Mephistopheles-ի խոսքերից
Նոր կարդացի ամբողջությամբ ու պիտի ասեմ որ տպավորությունս շատ դրական էր… իսկականից կարողացել են գրողները ստեղծել մի ամբողջություն… ու բորոլ ոճային ու լեզվական փոփոխությունները օրգանական էին ստացվել, դրա համար էլ երեք գործերի համար մեկ քոմենթ կգրեմ…
Դայանա ջան, քո մասը երևի եղածների մեջ ամենաթույլն էր, բայց համեմատական կարգով, բայց ասեմ որ էս դեպքում էլ համեմատականը ավելի լավ իմաստով ա… դու ուժեղների հետ ես համեմատվել, կամ ավելի ճիշտ ասեմ խաղացել հետները… քո մոտ ավելի ժամանցային ա ստացվել… հիմնական կենտրոնացումդ եղել ա բուն սյուժեն ու ժանրից ելնելով էլ կերպարներդ արդեն էական չեն եղել քո մասի մեջ… հիմա ավելի կոնկրետ… ես մի հատ դիագրամա էի գծել Ճռռոցի համար… էդ դիագրամման կիրառելի ա էստեղ բայց մի քիչ ավելի բառացի և ուղիղ իմաստով, այսինքն քո կերպարների անձնական հատկանիշներն ու բարդություններն էական չեն, բավական ա որ մեկը քննիչ ա, մեկը քննիչի աղջիկ, մեկն էլ ընկեր և այլն… էս կերպարների առանձնահատկությունները էական չեն ու չեն ազդում plot-ի վրա… իհարկե կարա լինի ու թերևս ժանրը թույլ ա տալիս որ նման բան լիներ եթե չլինեին հետևից եկող Գալաթեան ու Բյուրը, որոնք համ, հոտ, "խառատեր" ու զգացմունքայնություն ներարկեցին… նրանք իսկապես կերպարներին շունչ տվեցին… իրենց դեպքում արդեն կերպարի ով և ինչպիսին լինելը սկսեց որոշիչ դեր խաղալ գործողությունների ընթացքի վրա… օրինակ Գալաթեայի առաջին տողերն անգամ որ նայես կնկտաես ինքն ինչ մոտեցում ա ունեցել… հետ տալը, գաջի հոտը, պոլիեթիլենը և այլն սրանք մի անգամից մթնոլորտ են ստեղծում ու պարզ հասարակ համեմատությունները հիմնովին փոխում են կարդացողի վերաբերմունքը կերպարների նկատմամբ ու ընդհանրապես գործողություններից սպասելիքների նկատմամբ… համեմատության շատ վառ օրինակ ա երբ աշխատողները մտնում են կառույց ու որ ախջկան տեսնում են զարմանում են… ստեղ Գալը մի հատ շատ լավ համեմատություն ա օգտագործում՝ "վարդագույն փիղ տեսածի զարմանքով"… սա զարմանքը դնում ա գերադրական աստիճանի վրա … կամ էն մասը որ աղջիկն ուզում ա ընկերուհուն տեսնի ու հայրը չի ուզում թողնի՝ "Բայց տեսնելով արցունքով լցված աչքերը՝ հայրական սիրտը տեղի տվեց:"… տես "հայրական սիրտ" դարձվածքն ինչքան զգացմունքայնություն ա տալիս կերպարին մտնելով նրանց ամենախոր ներքին հոգեբանական անկյունները… ընդամենը մի դարձվածք…
նույնը կարելի ա Բյուրի համար ասել… բայց Բյուրը սա արեց շատ հետաքրքիր ձևով… սկսեց կերպարները շեղել ու "վերանայել"… ու դա անմիջականորեն ունեցավ իր դրական ազդեցությունը գործողությունների վրա… մի տեսակ Գալաթեային կարծես "հակառակ" գնաց, բայց շատ տեղին ու արվեստով արեց դա… կնկատես թե ինչ հեշտությամբ ու տպավորիչ ա ինքը նկարագրել իր կերպարները. օրինակ՝ "մեծ տուտուզով ու կարմիր շրթներքով բուժքույրը և քստքստացնելով հեռացավ"… դու տառացիորեն կարաս էդ բուժքույրին տեսնել աչքիդ առաջից հեռանալով, անգամ պարֆումերիայի հոտը կարաս զգաս… ճիշտ բառերի դասավորությունը շատ մեծ նշանակություն ունի… կերպարների հետագա զարգացման ու գործողությունների ընթացքը շեղելու Բյուրի փորձը շատ լավ ա ստացվել ու ուզում եմ մի հատ էլ մեջբերում անել. "«Չէ, ես մեղք չունեմ, ես ոչինչ չեմ արել, սա իմ պատմությունը չէ»"… սա լիովին փոխում ա Արևի կերպարը, մի հարվածով… նա անմիջապես անհանգստացող ընկերուհու կերպարից վերածվում ա "կասկածյալի"՝ մի մարդու որն արդեն խնդիր ունի իրեն հեռու պահելու գործողություններից… Տուիսթը գործողությունների, շատ ա դուրս գալիս ու մեծ արվեստով ա արված…
You had a tough competition Դայան ա ջան, որի միջից պատվով ես դուրս եկել…
Ապրեք շատ…
Էջանիշներ