User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Համակարգչի հաղորդալարերի կարգավորում/PC Cable Management

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչի հաղորդալարերի կարգավորում/PC Cable Management

    Վերջերս մտքովս անցավ՝ լիքը բան կա, որի մասին հայերեն ոչ մի տեղ չի գրվում, մասնավորապես՝ համակարգչի սարքային մասի կարգավորման, վերանորոգման, մոդիֆիկացիայի ու օպտիմիզացիայի մասին: Այս թեման նվիրված է cable management-ին:

    Ի՞նչ է cable management-ը
    Cable management-ը համակարգչի լարերն օպտիմալ դասավորելու պրոցեսն է: Ընդհանուր առմամբ, գրեթե միշտ գործ ունենք հետևյալ երեք խմբերի լարերի հետ.

    1. PSU (Սնուցման բլոկ) -> Motherboard և այլ սարքեր (սկավառակակիրներ, վիդեոքարտ, որոշ հովացուցիչներ և այլն)
    2. Case -> Motherboard
    3. SATA


    Երեք խմբերի լարերն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել cable management-ի ժամանակ:

    Ինչի՞ համար, և ու՞մ է պետք cable management-ը
    Համակարգչի հովացման համար կրիտիկական գործոններից է ոչ միայն հովացուցիչների հզորությունն ու տեղակայումը (հովացման համակարգերի մասին կգրեմ առանձին), այլ նաև քեյսի ներքին աերոդինամիկան: Քեյսի ներքին աերոդինամիկան պարզապես զոհվում է անտեր թողած հաղորդալարերից (եթե սովորական ATA սարք ունեք՝ ընդհանրապես կարող եք մոռանալ աերոդինամիկա բառը), քանի որ վերջիններս կոտրում են օդի հոսքի արագությունն ու կտրուկ իջեցնում հովացման համակարգերի էֆեկտիվությունը: Պատկերացրեք՝ ձեր ու սենյակի հովացուցիչի արանքում լինի, ասենք, ծառ: Cable management-ի առաջնային նպատակը օդի անխափան հոսք ապահովելն է քեյսի ներսում, որպեսզի հովացման համակարգերը հնարավորինս էֆեկտիվ աշխատեն:

    Արդյո՞ք ամեն մարդ կարիք ունի cable management անել: Ոչ մի դեպքում, այն նախատեսված է համակարգչային մասնագետների կամ գոնե այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի են զրոյից համակարգիչ հավաքել: Cable management-ի կարիք ունեն overclock արած, գեյմերական ու վիդեոմոնտաժային/3d-ի հետ աշխատող համակարգիչները:

    Հաջորդ գրառման մեջ՝ անհրաժեշտ պարագաներն ու օրինակներ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (09.02.2013), Chuk (09.02.2013), Freeman (09.02.2013), Life (09.02.2013), Աթեիստ (09.02.2013), Միքո (09.02.2013)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Cable Management-ի համար անհրաժեշտ պարագաներ
    Cable management-ի համար անհրաժեշտ պարագաները լինում են երկու բնույթների. ծածկող/խմբավորող ու ամրացնող: Ծածկող/խմբավորող պարագաները տարբեր խողովակներ են, որոնց մեջ դրվում են ձեր լարերը կամ լարերի խմբերը: Ամրացնողները նախատեսված են ծածկված/խմբավորված լարերը համապատասխան դիրքում քեյսի վրա ֆիքսելու համար:

    Լարերը խողովակների միջոցով խմբավորելու պրոցեսն անվանում են sleeving, խողովակներն է՝sleeve: Օրինակներ.



    (իհարկե, cable management ասելով մենք սովորաբար հասկանում ենք քեյսի ներսի լարերի կարգավորումը, բայց այստեղ կիրառված է դասական sleeve):

    Երբ օգտագործում եք հյուսկեն sleeve, որը հարմար է իր լայնացող-նեղացող բնույթի ու հեշտ գտնվող/էժան լինելու համար, կնկատեք, որ նրա ծայրերը հակված են քանդվել: Դրա համար պետք է sleeve-ի ծայրերը ֆիքսել ջերմությունից նեղացող իզոլյացիոն խողովակներով.



    Այս խողովակից մի կտոր տեղադրում եք հյուսկեն sleeve-ի եզրին, որ sleeve-ը ծածկի, հետո տաքացնում, ու այն ամուր ֆիքսում է sleeve-ը հաղորդալարերի վրա:

    Ամրացնող պարագաները լինում են չափից դուրս շատ տեսակների, ով չի հավատում՝ կարող է աչքի անց կացնել այս կատալոգը: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, լավագույն լուծումը zip tie տեսակի միանգամյա օգտագործման ամրակներն են՝ էժան, ճկուն, հարմար, իրենցով տեղ չեն զբաղեցնում (կարիք չկա քեյսի վրա հարմար տեղեր փնտրել իրենց պատճառով).



    Իհարկե, դրանք պետք է բավականաչափ երկար ընտրել, որովհետև կիրառվելու են հաղորդալարերի հաստ խրձերը քեյսի վրա ամրացվելու համար:

    Sleeving արած համակարգչի օրինակ.



    Լիարժեք, հպարտանալու արժանի cable management արած համակարգիչ.



    Եթե դեմ չեք մի քիչ անգլերեն կարդալ ու էքսպերիմենտներ անել, ահա այստեղ կարող եք մանրամասն կարդալ sleeving-ի պրոցեսի մասին: Զգուշացնեմ, որ cable management-ի ընթացքում անզգույշ քայլերը կարող են վնասել ձեր սարքավորումը: Sleeving-ը կարող է է՛լ ավելի բարդ լինել, քանի որ կարող է ենթադրել հաղորդալարերի pin-երի հեռացում ու վերակցում: Եթե պատրաստվում եք սա իրականացնել, հաշվի առեք հնարավոր ռիսկերն ու զգույշ եղեք:

    Հաջորդ գրառման մեջ՝ cable management-ը խորությամբ, ինչպես նաև իմ սեփական համակարգչի օրինակը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.02.2013), ԱնԱիդա (09.02.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամենակարող իզալենթի օգնությանն եմ դիմել բայվ երևի ամառը սրանք էլ փորձեմ;
    The cake is a lie.

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Скотче наш, Иже еси на небесех!
    Да святится имя Твое,
    да приидет Царствие Твое,
    да будет воля Твоя,
    яко на небеси и на земли.



    Իրականում բավականին դժվար է այստեղ նորմալ նյութեր գտնելը: Ես ռադիոէլեկտրոնիկայի մի խանութ եմ գտել, որտեղ գրեթե ամեն ինչ կա՝ Բաղրամյանի վրա. Բարեկամությունից Բաղրամյանով գնում ես մինչև Բաղրամյան-Օրբելի հատումը ձախ մայթով, փողոցին կպած վերջին շենքի ամենավերջում է, մուտքը Բաղրամյանի վրա է: Բաց թողնելը դժվար է, որովհետև հաջորդ շենքն արդեն խորն է, փողոցին կպած չի:

    Ես ինքս sleeving չեմ արել, որովհետև չեմ ուզում էլեկտրոնիկային ձեռք տալ, ու հաստատ լավագույն պայկա անողը չեմ, էլի Փոխարենը կաբելները խմբավորել եմ ու օդի ճանապարհից հանել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.02.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Իրականում բավականին դժվար է այստեղ նորմալ նյութեր գտնելը: Ես ռադիոէլեկտրոնիկայի մի խանութ եմ գտել, որտեղ գրեթե ամեն ինչ կա՝ Բաղրամյանի վրա. Բարեկամությունից Բաղրամյանով գնում ես մինչև Բաղրամյան-Օրբելի հատումը ձախ մայթով, փողոցին կպած վերջին շենքի ամենավերջում է, մուտքը Բաղրամյանի վրա է: Բաց թողնելը դժվար է, որովհետև հաջորդ շենքն արդեն խորն է, փողոցին կպած չի:

    Ես ինքս sleeving չեմ արել, որովհետև չեմ ուզում էլեկտրոնիկային ձեռք տալ, ու հաստատ լավագույն պայկա անողը չեմ, էլի Փոխարենը կաբելները խմբավորել եմ ու օդի ճանապարհից հանել:
    Ես էլ էնքան որ նենց եմ արել, որ շատ չխանգարի, թե չէ sleeving-ը դժվար մոտ ստացվեր իսկ համալսարանի կոմպերից մեկի քեյսը մի տեղից պոկել եմ ու քուլեր դրել , բայց էլի ահագին օգնում ա)
    The cake is a lie.

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակարգչի պրոցեսորը
    Հեղինակ՝ Pu4a4o, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 47
    Վերջինը: 14.08.2013, 22:06
  2. Վաճառք. Համակարգչի սեղան
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.05.2011, 15:31
  3. Արբանյակային ալեհավաքի տեղադրում և կարգավորում
    Հեղինակ՝ Niko777, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.06.2010, 17:58
  4. QOS կարգավորում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.03.2010, 00:18
  5. Համակարգչի մասեր
    Հեղինակ՝ xaladilnick, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.06.2009, 20:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •