Վերջերս մտքովս անցավ՝ լիքը բան կա, որի մասին հայերեն ոչ մի տեղ չի գրվում, մասնավորապես՝ համակարգչի սարքային մասի կարգավորման, վերանորոգման, մոդիֆիկացիայի ու օպտիմիզացիայի մասին: Այս թեման նվիրված է cable management-ին:
Ի՞նչ է cable management-ը
Cable management-ը համակարգչի լարերն օպտիմալ դասավորելու պրոցեսն է: Ընդհանուր առմամբ, գրեթե միշտ գործ ունենք հետևյալ երեք խմբերի լարերի հետ.
- PSU (Սնուցման բլոկ) -> Motherboard և այլ սարքեր (սկավառակակիրներ, վիդեոքարտ, որոշ հովացուցիչներ և այլն)
- Case -> Motherboard
- SATA
Երեք խմբերի լարերն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել cable management-ի ժամանակ:
Ինչի՞ համար, և ու՞մ է պետք cable management-ը
Համակարգչի հովացման համար կրիտիկական գործոններից է ոչ միայն հովացուցիչների հզորությունն ու տեղակայումը (հովացման համակարգերի մասին կգրեմ առանձին), այլ նաև քեյսի ներքին աերոդինամիկան: Քեյսի ներքին աերոդինամիկան պարզապես զոհվում է անտեր թողած հաղորդալարերից (եթե սովորական ATA սարք ունեք՝ ընդհանրապես կարող եք մոռանալ աերոդինամիկա բառը), քանի որ վերջիններս կոտրում են օդի հոսքի արագությունն ու կտրուկ իջեցնում հովացման համակարգերի էֆեկտիվությունը: Պատկերացրեք՝ ձեր ու սենյակի հովացուցիչի արանքում լինի, ասենք, ծառ: Cable management-ի առաջնային նպատակը օդի անխափան հոսք ապահովելն է քեյսի ներսում, որպեսզի հովացման համակարգերը հնարավորինս էֆեկտիվ աշխատեն:
Արդյո՞ք ամեն մարդ կարիք ունի cable management անել: Ոչ մի դեպքում, այն նախատեսված է համակարգչային մասնագետների կամ գոնե այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի են զրոյից համակարգիչ հավաքել: Cable management-ի կարիք ունեն overclock արած, գեյմերական ու վիդեոմոնտաժային/3d-ի հետ աշխատող համակարգիչները:
Հաջորդ գրառման մեջ՝ անհրաժեշտ պարագաներն ու օրինակներ:
Էջանիշներ