Ինձ սկիզբը շատ էր դուր եկել: Մի տեսակ, գուցե ես չգիտեմ, զարմանալի էր, որ Դայանան սենց բան ա գրում: Գրական վարպետների հավաքածու ա, խոսք չունեմ: Կեցցեք: Գալաթեայի համար, բնականաբար, անհաղթահարելի ոչինչ չկա: Հազարից մեկ ա լինում, որ համատեղները սենց հավեսով մաս-մաս հետևեմ: Ինձ թվում ա՝ Գալաթեան կարող էր ուղղակի հաշվի առնել, որ «Սա Բյուրի պատմությունը չէ» ու հանգուցալուծումները ավելի տեսանելի դարձնել, չնայած էդ դեպքում Բյուրի գործը կդառնար անհավես:Բյուրը լավ էր բողոքում, թե «Սա իր պատմությունը չէ», բայց նաև Բյուրը շատ կամակոր ա ու համագործակցության չի էլ ուզում գնա, հեղինակի խոսքում «էս-էդ»-երը օրինակ: Ամեն դեպքում նորից ստացվել էր, մենակ, ասել ասողը, չհասկացա, թե Հայկը խի բղավեց ու ամեն ինչ դրանից հետո լռեց: Մի խոսքով, ապրեք, էրեխեք, բայց մեզ... չէ, ապրեք, համ վարպետորեն գրել էիք, համ քլնգասերներին քլգնելու տեղ եք տվել, քննարկման ներկայացվող պատմվածքի լավագույն ավանդույթներով: Ինձ հետաքրքիր էր:
Էջանիշներ