User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Իդիլիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես անիմաստությունը ինչից է բխում՝ ինձնից, թե ժամանակից?... երկուսի դեպքում էլ մեղավորը ես եմ, որ չեմ համարձակվում քայլ առաջ անել... ժամանակը թռչում է, իսկ ես կարծես վազող կրիա լինեմ...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.02.2013), Sambitbaba (23.02.2013), Ամմէ (18.02.2013), ԱնԱիդա (11.02.2013)

  3. #2
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղջիկը քայլում էր դատարկ փողոցով, բոբիկ էր, հագին միայն պատռված շապիկ... հատուկենտ մարդիկ էին երևում նրա ճանապարհին: Մի մեծ կին դժգոհ հայացքով նայեց ու արհամարհանքով անցավ, մի երիտասարդ բռնեց իր երեխային, որպեսզի չմոտենա աղջկան, մի ծերունի ուզում էր մոտենալ, բայց աղջիկը վախենալով փոխեց ուղղությունը.... հետո նրա ճանապարհին երևաց մոտ տաս տարեկան աղջնակ, նա չէր կարող շատ բան անել բայց աղջկան տարավ իր մայրիկի մոտ և խնդրեց օգնել, աղջիկը չվախեցավ միայն երեխայից, գիտեր, որ նրանք են միակ անվտանգ բանական արարածները՝ անմեղ ու բարի սրտով...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (11.02.2013), Sambitbaba (23.02.2013), Smokie (11.02.2013), Ամմէ (18.02.2013)

  5. #3
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհում ամենաբարդ հարցերից մեկը՝ <<հավատալ, թե՞ չհավատալ>>, թերևս ինձ համար... Եթե հավատալ՝ ո՞ւմ, ինչի՞ն, ե՞րբ ու նման բազում հարցեր... եթե չհավատալ՝ ինչպե՞ս հանգիստ ապրել առանց հավատի ...ամեն դեպքում արժի հավատալ ինչ-որ բանի՝ ոչ մարդուն կամ ոչ իրականին... այո, հենց երևակայույանը արժե հավատալ, այն կատարվում է, այն այնպիսին է, ինչպիսին դու ես ուզում... Իսկ իրականության մեջ պետք է հավատալ ստուգելով, երբեմն խաբելով, բայց միշտ վախը սրտում.. Ուրեմն ո՞րն է ավելի արդյունավետ հոգու հանգստության համար... Ընդհանրապես հավատը ես անվանում եմ ինքնախաբեություն՝ հավատալ դիմացինին, նշանակում է ներշնչել ինքդ քեզ, որ նա վստահելի է, իսկ վստահությունը երբեք երաշխիքով չի լինում.... Մարդ երբեմն ինքն իրեն չի հավատում, ուր մնաց թե վստահ լինի դիմացինի վրա... բայց այնուամենայնիվ նրանք վստահում են, որ հավատում են ու չեն էլ կասկածում... Չէ, ավելի լավ է չհավատալ, քան խաբվել, իսկ խաբվելու հավանականությունը մի քանի անգամ ավելի շատ է... Մարդիկ հավատում են ստուգելով, բայց դա արդեն հավատ չի դառնում, այլ սուտ.. էլ ի՞նչ հավատ, եթե չես վստահում և ստուգում ես... Չէ, հավատը պետք է, շատ է պետք, բայց վախով ու կասկածով հավատալն ավելի դաժան է քան ընդհանրապես չհավատալն ու չվստահելը...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (05.05.2013), Sambitbaba (14.02.2013), Smokie (11.02.2013), Ամմէ (18.02.2013), ԱնԱիդա (14.02.2013)

  7. #4
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ երկիրը մեծ է, բայց նա մտածող ու տանջվող հոգու համար բանտ է...

    Ավ.Իսահակյան..
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Smokie (11.02.2013), Ամմէ (24.02.2013)

  9. #5
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ամենաչսիրածս երևույթը, որին հանդիպելուց կատաղում եմ բառիս բուն իմաստով ու ոչ ոք չի հավատում, որ ես հանգիստ մարդ եմ դա լավությունը հիշեցնելն է... ինչքան էլ հանդիպեցի, միևնույն է տանել չեմ կարողանում երբ օգնում են կամ ինքնակամ մի լավություն են անում ու երբևէ հիշեցնում են, երեսով տալիս կամ թեկուզ մի թեթև ակնարկում դրա մասին.. ՙՙԹող որ քեզ ուրիշները գովեն՚՚, այդ դեպքում ինչո՞ւ է ստեղծված համեստություն բառը.. Ահա թե ինչու հաճախ ոչ մի լավություն ու օգնություն չեմ ուզում ընդունել, բայց ինչ արած, ես ոչ ոք իրավունք չունեմ մեղադրելու՝ խոսքի ազատության իրավունք է չէ, ով ինչ կուզի կանի՝ բացի սպանելուց ու վնասելուց.. Ոչ ոք չի մտածում ներսից վիրավորելու մասին....


    ՈՍԿԻՆ ՎԵՐՍՏԻՆ ՈՍԿԻ Է ՄՆՈւՄ

    Շրթերիս վրա խոսքեր են դողում`
    Խոսքեր արտառո՛ց,
    Իմաստազրկվա՛ծ,
    Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
    Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

    Ուզում եմ ասել.
    -Գթասի՛րտ եղեք,
    Եղեք ողորմա՛ծ
    Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:

    Ու երբ չգործած մեղքերի համար
    Մարդը հայցում է մեղքի թողություն
    Ու ներողություն`
    Ոչնչի՜ համար,-
    Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,
    Անսրտության մեջ մի՛ եղեք համառ...

    Շրթեիրս վրա խոսքեր են դողում`
    Խոսքեր արտառո՛ց,
    Իմաստազրկվա՛ծ,
    Հնացա՜ծ խոսքեր.
    Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
    Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

    Հնացա՜ծ խոսքեր,
    Հնացա՛ծ,
    Ինչես ոսկին է հիմա,
    Որով առ ու ծախ արդեն չեն անում,
    Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ
    Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ.
    Ոսկին վերստին ոսկի՜ է մնում...

    Պ.Սևակ..
    Վերջին խմբագրող՝ Stranger_Friend: 13.02.2013, 23:40:
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.02.2013), Smokie (14.02.2013), Ամմէ (18.02.2013), ԱնԱիդա (14.02.2013)

  11. #6
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս տարի որոշել էր Մեծ Պահքին պաս պահել՝ միայն հետաքրքրությունից դրդված և ************** համար... Պահեցի մոտ մի շաբաթ, այդ ընթացքում հետաքրքրվում էի Պահքի խորհրդի մասին: Հանդիպեցի ինչ-որ Քրիստոնեական հատուկ օրերի, արարողությունների ու զգացի, թե քրիստոնեաների համար որքան մեծ նշանակություն ուներ Պահքի արարողությունը ու ինձ թվաց, թե ես ծաղրում եմ կրոնին... Թեև ես որոշել էի ոչ միայն հրաժարվել կենդանական սնունդից, նաև ինձ զսպում էի չբարկանալ, միշտ լավություն անել, չջղայնանալ ու նման բաներ, բայց ախր ես գիտեի, որ իրականում ինձ համար պաս պահելը Քրիստոնեական հավատքից դրդված չէր, այլ հետաքրքրությունից՝ ամեն ինչ սիրում եմ փորձել, այս մեկն էլ որոշեցի փորձել... Բայց ինձ շատ վատ էի զգում, որ ես անում եմ մի բան առանց հավատքի, որը հավատացյալների համար շատ թանկ է... Ու եթե ինձ հարցնեին ինչու համար ես պաս պահում, չէի կարող ասել, կամ խաբելու էի, որովհետև ինքս էլ հո լավ գիտեմ, որ չեմ հավատում *****ին ու **********ին, չնայած վախենում եմ այդ բառերն արտասանելուց... Չէ հաստատ ճիշտ արեցի, որ դադարեցրեցի, այսպես ավելի հանգիստ եմ, մյուսների հավատքին պարզ ճակատով կնայեմ...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Smokie (18.02.2013), Ամմէ (24.02.2013), ԱնԱիդա (19.02.2013)

  13. #7
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես մեղավոր եմ.. Բայց ինձ ձեր չափից դուրս հետաքրքրասիրությունն ու խստությունն են ստիպում ստել...
    Հասկացեք էլի՝ ես եմ ուզում որոշեմ քայլերս, որ հետո ինձ մեղադրեմ սխալիս համար..
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Stranger_Friend: 21.02.2013, 01:36:
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (21.02.2013), Sambitbaba (23.02.2013), Smokie (21.02.2013), Ամմէ (24.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •