքը: Տղաները պիտի ճամփեին Գայանեին: Հայկը հաստատ տուն կհասցներ, շատ հոգատար էր նրա նկատմամբ: Երևի որոշել էին իր գնալուց հետո մի քիչ լկստվել: Բայց հաստատ ապահով տուն կհասցներ: Չէ, մի բան էն չէր: «Չէ, ես մեղք չունեմ, ես ոչինչ չեմ արել, սա իմ պատմությունը չէ»:

    Էդ պահին հեռախոսը զանգեց: Արևն արագ անջատեց ձայնը, զգուշորեն թեքվեց դեպի աստիճանները, հիվանդանոցից դուրս սողոսկեց ու հետ զանգեց: Հայկն էր:
    - Գայանեից տեղյա՞կ ես: Զանգում եմ, անհասանելի է:
    Հանկարծ արևի գլխում մի միտք ծագեց: Դրա համար պատասխանեց.
    - Հա, միասին ենք, մտավ խանութ, հիմա կգա: Ի՞նչ կա:
    Մյուս կողմում լռություն տիրեց:
    - Հա՞յկ: Փոխանցե՞մ Գայանեին:
    - Հնարավոր չի:
    - Ի՞նչը հնարավոր չի: Կռվե՞լ եք... Մի րոպե, մի քիչ հետո քեզ կզանգեմ:
    «Հայկը հաստատ մի բան գիտի... Չէ, սա իմ պատմությունը չէ, ես չպիտի խառնվեմ... Հայկը գիտի... պետք է մի բան անել: Ես կաորղ եմ... գործ չունեմ»:

    ........................
    - Դուք երեկ ոչ մի թատրոնում էլ չեք եղել,- գոռաց Կուրգինյանը,- Արև աղջիկ, հենց հիմա ինձ հատիկ-հատիկ պատմում ես, թե ովքերով էիք ու ինչ էիք անում անցյալ գիշեր:
    - Հայրիկ, թատրոն ենք գնացել: Ես էի, Գայանեն էր, Հայկն էր, Գևն էր: Ի՞նչ պիտի արած լինեինք: Ներկայացումից հետո ես վազեցի Օպերա, հետո չգիտեմ՝ ինչ է պատահել, բայց կարծում էի՝ տղաները Գայանեին տուն կհասցնեին:
    - Դու շատ լավ գիտես, որ նրանց տունը բնավ Դավթաշենի կիսակառույցը չէ:
    - Ես պատկերացում չունեմ, թե ինչ է տեղի ունեցել: Անկեղծ ասած, չեմ էլ ուզում խառնվել այս պատմությանը... Քո դուրը եկա՞վ, թե ոնց խոսեցիր Գևի հետ:
    - Իսկ քո դուրը եկա՞վ ինչպես ես խոսում ընկերուհուդ մասին,- Կուրգինյանն ատամները սեղմեց ու առանց բերանը բացելու արտաբերեց,- ես հատիկ-հատիկ բացահայտելու եմ, թե ինչ է տեղի ունեցել, ու բոլորն իրենց արժանի պատիժն են կրելու: Այդ թվում՝ դու, Արև աղջիկ:

    ...............
    - Հայկ, լսիր, Գայանեն ասում է, որ բարի լինես, գոնե պայուսակը Դավթաշենից բերես:
    - Ի՞նչ,- Հայկն այնքան բարձր գոռաց, որ Արևը ստիպված էր բջջայինը հեռացնել ականջից,- որտեղի՞ց գիտի Դավթաշենի մասին:
    - Ինչպե՞ս թե որտեղից գիտի: Երեկ չգնացի՞ք այնտեղ:
    - Բայց ես կարծում էի, որ այդքան... բայց... հեռախոսը կփոխանցե՞ս նրան կամ կասե՞ս իրենը միացնի:
    - Ցավում եմ, Հայկ, բայց պիտի մի քիչ սպասես: Հույս ունեմ՝ Գայանեի գիտակցությունը տեղ կգա, կկարողանա հետդ խոսել:

    Արևն անմիջապես անջատեց հեռախոսը: Սիրտն արագ խփում էր: «Սա իմ պատմությունը չէ»,- կրկնում էր: Վերցրեց առաջին պատահած տաքսին.
    - Դավթաշե՛ն,- գոռաց:
    Թաղամասին ծանոթ չէր Արևը, բայց հարցուփորձով գտավ կիսակառույցը. ուշագնաց աղջկա մասին լուրերն արդեն տարածվել էին ամենուր, իսկ հենց շենքի մոտ ոստիկանության ավտոմեքենաներ կային, մուտքը շրջափակել էին, թույլ չէին տալիս, որ որևէ մեկը մտնի:

    Արևը մի քանի շրջան կատարեց շենքի շուրջ, նկատեց, որ հետևի կողմից նկուղի դուռ կա, որը դուրս է մնացել ոստիկանության ուշադրությունից: Ներս մտավ ու մատների ծայրերի վրա բարձրացավ վերև: Շենքը դատարկ էր, աշխատանքները դադարեցվել էին: Սենյակից սենյակ անցավ՝ փորձելով պարզել, թե որտեղ են Գայանեին գտել: Բոլորն իրար նման, ներկված կամ դեռևս չներկված դատարկ չորս պատեր էին: Բայց նրանցից մեկում Արևը գտավ այն, ինչ փնտրում էր: Ավելի ճիշտ, մոտավորապես այն, ինչ փնտրում էր, որովհետև բոլորովին չէր սպասում, որ ընկերուհու գտնվելու վայրի մասին կմատնի փոշինեի մեջ թաթախված թատրոնի՝ Արև Կուրգինյանի անունով գրված հրավիրատոմսը:

    Լռության մեջ Արևին թվաց՝ լսում է սրտի զարկերի ձայնը: Այդ ի՞նչ էր: Ախր թատրոնը պիտի չիմացվեր: Վերցրեց հրավիրատոմսն ու զգուշությամբ դուրս սողոսկեց շենքից:

    .................................................
    - Գև, հայրիկս թատրոնի տոմսը տեսնել է ուզում, չի հավատում, որ թատրոնում ենք եղել: Ի՞նչ ասեմ, որ չբռնվենք:
    - Ինչ ուզում ես, ասա, սա իմ պատմությունը չէ, չեմ ուզում խառնվել:

    ................................................
    Գայանեն ուշքի եկավ երեք օր անց, բայց ոչինչ չէր հիշում թատրոնի օրվանից: Չէր հիշում նաև Արևին ու Կուրգինյանին: Ավելին՝ այնքան հեռու էր գնում իր հիշողության կորուստը, որ ծնողներին էլ հազիվ էր ճանաչում կամ գիտեր, որ ծանոթ են նրանք, բայց թե որտեղից, չէր հիշում:

    ...............................................
    - Հայկ, Գայանեն հարցնում է՝ պայուսակը չգտա՞ր:
    - Դու ինձ ծաղրու՞մ ես: Ինքդ էլ գիտես, որ Գայանեն այն վիճակում չէ հիմա, որ պայուսակի համար անհանգստանա:
    - Ուրեմն լսիր. եթե հենց հիմա չգնաս ոստիկանություն ու չհանձնվես, հորս պատմելու եմ, թե ինչեր ենք արել այն օրը թատրոն գնալու փոխարեն, ասելու եմ, որ դու ես կազմակերպել:
    - Դու ոչ մի բան էլ չես անի:
    - Ուրեմն պիտի ասես՝ Գայանեի հետ ինչ եք արել:

    Եվ մեկ էլ Հայկի բղավոցը լսվեց ու ամեն ինչ լռեց:

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.02.2013), boooooooom (17.02.2013), einnA (17.02.2013), Mr. Annoying (10.08.2017), Sambitbaba (02.03.2013), Ամմէ (17.02.2013), Արէա (17.02.2013), Գալաթեա (17.02.2013), Դավիթ (17.02.2013), Շինարար (17.02.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի քլնգոցը չի սկսվել, մի հատ մեծ ինքնաքլնգեմ:

    Դայ ու Գալ ջան, ինձ շա՜տ կներեք ձեր գրած գյոզալ գործը սենց քաքմեջ անելու համար: Ուղղակի ասեմ, որ սա հեչ իմ ժանրը չէր, քանի օր մտածում էի՝ ոնց շարունակեմ: Իսկ ամենադաժանն էն էր, որ հավեսով կարդում-կարդում էի, մեկ էլ որ հասա վերջին, հասկացա՝ կիսատ ա մնում, նոր հիշեցի, որ շարունակողը ես եմ ու հասկացա, որ քաշվել եմ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (17.02.2013)

  10. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, բայց որ վերջին մի երկու նախադասությունը չգրեիր, ես ութ ձեռքով էստեղ դոշ կտայի, որ ընտիր շարունակել ես, որոհվետև իսկապես հավես ես շարունակել Գալին:

    Իրականում ես էն ապուշ դիսկոտեկի գործ ասվածը ծեծել էի, որ մի քիչ քաղաքական ուղղություն տայիք ՝ դիսկոտեկ, գուցե թմրանյութ, սպանություն, օլիգարխներ, քաղաքականություն և այլն, բայց ինձ թվում ա էս ընտրությունները լրիվ բավարար էին

    էնիվեյ, ինձ դուր ա եկել, ու ոչ միայն գրածները, այլ պրոցեսը: Ես ձեզ երկուսիդ շատ սիրում եմ ու մի այլ կարգի կայֆ էր ձեր հետ գրելը: Ապրեք :* :*

    Հ.Գ. Համ էլ, Բյուր, դու կներես, որ ոչ քո ժանրի բան էի սկսել: Ինձ թվում էր էս Գալի կանյոկն ա, իսկ դու դե դու ես, ամեն ինչ էլ կգրես, քեզ ոչ մի նյութ չի կարող նեղը գցել, դրա համար արխային գրել էի: Ու ես իմ գրածը չեմ հավանել. ոնց որ դպրոցական գրականության պարտադիր ցանկից կարդացած նյութ լինի ՝ տեղ-տեղ մենակ երկխոսությունները կարդացել ու առաջ եմ ընկել
    Վերջին խմբագրող՝ Dayana: 17.02.2013, 01:17:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (17.02.2013)

  12. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դայիս սկիզբը հետաքրքիր էր: Մտահղացումը: Բայց կատարումը մեկումեջ կաղում էր:
    Վերջին հատվածի ուրիշի ուղղակի խոսքում, հեռախոսային զրույցների անցումները շատ կտրուկ էին: Ավելի ճիշտ՝ որոշ դեպքերում չկար անցում:
    Մի քանի տող կարդալուց հետո նոր գլխի էի ընկնում, որ ոչ թե Արևն ու Գևն են իրար հետ խոսում, այլ արդեն Կուրգինյանն ու Ստեփանյանը ու հակառակը:

    Մեկ էլ ավարտն էր շատ շփոթեցնող: Սկզբում թվում էր՝ խնդիրը նրանում է, թե ուր է Գայանեն, ու ոնց անի Արևը, որ տնեցիք Գևորգի մասին չիմանան, մեկ էլ ամենավերջին նախադասության մեջ զանգն ընդհատվում ա շատ տագնապալի նոտայի վրա, որ իրականում չհասկացա թե ինչու... ոնց որ թե Գևորգը հանգիստ տուն էր տանում Արևին...դրա համար չիմացա էդ կտրուկ ավարտի հետ ինչ անեմ, լղոզեցի, գնաց...

    Ընդհանուր առմամբ, լավ սկիզբ էր, լիքը շարունակությունների ու զարգացման տեղ էր տալիս: Ու եթե թույլ ա շարունակվել, դա արդեն իմ մեղքն ա:

    Բյուրի ավարտի մասին մի քիչ ավելի ուշ կգրեմ, միչ հատ էլ կարդամ՝ նոր:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 17.02.2013, 01:37:

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բայց որ վերջին մի երկու նախադասությունը չգրեիր, ես ութ ձեռքով էստեղ դոշ կտայի, որ ընտիր շարունակել ես, որոհվետև իսկապես հավես ես շարունակել Գալին:
    Դայ, ես իմ սարքած պատմության ձեռը կրակն էի ընկել: Ինչքան շարունակում էի, էնքան խճճում էի: Ասեցի՝ ավելի լավ ա պրծնեմ, քանի ավելի շատ չեմ խճճել

    Իրականում ես էն ապուշ դիսկոտեկի գործ ասվածը ծեծել էի, որ մի քիչ քաղաքական ուղղություն տայիք ՝ դիսկոտեկ, գուցե թմրանյութ, սպանություն, օլիգարխներ, քաղաքականություն և այլն, բայց ինձ թվում ա էս ընտրությունները լրիվ բավարար էին
    Ես ուզում էի տանել դեպի նրան, որ Հայկն ու Գևը բռնաբարել էին Գայանեին, բայց նենց մի տեսակ չդզեց, շատ շաբլոն էր: Թմրանյութն էլ մտքովս անցավ, մեկ էլ թունավորումը: Վիքիում էս քանի օրը ինչ փախած բան ասես չկարդացի, որ հարմարացնեմ սիմպտոմներին, էն էլ սաղ անկապ էին:

    Հ.Գ. Համ էլ, Բյուր, դու կներես, որ ոչ քո ժանրի բան էի սկսել: Ինձ թվում էր էս Գալի կանյոկն ա, իսկ դու դե դու ես, ամեն ինչ էլ կգրես, քեզ ոչ մի նյութ չի կարող նեղը գցել, դրա համար արխային գրել էի: Ու ես իմ գրածը չեմ հավանել. ոնց որ դպրոցական գրականության պարտադիր ցանկից կարդացած նյութ լինի ՝ տեղ-տեղ մենակ երկխոսությունները կարդացել ու առաջ եմ ընկել
    Դայ, հեչ էլ մի նեղվի: Իմ գրելու աշխարհն էնքան նեղ ա, որ համարյա ցանկացած բան իմը չի: Էն ա, Սմոքիի ու Լիլի պատմվածքը խոստացել եմ կավարտեմ, էլի չեմ կարում: Ես նույնիսկ մի պահ մտածում էի՝ ձենս կտրեմ, մի կողմ քաշվեմ, Գալին խնդրեմ վերջացնի:

    Քո գրածից մենակ լեզուն դուրս չեկավ. մի քիչ շատ էիր գրականին զոռ տվել: Թե չէ ընդհանուր առմամբ շունչս պահած կարդում էի: Անկեղծ ասած, ինձ դուր էկան էդ կտրտված պատկերները:

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ընդհանուր առմամբ, լավ սկիզբ էր, լիքը շարունակությունների ու զարգացման տեղ էր տալիս: Ու եթե թույլ ա շարունակվել, դա արդեն իմ մեղքն ա:

    Բյուրի ավարտի մասին մի քիչ ավելի ուշ կգրեմ, միչ հատ էլ կարդամ՝ նոր:
    Գալ, շատ լավ ես շարունակել: Ասում եմ՝ մոռացել էի, որ ստեղ մասնակից եմ, ինձ ընթերցողի տեղ դրած հավեսով կարդում էի: Զարգացնելու լիքը տեղ ես թողել: Էս քանի օրը քանի վերսիա ասես մտածեցի, ուղղակի դե իմը չի էլի էս ժանրը, հո զոռով չի:

    Իսկ իմ ավարտը սկի ես չեմ կարդացել, դու ու՞ր ես երկրորդ անգամ կարդում ես արագ-արագ սեղմեցի պատասխանել, քանի նորից չէի փոշմանել գրածիս համար

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.03.2013), Գալաթեա (17.02.2013), Նաիրուհի (17.02.2013)

  15. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, գրականի հետ կապված լաց ասեցիր: Ուրեմն գրելուց ջերմություն ունեի, իմ արևին հիվանդ էի, էլի, ու սենց գրում էի ու զգում, որ շատ «ռաբիզ» եմ գրում, մի տեսակ քննիչները չեն կարող տենց իրար հետ խոսել, ու անընդհատ փոխում էի: Իրար մեջ խոսելիս գրում էի «գրիՐ, զանգիՐ», իսկ իրականում ես ասում եմ գրի, զանգի, բայց մտածում էի, որ տենց գրելն ամոթ ա
    Հա, մեկ էլ ես տենց մտածել էի, որ էդ սաղ գործը պիտի կապվի Շաշիկի հետ, էս պռեզիձենտի ախպոր, էլի, ու հետո ինչ-որ բեթմեն գա իրան գյուլլի - այսինքն Ստեփանյանը իսկ էդ Գևն ու Հայկն էլ արական սեռի ռուսական այծ էին ու Արևին էլ տանում էին Գայանեի մոտ

  16. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ սաղ գործը պիտի կապվի Շաշիկի հետ, էս պռեզիձենտի ախպոր, էլի
    Ես ճիշտն ասած ուզում էի Գայանեի անհետանալը Սաշիկի հետ կապեի...
    Էն էլ մտածեցի՝ առանց էն էլ շատ տեղ ա փայ, էս մեկն էլ թող առանց իր պայծառափայլ մասնակցության մնա:

  17. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտն ասած ուզում էի Գայանեի անհետանալը Սաշիկի հետ կապեի...
    Էն էլ մտածեցի՝ առանց էն էլ շատ տեղ ա փայ, էս մեկն էլ թող առանց իր պայծառափայլ մասնակցության մնա:
    Լիլ, կներես, բայց Սաշիկ չի, Շաշիկ ա, Շեռժիկի ախպեր Շաշիկը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (17.02.2013)

  19. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, կներես, բայց Սաշիկ չի, Շաշիկ ա, Շեռժիկի ախպեր Շաշիկը
    Հա, թլոշս

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտն ասած ուզում էի Գայանեի անհետանալը Սաշիկի հետ կապեի...
    Էն էլ մտածեցի՝ առանց էն էլ շատ տեղ ա փայ, էս մեկն էլ թող առանց իր պայծառափայլ մասնակցության մնա:
    Մի անհամեստ հարց: Սաշիկը ստեղ ի՞նչ կապ ունի: Կարո՞ղ ա ինչ-որ բան էն չեմ կարդացել:

  21. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անհամեստ հարց: Սաշիկը ստեղ ի՞նչ կապ ունի: Կարո՞ղ ա ինչ-որ բան էն չեմ կարդացել:
    Կատակույեմ, ցավդ տանեմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dayana (17.02.2013)

  23. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անհամեստ հարց: Սաշիկը ստեղ ի՞նչ կապ ունի: Կարո՞ղ ա ինչ-որ բան էն չեմ կարդացել:
    Բյուր ջան, ես օրինակ կրակել չգիտեմ: Դպրոցական ժամանակ հալվում էի մեր ռազմագիտության դասատուի համար, տենց էլ կրակել չսովորեցի, իսկ օրինակ Ստեփանյանը գիտի, մայոր էր, փոխգնդապետ էր, ինչ էր, մտածում էի, հավեսի գցենք, մի քիչ մեր երկրի վիճակը կարգի գցի
    Իսկ իրականում ասում-խոսում ենք, մինչև հեսա մեծերը միտինգից գան մի-մի ճլոթի տան, ուղարկեն քնելու:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 17.02.2013, 02:20:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նիկեայի, Գալաթեայի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.06.2016, 22:18
  2. Արձակ. KarineIonesyan-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.02.2015, 21:34
  3. Արձակ. Dayana-ի, KT'-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.02.2013, 13:30
  4. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.02.2013, 16:17
  5. Արձակ. StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 18.12.2012, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •