User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Ո՞րն է ձեզ համար իդեալական հանգիստը

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞րն է ձեզ համար իդեալական հանգիստը

    Հետաքրքիր է, թե մեզնից ով ինչ է հասկանում հանգիստ ասելով։ Հարաբերական դադարի վիճա՞կ՝ ֆիզիկական, մտավոր (օրինակ՝ փռվել մահճակալին, խոտերի մեջ կամ այլ հարմարավետ տեղ, անջատվել, գուցե նաև քնել), թե՞ ակտիվ, բայց հետաքրքիր ու հաճելի որևէ գործողություն կամ գործընթաց, որն ընդունված է անվանել ակտիվ հանգիստ (ճամփորդել, սար բարձրանալ, ծովում լող տալ, ֆուտբոլ խաղալ և այլն)։

    Ի՞նչ է պետք ձեզ լիարժեք հանգստանալու, լիցքաթափվելու համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում այն իդեալական վիճակը, վայրը, պայմանները, ընկերակցությունը և այլն, որոնց դեպքում կզգաք, որ իսկապես հանգստանում եք կամ հանգստացել եք։
    Հանգստանու՞մ եք արդյոք հանգստանալու (արձակուրդ) կամ քաղաքից դուրս էքսկուրսիա գնալուց, թե՞ վերադառնում եք ավելի հոգնած կամ նույնքան հոգնած, որքան գնացել էիք։
    Մի խոսքով՝ նկարագրեք ձեզ համար իդեալական հանգիստը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.02.2013), Ingrid (11.02.2013), John (11.02.2013), Moonwalker (11.02.2013)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,422
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարծում եմ` հասկացաք

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.02.2013), Sagittarius (11.02.2013), Հայկօ (12.02.2013), Ձայնալար (11.02.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.02.2013), ivy (11.02.2013), Mephistopheles (16.02.2013), Ripsim (11.02.2013), Sagittarius (11.02.2013), Yevuk (14.02.2013), Անվերնագիր (11.02.2013), Արէա (11.02.2013), Հայկօ (12.02.2013), Ձայնալար (11.02.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչից մի քիչ-մի քիչ, եթե որևէ բան շատ ա լինում, չեմ հանգստանում: Բայց կարևորը՝ պիտի ուղեղս հոգսերից ազատ լինի:

  8. #5
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,811
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իդեալական հանգիստն ինձ համար էն է, երբ բացարձակ ազատության մեջ ես: Ընդհանրապես, ես իմ ազատությունն ամենից վեր եմ գնահատում:
    Հիմա մենակ Հայաստանում է, որ կարողանում եմ կատարելապես էդ վիճակում լինել: Պլուս դրան՝ շրջապատված եմ լինում հարազատներով, ընկերներով ու լրիվ անջատվում եմ ամեն տեսակի հոգսերից: Եվ ազատ եմ անել էն, ինչ մտքիս փչի, հատկապես, որ էդ ժամանակ Սոնյային լիքը պահող է լինում:

    Էստեղ էլ են լինում կատարյալ հանգստի պահեր, բայց ավելի հազվադեպ ու կարճատև: Դա լինում է էն ժամանակ, երբ միտքս կարողանում եմ լրիվ ազատել ամեն տեսակի շեղող կամ տագնապալի մտքերից ու աշխարհից կտրված՝ ստեղծագործել ինձ համար: Սովորաբար էդ ժամանակ էլ տանը ոչ ոք չի լինում, ու լռություն է տիրում շուրջս: Այ էդ պահերին էլ եմ վերապրում բացարձակ ազատության զգացողությունը: Հոյակապ վիճակ է ու լրիվ հանգստացնող

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.02.2013), Chuk (11.02.2013), StrangeLittleGirl (11.02.2013), Դավիթ (11.02.2013)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,982
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    67 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. ակումբը փակվում է:



    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.02.2013), Cassiopeia (11.02.2013), Ingrid (11.02.2013), ivy (11.02.2013), John (11.02.2013), Moonwalker (11.02.2013), murmushka (11.02.2013), One_Way_Ticket (11.02.2013), Sagittarius (11.02.2013), StrangeLittleGirl (11.02.2013), Stranger_Friend (11.02.2013), Valentina (11.02.2013), VisTolog (15.02.2013), Yevuk (14.02.2013), Անվերնագիր (11.02.2013), Գալաթեա (11.02.2013), Հայկօ (12.02.2013), Ձայնալար (11.02.2013), Նաիրուհի (13.02.2013), Ուլուանա (11.02.2013)

  12. #7
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,647
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ մտածել եմ կատարյալ հանգիստը հարաբերական ու փուլային է, մի քանի տարի առաջ ինձ համար կատարյալ հանգիստը գործից թռնել ֆրանսերենի պարապմունքների, էնտեղից էլ թռնել տուն՝ բակի երեխաների հետ ֆուտբոլ խաղալու, հիմա, երբ լիքը անքուն գիշերներ եմ անցկացրել համակարգչի առաջ, նշագեղձերս սպանում են, կողքից էլ անընդմեջ աղմուկ է, երազում եմ բացարձակ լռության ու առանց չափազանցնելու մի քանի օր անընդմեջ քնելու մասին, ամռանը, վստահ եմ, ինձ համար կատարյալ հանգիստ կլինի ճամփորդելը ու էդպես շարունակ... ))))))))))

    Հ.Գ. Թիքեթի, Դավիթի, Բյուրի ու Հռիփի ներկայացրած բոլոր կետերն էլ ներառյալ...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (11.02.2013), Դավիթ (11.02.2013)

  14. #8
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ կարողանա լինել կատարյալ հանգստի մեջ: Իմ միտքը ամեն մի վիճակում ինձ հիշեցնել է տալիս մնացած գործերի, անելիքների մասին, սկսում տարբեր ուղղություններով ծրագրեր կազմել: Ամեն մի վիճակում ես մտածում եմ ավելի լավ վիճակների մասին կամ հետաձգված գործերիս մասին:
    Հիմա հասկացա, թե երբ կատարյալ հանգստի մեջ կլինեի. երբ ուղեղս անջատվեր:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱնԱիդա (11.02.2013), Ուլուանա (11.02.2013)

  16. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արձակուրդի ժամանակ՝ ծով, ծով, ծով, տաք ավազ, կյանքս կողքիս, ընկերներն էլ եթե եղան՝ /անցյալ տարվա պես/ավելի պայծառ:
    Ամենօրյա կտրվածքով՝ տանը՝ երեկոյան կոմպով լավ կինո կյանքիս հետ, ընկերների հետ բլբլբլ /Ակումբ, ֆբ/:
    Դրսում՝ մեղմ երաժշտությամբ տեղ, ընկերներ, շփում:

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (11.02.2013), Valentina (11.02.2013), Yevuk (14.02.2013), Անվերնագիր (11.02.2013), Դավիթ (11.02.2013), Ձայնալար (11.02.2013), Մինա (11.02.2013), Նաիրուհի (13.02.2013), Ուլուանա (11.02.2013), Տրիբուն (11.02.2013)

  18. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար հանգստանալն ընդհանրապես շատ բարդ բան է. ես գրեթե երբեք չեմ կարողանում ուղեղս անջատել, թուլանալ։ Հազվադեպ է հաջողվում լարվածությունը լրիվ թոթափել։ Ու ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ էդպիսին եմ եղել՝ դեռ մանկուց, այսինքն՝ ինչ–որ կոնկրետ իրավիճակից, հոգեվիճակից չի դա, ինձնից է։ Էնպես որ իդեալական հանգստի վիճակ դեռ չեմ հիշում, որ ունեցած լինեմ, բայց քիչ թե շատ իմ ուզածին մոտ մի քանի իրավիճակներ կան, որոնց դեպքում ահագին հանգստանում, թուլանում եմ։ Ընդհանուր առմամբ ակտիվ հանգիստն ինձ համար էնքան էլ հանգիստ չի. կարող է շատ հետաքրքիր ու հաճելի լինել, բայց, մեկ է, դա չի տեղավորվում հանգստի մասին իմ պատկերացումների մեջ։ Հանգստի լավագույն վիճակներից են ինձ համար սրանք.

    • ես պառկած եմ, ու մարմինս մերսում են՝ առնվազն մի կես ժամ կամ էնքան, մինչև թուլանամ ու քնեմ
    • մենակ նստած կամ պառկած, աչքերս փակ՝ կատարյալ լռություն եմ լսում կամ մեղմ, հանգստացնող երաժշտություն՝ մեդիտացիոն կամ էթնիկ, կամ բնության գրկում՝ լռություն+բնության ձայներ՝ գետակի քչքչոց, ծտերի ծլվլոց, ծովի ձայն և այլն
    • հարազատ մարդկանց՝ ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ ինչ–որ տեղ՝ ամբոխից առանձնացած, հանգիստ զրուցում ենք ոչ առօրեական թեմաներով, որի դեպքում, սակայն, մարդկանց թիվը ցանկալի է, որ տասից չանցնի, միաժամանակ շատ մարդկանց առկայությամբ էլ չեմ կարող հանգստանալ, նույիսկ եթե բոլորն էլ հարազատ մարդիկ լինեն
    • երեկոյան, երբ տղաս քնած է, ամուսնուս հետ տանը կինո ենք նայում
    • ճոճանակի վրա երկար ճոճվում եմ
    • մեկ էլ հանգստանում եմ եղբորս ու ամուսնուս գրկելուց ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (11.02.2013), Ripsim (11.02.2013), Sagittarius (11.02.2013), StrangeLittleGirl (11.02.2013), Valentina (11.02.2013), Անվերնագիր (11.02.2013), Գալաթեա (11.02.2013), Նաիրուհի (13.02.2013)

  20. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,151
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ ուղեղս հանգստանում է երբ մարմինս է աշխատում: Սիրում եմ սպորտ ու երբեք ինձ չեմ սահմանափակում որևէ նոր սպորտ սովորելուց, բայց վազք /jogging/, անիմաստ հիմար զբաղմունք, որով մարդկանց մեծ մասը հիմնականում ուզում են շրջապատին ինչ-որ բան ապացուցել. խաղային սպորտերով շատ ավելի էֆֆեկտիվ կարելի ա ցելյուլիտ մաշացնել:
    Իդեալական սպորտային հանգստյան օրվա բաղադրատոմսը իմ պատկերացմամբ սենց ա՝

    Պետք է ապրել Ալպերից առավելագույնը 1-2 ժամ հեռավորության վրա: Նախապատրստությունը սկսվում է դեռ մի օր առաջ երեկոյան ուշ. ավտոներն եք տեղավորում բոլոր սնոուբորդները և դահուկները: Հաջորդ օրը զարթնում եք վաղ առավոտյան ժամը հինգին /սա այն դեպքում, երբ մոտակա ձմեռային հանգստավայրը գտնվում է առավելագույնը մեկ ժամ հեռավորության վրա ու սահագծերի /slope/ ընդհանուր երկարությունը լինի 120 կմից ոչ պակաս/. ավելի շուտ զարթնել պետք չէ՝ էներգիան ձեզ դեռ պետք կգա: Ճանապարհ եք ընկնում ժամը վեցին:
    Եթե մինչև նշանակման վայր հասնելը սուպերմարկետները արդեն բաց են /իսկ ալպյան փոքր քաղաքներում "մայրուղիներից" ոչ հեռու դրանք հիմնականում բավականին շուտ են բացվում/, այնպաման գնում եք սրանից՝



    ու սրանից



    տերմոսով թեյ տանելու մասին մոռացեք... արագության սիրահարները սարի լանջին թեյի ու տաքության կարիք չունեն:

    Եթե շատ սոված եք ու դեռ չեք նախաճաշել, խորհուրդ է տրվում սրանից՝



    սննդարար է ու վաճառվում է սուպերմարկետներում /գովազդ ստացվեց /: Ձեռքբերված զինա-բնամթերքը լցնում եք ռյուկզակը /ոչ շատ մեծ, որը ձեզ հետ կլինի ողջ ժամանակ ու սահելուն չի խանգարի/:

    Մոտ 8-9 կողմերը արդեն մուտքի հերթը անցել եք, առաջին մեծ ճոպանուղիով բարձրացել եք ու պատրաստ եք սկսելու: Քանի որ սա իդեալական օր է, եղանակը նույնպես իդեալական է: Ես սնոուբորդով եմ, հնարավոր է ականջակալները ականջիս: Առաջիններից մեկն ենք լանջերին. սահագծերի ձյունը դեռ կույս է /այ էս ածականը ինչ ճիշտ է նկարագրում /: Շարժվում ենք արագ. միակ դադարները ճոպանոուղի նստելու համար է: Եթե դուք դահուկներով եք ուրեմն ջուր խմելու մի քանի վայրկյան ավել կունենաք, մինչև ես ճոպանուղուց իջնելուց հետո ձախ ոտքս կկողպեմ սնոուբորդին: Գծերից ոչ մեկ երկու անգամից ավել չենք իջնում: Կապույտ գծերից, որքան հնարավոր է խոսափում ենք: Երբ սահուղիները լցվում են մարդկանցով. անցնում ենք լաջներին /offtrack/՝ խորը ձյան միջով:

    13.00ի կողմերը ամենաբարձր կետում, մի հարմար տեղ նստած /քոթեջեում չէ, դուրսը՝ լանջին, քարին, իշաոտնուկին, ինչ-որ հուշարձան հավանաբար տեղ նաև լինի՝ դրա մոտ/ ուտում ենք որսորդական երշիկը, որը կեսը ընթացքում փոքր-փոքր արդեն կերել ենք: Կարանք տեսարանի մի երկու նկար էլ անենք. բայց կամերայից զգույշ եղեք, ես իմի էկրանը արդեն մի անգամ ջարդել եմ:

    Շարունակ եմ ենք սահել մոտ ևս 2-3 ժամ, մինչև որ չսպառենք ողջ էներգիան: Դադար ենք անում մոտակա քոթեջում: Ես ուտում եմ գյուլաշ սուպ՝



    Ու խմում եմ գարեջուր՝



    Վերջին ուժերն ենք հավաքում և սարից իջնում ամենաերկար սահուղիով, որը գնում-հասնում է մինչև ամենաներքևի մուտք /ստեղ արդեն պարզ ա, որ ճոպանուղուց օգտվում ենք միայն մեկ ուղղությամբ՝ դեպի վեր/: Արդեն մի փորք մթնել ա, ու վերջին «սպուսկը» վայելում ենք էլեկտրական լույսերի ուղեկցությամբ:

    Ու այս ամենից հետո, հենց տեղավորվեք տաք ավտոյի մեջ կզգաք, թե ձեր ուղեղը ոնց ա հանգստացել: Բարեբախտաբար ես ավտո քշել չգիտեմ ու ողջ ճամփեն քնելու եմ :
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 11.02.2013, 19:41:

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.02.2013), Ingrid (11.02.2013), ivy (11.02.2013), John (11.02.2013), StrangeLittleGirl (11.02.2013), Անվերնագիր (11.02.2013), Արէա (12.02.2013), Ձայնալար (11.02.2013), Նաիրուհի (13.02.2013), Ներսես_AM (11.02.2013)

  22. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա ավելի մանրամասն իդեալական հանգստի մասին պատմելու: Ուրեմն առաջին կարևոր պայմանն ա, որ ուղեղս բռնաբարող որևէ թեմա չլինի (ասենք, կիսատ գործեր ու հաջորդ օրը դեդլայն): Դրանից հետո նոր գալիս ա ամեն ինչից մի քիչ-մի քիչը:

    Ասենք, դա կարա լինի որևէ օտար քաղաք գնալը: Կարևոր պայման ա, որ մենակ լինեմ, բայց որևէ մեկի ուղեկցությունը երբեմն չի խանգարում, հանգամանքներից կախված: Սկսում ես էդ քաղաքը ոտի տակ տալ, հալումաշ լինել: Որ հոգնած սատկում ես, նստում ես մի տեղ սուրճ խմելու, երաժշտությունը միացնում ես ու գրում, հետո էլ անցնում կարդալուն: Տենց որ սատկում ես, բնավ ցանկալի չի, որ հաջորդ օրը նորից գործի կպնես: Հակառակը՝ մի օր էլ պետք ա տանը վերընկնելու համար, որ ասենք մինչև կես օր անկողնուց դուրս չես գալիս, սաղ օրը պիժամայով ես ֆռֆռում, իրիկունը գնում քնելու:

    Էս մի տեսակն էր: Մյուս տեսակն ընկերներով զվռնելն ա, ասենք՝ թեկուզ Երևանում մի քանի կմ քայլել, հետո որևէ փաբում խմել: Ու նորից՝ հաջորդ օրն ադբոյ:

    Կամ՝ իրիկվա կողմ գնում ես կինո, առանց որևէ մեկի, ընտրում ես դեպրեսիվ ֆիլմ: Նայում ես, ազդված գալիս ես տուն ու չես կարում գիշերը քնել: Կա՜յֆ:

    Ինձ համար հանգիստ չի.
    1. Ինտերնետ մտնելը (հակառակը՝ դա ամենամեծ հարամչին ա, ոնց եմ հիշում, որ էդ անտեր Սաֆարովն Իռլանդիաս հարամ արեց)
    2. Առանց քնելու պառկելը
    3. Անկապ սպորտերով ճարպ մաշացնելը

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (11.02.2013), ivy (11.02.2013)

  24. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,811
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sagittarius, դու լրիվ գերմանացի ես դարձել

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (11.02.2013), StrangeLittleGirl (11.02.2013)

  26. #14
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,151
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Sagittarius, դու լրիվ գերմանացի ես դարձել
    գրառումս վերընթերցելուց հետո նկատեցի, որ նույնիսկ հանգիստն ա ինձ մոտ բոլոր մանրուքներով պլանավորված, լավ չի

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (11.02.2013)

  28. #15
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,811
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    գրառումս վերընթերցելուց հետո նկատեցի, որ նույնիսկ հանգիստն ա ինձ մոտ բոլոր մանրուքներով պլանավորված, լավ չի
    Պլանավորումը կետ առ կետ, հետն էլ ուտելիքը. էն բավարական Leberkäse-ն էլ նենց մի չափերի ես դրել, ոնց որ լրիվ աչքիդ լույսը լինի

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (11.02.2013)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իդեալական կյանք
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 33
    Վերջինը: 03.10.2016, 23:11
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2010, 01:49
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  5. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •