User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Ancanot-ի, John-ի և սկսնակի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ancanot-ի, John-ի և սկսնակի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Ancanot-ը սկսում է, John-ը՝ շարունակում, սկսնակն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.02.2013), Stranger_Friend (07.02.2013)

  3. #2
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խառնաշփոթ....

    Սովորական օր էր.... Տիկին Արմինեն զբաղված էր տնային գործերով՝ որոշել էր ամուսնու սիրած ճաշը պատրաստել......Միայնակ խոհանոցում, ինքն իր մտքերի հետ, ցածր ձայնով երգում էր երիտասարդ տարիներից մի սիրելի երգ..... Անկախ իրենից հուշերի գիրկն էր ընկել.... Աչքերի առջև հերթով պատկերվում էին ապրած 50 տարիների հիշարժան օրերը...... Նրա համար առաջնեկի՝ Գևորգի ծնունդն էր ամուսնության օր դարձել, քանի որ այդպես էլ ոչ մի հարսանիք չեղավ, նույնիսկ ամուսնական մատանին չմնաց, ամեն ինչ վաճառեցին երեխաներին պահելու համար.....
    Բայց իր տարիքի համեմատ ջահել էր երևում տիկին Արմինեն... դժվար տարիներ շատ էր ունեցել, ամուսնական վկայագրի տակ ստորագրելը այնքան սովորական եղավ, որ երևի օրն էլ կմոռանար, եթե դա չլիներ Սուրբ Ծննդյան օրը կամ երեխաները գեղեցիկ անակնկալով չշնորհավորեին...... 17 համատեղ ապրած տարիների ընթացքում շատ ծանր օրեր տեսան ինքն ու ամուսինը.... գործազրկություն, փոքր բնակարան և երկու գրկի երեխա.... Փառք Աստծո, հիմա ամեն ինչ շատ ավելի լավ էր... ամուսինն աշխատում էր, երեխաները շուտով համալսարան պետք է ընդունվեին... Իր երկու գանձերին հիշելով տիկին Արմինեի դեմքին պայծառ ժպիտ հայտնվեց....հիմա նա ավելի շատ ապագայում էր ծրագրում հիշարժան օրերը՝երեխաների հետ երկար ճանապարհ ուներ անցենոլու..... Տիկին Արմինեի կամացուկ երգը կտրվեց դռան թակոցից... Աղջկա ժամանելու համար դեռ վաղ էր, բայց ուրիշ եկող դժվար թե լիներ...
    -Բացիր դուռը...Անի՛ ....
    Սակայն կողպեքի ձայնի փոխարեն նորից լսվեցին թակոցներ....
    Տիկին Արմինեն լրջացավ.... սրբեց ձեռքերը և շտապեց դուռը բացելու......
    Տեսնելով մուտքի մոտ կանգնածին, զարմանքից շփոթվեց....
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Արէա (07.02.2013), Դավիթ (09.02.2013)

  5. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    –Բարև Ձեզ, ներեցե՛ք, այստե՞ղ է բնակվում Գևորգ Մինասյանը, – պաշտոնական տոնով հարցրեց մուտքի մոտ կանգնած քսանհինգին մոտ սևազգեստ երիտասարդը, թղթապանակը թևի տակ ավելի հարմարավետ տեղավորելով։
    –Այո՞, ի՞նչ է պատահել որդուս, ո՞վ եք դուք, – զարմանքին ու շփոթմունքին գումարվեցին վախն ու անհանգստությունը. տիկին Արմինեի ծնկները թուլացան, մի կերպ կարողացավ հենվել դռան բռնակին. ուժ չուներ այլևս որևէ բան ասելու...
    – Շենգավիթ համայնքի ոստիկանությունից, քննիչ Կիրակոսյան, – վկայականը պարզելով ներկայացավ երիտասարդը, – կարելի՞ է, – և առանց թույլտվության սպասելու մի կերպ ներս խցկվեց կիսաբաց դռան արանքից։
    Տիկին Արմինեին թվում էր՝ ուր որ է կուշաթափվի։ Մի կերպ ուշքի գալով քննիչին հրավիրեց հյուրասենյակ, որը ծառայում էր նաև որպես ճաշասենյակ, ննջասենյակ և չորանոց։
    – Գուցե վերջապես խոսե՞ք, ասե՞ք թե ինչ է պատահել, ո՞ւր է տղաս, – հուզմունքից խողացող ձայնով հազիվ արտաբերեց տիկին Արմինեն
    – Հանգստացեք, տիկի՛ն, լուրջ բան չկա, ամեն ինչ կարգին է, – և թունոտ քմծիծաղը դեմքին հազիվ լսելի ձայնով ավելացրեց, – առայժմ...
    Վերջին խմբագրող՝ John: 07.02.2013, 23:56:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (08.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Դավիթ (09.02.2013)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ի՞նչ է նշանակում «առայժմ» - որդուն սպառնող վտանգի տագնապը սրել էր տիկին Արմինեի զգայարանները, և ո՛չ թունոտ քմծիծաղը, ո՛չ էլ գրեթե անլսելի ասվածը չէր կարող վրիպել նրա ուշադրությունից։ - Կասե՞ք, վերջապե՛ս, թե ինչ եք ուզում իմ որդուց։
    - Մորքուր ջան, մի՛ անհանգստացի, դեռ բա՜ն էլ չենք ուզում․․․
    Քննիչի հանկարծակի ընտանեվարի տոնը նորից շփոթմունք առաջացրեց տիկին Արմինեի մոտ, և անսպասելի հյուրը, օգտվելով դրանից, շարունակեց․
    - Բայց թե ձեր որդու լավն եք ցանկանում, ասեք նրան, որ Անիից հեռու մնա, թե չէ լուրջ բաներ էլ կսկսեն պատահել․․․
    Քննիչը արդեն ինչքան ժամանակ է հեռացել էր, իսկ տիկին Արմինեն դեռ անշարժացած նստած էր իր փոքրությամբ խեղդող ննջա-ճաշա-հյուրասենյակում․․․ ո՞վ է Անին․․․ ո՞ւմ հետ է կապնվել տղան․․․ ոստիկանությունը այս ամենի հետ ի՞նչ կապ ունի։ Առավոտվա հաճելի թեթև տրամադրությունից ոչ մի նշույլ չէր մնացել․․․ այդ բոլոր դժվար տարիների տանջանքներից մեծ մի նոր ծանրույթյուն էր սեղմում նրա կրծքին, որտեղից, ասես, փորձում էր դուրս թռնել ուժգնորեն բաբախող սիրտը․․․ Լուսնորդի նման վեր կացավ տեղից ու վերադարձավ տան գործերին․ այդ պահին ուրիշ ոչինչ չէր կարող անել։ Պետք էր անհապաղ խոսել Գևորգի հետ, անպայման հասկանալ թե այս ինչ պատմության մեջ էր ընկել իր տղան։
    Որոշ ժամանակ անց դռան կողպեքի ձայնը լսվեց։ Վազելով միջանցք, տիկին Արմինեն տեսավ, որ տղան ժամանակից շուտ էր տուն եկել։ Մոտենալով որդուն և նրան գրկելով՝ չկարողացավ զսպել արցունքները։ Գևորգը շվարած էր․․․ մորը երբեք լացելիս չէր տեսել․ նույնիսկ ամենադժվար տարիներին մայրը չէր կորցրել իր կենսուրախությունը։
    - Քեզ ի՞նչ եղավ, մայրի՛կ, - տղայի ձայնը անտակ դժբախտությամբ էր արձագանքում։ Նույնիսկ իր արցունքների միջով նկատելով որդու տխրությունը՝ նրան է՛լ ավելի ամուր գրկեց, ու կամացուկ հարցրեց․
    - Գառնուկս, ի՞նչ է պատահել։
    - Է՜հ, մայրիկ․․․ - Գևորգը իր անձնականի առումով գաղտնապահ էր ընտանիքի անդամներից, բայց մոր արցունքները կարծես նրան էլ զգայացրեցին ու չկարողացավ մայրիկից թաքցնել իրեն ճնշողը, - մայրիկ, Անին ինձ այլևս չի ուզում տեսնել․․․ ստիպեց՝ խոստանամ, որ երբեք չեմ փորձի իր հետ հանդիպել։
    Տիկին Արմինեն նորից շփոթվեց․․․ անիծված օրը ոնց որ այս փափուկ կնոջ շփոթմունքների լարերից գործված լիներ։ Սթափվելով որդու լուրից՝ նա հետ քաշվեց ու լուռ նայելով որդուն՝ խորը շունչ քաշեց։ Գևորգը այդ պահին զգաց, որ մայրը ծերացել է, ու չնայած դիմագծերը դեռ թաքցնում էին իրական տարիքը, բայց ուսերին բեռ դարձած տարիների հոգնածությունը կարծես կարացնում էր նրա կեցվածքը։
    Տիկին Արմինեն նորից ամուր գրկեց տղային և մի անսահման բարությամբ, որին միայն մայրերն են ընդունակ, որդու մազերը խառնելով, արցունքները այտերին ժպտալով ասաց․
    - Գառնո՜ւկս․․․ Անիները դեռ կգա՜ն ու կգնա՛ն․․․

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.02.2013), Stranger_Friend (09.02.2013), Դավիթ (09.02.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մի քիչ շատ գրեք:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.02.2013), StrangeLittleGirl (10.02.2013)

  11. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց տպավորություն ա, որ Անծանոթը լուրջ չէր մոտեցել էս պատմվածքի սկիզբը գրելուն։ Եթե այն վերնագրված է «Խառնաշփոթ»՝ էդ չի նշանակում, որ պետք է մտքերը արտահայտել ցիր ու ցան եղած, կետադրական նշաններին ուշադրություն չդարձնել, բազմակետերը 5-6 կետով գրել, գրածը չխմբագրել ու շարունակողին էլ սահմանափակել վերջաբանով:
    Տիկին Արմինեն լրջացավ.... սրբեց ձեռքերը և շտապեց դուռը բացելու......
    Եթե այս նախադասությամբ ավարտվեր՝ շատ ավելի հաճելի, հեշտ ու ավելի մեծ հավանականությամբ հաջող հնարավոր կլիներ շարունակել։ Հազար ու մի բան կարող էր պատահել դուռը բացելուց հետո, բայց
    Տեսնելով մուտքի մոտ կանգնածին, զարմանքից շփոթվեց....
    ստեղ կամ եկողը նախկին սիրեկանը պետք ա լիներ, կամ հարևանուհին՝ դանակը մեջքից խփած, կամ էլ նման սրտաճմլիկ ինչ–որ բան... Որոշեցի շարունակել այլ կերպ, բայց վերջում որ կարդացի հասկացա, որ անծանոթ մարդու տեսնելիս զարմանքից չեն շփոթվում... քննիչին քաղաքացիական հագուստով ներկայացրեցի, որ գոնե պատմվածքը ավարտողին մի քիչ լայն հնարավորություն տամ՝ էդ մարդը կարող էր հեչ էլ քննիչ չլինել) Ամեն դեպքում ինչ էլ որ ուզում էի անել, կարծում եմ, հաջող չստացվեց... Արդյունքում որ Սկսնակին կրակը քցեցինք) Չգիտեմ կողմնակի հայացքով էս ստեղծագործությունը ինչ է իրենից ներկայացնում, բայց իմ կարծիքով ուղղակի որպես փորձ կարող է ծառայել, համենայնդեպս ինձ համար, իսկ որևէ արժեք այն, ցավոք, չի ներկայացնում իրենից։
    Ինչ–որ մեկնաբանությունս պատմվածքի իմ հատվածից երկար ստացվեց )
    Վերջին խմբագրող՝ John: 09.02.2013, 21:17:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավիթ (10.02.2013), Ուլուանա (10.02.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդը վատ չեր, բայց քիչ էր գրված: Երրորդի սկիզբը խոստումնալից էր, սակայն հետո առաջինին նմանվեց:

    Մեֆի ասած ստրուկտուրայով շարժվեմ:

    1. Ամուսնու սիրած ժաշն էր եփում, դժվար կյանքը հիշում ու դուռը թակեցին: Բազմակետերի հեղեղ...

    2. Երիտասարդ քննիչը, թունոտ քմծիծաղով:

    3. "- Գառնո՜ւկս․․․ Անիները դեռ կգա՜ն ու կգնա՛ն․․․" Լավ, ինչու՞ քննիչը պետք ա ասի, որ տղան չհանդիպի աղջկա հետ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.02.2013), Srtik (10.02.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդը վատ չեր, բայց քիչ էր գրված: Երրորդի սկիզբը խոստումնալից էր, սակայն հետո առաջինին նմանվեց:

    Մեֆի ասած ստրուկտուրայով շարժվեմ:

    1. Ամուսնու սիրած ժաշն էր եփում, դժվար կյանքը հիշում ու դուռը թակեցին: Բազմակետերի հեղեղ...

    2. Երիտասարդ քննիչը, թունոտ քմծիծաղով:

    3. "- Գառնո՜ւկս․․․ Անիները դեռ կգա՜ն ու կգնա՛ն․․․" Լավ, ինչու՞ քննիչը պետք ա ասի, որ տղան չհանդիպի աղջկա հետ:
    շատ դուրս եկավ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (09.02.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ դուրս եկավ…

    Հա, էդ ճ-ն ու ժ-ն միշտ խառնում եմ տրանսլիտում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (09.02.2013)

  19. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդը վատ չեր, բայց քիչ էր գրված: Երրորդի սկիզբը խոստումնալից էր, սակայն հետո առաջինին նմանվեց:

    Մեֆի ասած ստրուկտուրայով շարժվեմ:

    1. Ամուսնու սիրած ժաշն էր եփում, դժվար կյանքը հիշում ու դուռը թակեցին: Բազմակետերի հեղեղ...

    2. Երիտասարդ քննիչը, թունոտ քմծիծաղով:

    3. "- Գառնո՜ւկս․․․ Անիները դեռ կգա՜ն ու կգնա՛ն․․․" Լավ, ինչու՞ քննիչը պետք ա ասի, որ տղան չհանդիպի աղջկա հետ:
    Ինձ համար ամենաթույլը հենց երկրորդ հատվածն էր, երևի նաև որ չեմ սիրում երկխոսություններով շարադրանք։ Իսկ տղան աղջկան չհանդիպել ասողը կարող է և ոչ-մասնագիտական նկատառումներով դա ասել, սակայն և օգտագործել իր պաշտոնն ու կապերը «բաները լրջացնելու» համար։ Երրորդ հատվածի առաջինին նվանվելն էլ միտումնալից էր։ Մի ձև պետք է հատվածները իրար հետ կապված լինեն թե՞ ոչ։ Համենայն դեպս առաջին հատվածում ես տեսել եմ միայն մեկ բան՝ օջաղի կնոջ ու մոր գրեթե կայացած կերպար ու փորձել եմ իմ հատվածով այդ կերպարին բնորոշող կոնկրետ դրվագ էլ տալ։

    Ու այս երկու օրը Մեֆի մեկնաբանություններում էլ այս մեկնաբանությունում էլ տեսնում եմ մի մեծ թերություն․ շատ եք կենտրոնանում սյուժեի վրա այլ ոչ թե շնչի, կերպարների, պատմվածքի «message»-ի վրա։ Իհարկե կմախք պետք է լինի, ինչը իմ կարծիքով այս պատմվածքում կա, բայց դրանից բացի պետք չէ կառչել եղած-չեղածից ու հավատալի կամ անհավատալի լինելուց։ Ի վերջո հո հատվածներ գրողները չեն փորձում տեսականորեն կատարյալ պատմվածքի դասագրքային օրինակներ կերտել․ բոլորս էլ մեր ասելիքը ունենք, մեր «ես»-ն ենք ներդնում միասնորեն կերտված կերպարների և իրենց կենսուղու մեջ, նույնիսկ եթե այդ «ես»-երը արտահայտվում են մեր երևակայության պարագծով։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (09.02.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում սկսնակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ամենաթույլը հենց երկրորդ հատվածն էր, երևի նաև որ չեմ սիրում երկխոսություններով շարադրանք։ Իսկ տղան աղջկան չհանդիպել ասողը կարող է և ոչ-մասնագիտական նկատառումներով դա ասել, սակայն և օգտագործել իր պաշտոնն ու կապերը «բաները լրջացնելու» համար։ Երրորդ հատվածի առաջինին նվանվելն էլ միտումնալից էր։ Մի ձև պետք է հատվածները իրար հետ կապված լինեն թե՞ ոչ։ Համենայն դեպս առաջին հատվածում ես տեսել եմ միայն մեկ բան՝ օջաղի կնոջ ու մոր գրեթե կայացած կերպար ու փորձել եմ իմ հատվածով այդ կերպարին բնորոշող կոնկրետ դրվագ էլ տալ։

    Ու այս երկու օրը Մեֆի մեկնաբանություններում էլ այս մեկնաբանությունում էլ տեսնում եմ մի մեծ թերություն․ շատ եք կենտրոնանում սյուժեի վրա այլ ոչ թե շնչի, կերպարների, պատմվածքի «message»-ի վրա։ Իհարկե կմախք պետք է լինի, ինչը իմ կարծիքով այս պատմվածքում կա, բայց դրանից բացի պետք չէ կառչել եղած-չեղածից ու հավատալի կամ անհավատալի լինելուց։ Ի վերջո հո հատվածներ գրողները չեն փորձում տեսականորեն կատարյալ պատմվածքի դասագրքային օրինակներ կերտել․ բոլորս էլ մեր ասելիքը ունենք, մեր «ես»-ն ենք ներդնում միասնորեն կերտված կերպարների և իրենց կենսուղու մեջ, նույնիսկ եթե այդ «ես»-երը արտահայտվում են մեր երևակայության պարագծով։

    Լավ, թողնենք մի կողմ ընկալումները, բայց չէ՞ր կարելի ավելի հետաքրքիր ուղղությունով գնալ, քան` քննիչի զգուշացումը աղջկա համար: Անպայման չի նմանվել առաջինին, հատկապես` նա վերջացրել էր խորհրդավոր դռան թակոցով:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  22. #12
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պատմվածքի հիմքը ի սկզբանե դրել եմ Տիկին Արմինեի վրա, սա նրա պատմությունն էր և դուռը բացելուց շփոթմունք եմ ցույց տվել հենց դրա համար, որ եկողը կապ ունենա Տիկին Արմինեի հետ... դժվար ապրուստը, ամուսնությունը չհիշելը ևս նրա նշանն էր, որ անցյալում խորհրդավոր բան է տեղի ունեցել, ես փորձել եմ հասկացնել դա.. Երևի ճիշտ չեմ կարողացել, որ John-ը պատմությունը գցեց տղայի վրա, իսկ սկսնակ-ը գլխավոր հերոսը տղային սարքեց, արդյունքում սկիզբն ու ավարտը դարձան իրար հետ ընդհանրապես կապ չունեցող.... Պատմությունը շարունակություն չի ունեցել, այն ոչ մի տեղից կտրված չի, որ շարունակելը բարդ լիներ, ուղղակի ինձ թվում է Ջոհնը սղալ ուղղություն տվեց, սակայն ստեղծված վատ խառնաշփոթը երեքիս տարբեր ոճերի մեջ էր....
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  23. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ancanot-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պատմվածքի հիմքը ի սկզբանե դրել եմ Տիկին Արմինեի վրա, սա նրա պատմությունն էր և դուռը բացելուց շփոթմունք եմ ցույց տվել հենց դրա համար, որ եկողը կապ ունենա Տիկին Արմինեի հետ... դժվար ապրուստը, ամուսնությունը չհիշելը ևս նրա նշանն էր, որ անցյալում խորհրդավոր բան է տեղի ունեցել, ես փորձել եմ հասկացնել դա.. Երևի ճիշտ չեմ կարողացել, որ John-ը պատմությունը գցեց տղայի վրա, իսկ սկսնակ-ը գլխավոր հերոսը տղային սարքեց, արդյունքում սկիզբն ու ավարտը դարձան իրար հետ ընդհանրապես կապ չունեցող.... Պատմությունը շարունակություն չի ունեցել, այն ոչ մի տեղից կտրված չի, որ շարունակելը բարդ լիներ, ուղղակի ինձ թվում է Ջոհնը սղալ ուղղություն տվեց, սակայն ստեղծված վատ խառնաշփոթը երեքիս տարբեր ոճերի մեջ էր....
    չի եղել տենց բան իմ հատվածում քննիչն ու տղան միայն գործիքներ են Արմինեի կերպարը հարթելու համար

  24. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ancanot-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում է Ջոհնը սղալ ուղղություն տվեց
    Ոնց չեմ սիրում, որ էս նախագծում էսպիսի բան են ասում, հատկապես համահեղինակները: Եթե գնացել եք դաշինքի առանց նախապայմանների, էլ սխալ ուղղություն չկա, քո գրածից էն կողմ պատմվածքը էլ քոնը չի, հաշտվի: Երկու դժբախտ փորձ էլ ես ունեմ էս նախագծում, ծեծված ա, երազ ա, երազ չի, քաք տրորեց, պետք չէր տրորել, ֆայլը փակեց, այ մարդ, ես, իմ փայը, ոնց ուզում եմ շարունակում եմ: Էն վաղտ իբր թեթև տարա, բայց դրա համար էլ էլ չեմ մասնակցում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.02.2013, 22:44:

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (09.02.2013), Srtik (10.02.2013), StrangeLittleGirl (10.02.2013), Տրիբուն (10.02.2013)

  26. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, թողնենք մի կողմ ընկալումները, բայց չէ՞ր կարելի ավելի հետաքրքիր ուղղությունով գնալ, քան` քննիչի զգուշացումը աղջկա համար: Անպայման չի նմանվել առաջինին, հատկապես` նա վերջացրել էր խորհրդավոր դռան թակոցով:
    նա վերջացրել էր ոչ միայն թակոցով, այլ նաև «Անի՛»-ով, իսկ դու քննիչ տուն բերեցիր։ Տարբեր ուղղությունների մասին եմ մտածել, բայց մնացած բոլորը շատ էին հատվածս երկարացնելու, ինչը առաջին երկու հատվածների կարճությունից խիստ տարբերվելու էր։ Երկրորդ հատվածը իմ գլխին մենակ քննիչ քցեց իր թունոտ քմծիծողով, այն էլ սկզբից Անի՛, հետո՝ Գևորգին ուզելու հակասությամբ․․․ միգուցե կարելի էր ավելի հետաքրքիր սարքել, բայց դա նաև անհապաղ հեռացնելու էր տիկին Արմինեի կերպարից։ Մի հարց տամ, այս սյուժեով բեմադրության կգնաի՞ք (պատկերացրեք որ դերասանները փայլուն են)։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  2. Արձակ. Ingrid-ի, սկսնակի և Ruby Rue-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 06.05.2013, 14:18
  3. Արձակ. Ancanot-ի, Հայկօի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2013, 21:18
  4. սկսնակի, Ruby Rue-ի և Ingrid-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.02.2013, 23:51
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •