User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Ancanot-ի, John-ի և սկսնակի համատեղ պատմվածքը

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ներեն ինձ հեղինակները, բայց ես էստեղ պատմվածք չտեսա։ Սյուժե չկար ընդհանրապես։ Իմ պատկերացմամբ, տվյալ դեպքում սյուժեն կարելի էր երկու ձևով զարգացնել. մի դեպքում կարող էր, ասենք, տիկին Արմինեի կերպարի վրա կենտրոնացած լինել (սկիզբը դրա համար լավ հիմք էր տալիս), ու հետագա պատմվածքը հիմնված լիներ նրա պահվածքի ու ապրումների վրա՝ առանց ինչ–որ սուր սյուժետային վայրիվերումների, ուղղակի նրա կերպարի բացահայտումը լիներ՝ որպես կին, որպես մայր, ընդհանրապես որպես մարդ։ Մյուս դեպքում կարող էր էդ կերպարն ավելի շատ գործողություններով հարուստ սյուժեի շարունակության մեջ օգտագործվել։ Կամ էլ երկուսը միասին։ Ամեն դեպքում տիկին Արմինեի էդքան հանգամանալից բնութագիրը, անցած կյանքի պատմությունը ներկայացվելու դեպքում ենթադրվում էր, որ պիտի հետագայում էդ ամեն ինչը որևէ կերպ դրսևորվեր, զարգանար, ինչի նշույլ անգամ չերևաց հետագա պատմվածքում՝ ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ մասերում։ Փաստորեն, էդքան նախաբանը նրա համար էր, որ տիկին Արմինեն ընդամենը քննիչին հանդիպելով՝ վատանար, տղային հանդիպելով՝ լաց լիներ, վերջում էլ ասեր, որ Անիները կգան ու կգնան։ Էդքանը, կարծում եմ, ցանկացած մայր էլ էդ իրավիճակերնում կաներ՝ անկախ իր բնույթից էլ, անցած կյանքից էլ։

    Եղած սյուժեն էլ ոնց որ անդամահատված լիներ տարբեր տեղերից։ Նախ էն որ առաջին հատվածի վերջում «Անի» էին կանչել, ի՞նչ եղավ էդ հանգամանքի հետ։ Առաջին տրամաբանական կապն էդտեղ հոգին ավանդեց, քանի որ քննիչը Անի կանչելով չէր գա տիկին Արմինեի մոտ ու պահանջեր, որ նրա որդին էլ Անիի հետ գործ չունենա։ Էդ մեկ։ Հետո, լավ, Անի կանչելը մոռացանք, հաշտվեցինք երկրորդ հեղինակի ներմուծած իրականության հետ, բայց հիմա էլ հարց է առաջանում, թե ինչի էր հենց քննիչ եկել նրանց տուն էդ նեղ անձնական հարցը կարգավորելու համար։ Համ էլ, գուցե սխալվում եմ, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ նման անձնական հարցերի հետ կապված ինչ–որ մեկը գնա ու տղայի մորը զգուշացնի դրա մասին։ Նման հարցերը, ինչքան գիտեմ, որպես կանոն, տղամարդիկ միշտ ձգտում են իրար հետ լուծել՝ առանց կողքից հարազատների ներքաշելու, հատկապես իգական սեռի ու հատկապես մայրերին։ Չգիտեմ, մի տեսակ համոզիչ չթվաց ինձ։ Վերջին հատվածի հեղինակն էլ իր հերթին ոչ միայն անտեսել է նախորդների գրածը՝ նախորդ հատվածներում առաջ քաշված թեման փակելով, այլև, կարելի է ասել, պատմվածքը թողել է անավարտ. ամեն գնով գլուխն ազատած լինելու ցանկություն էր նկատվում հեղինակի կողմից։ Չնայած որ ճիշտն ասեմ՝ ինձ էլ էդպիսի ծեծված անձնական պատմություն դեմ տային, ես էլ ամեն կերպ գլուխս ազատելու ցանկություն կունենայի կամ էլ ինձ էդպիսի անդուր ժառանգություն թողածներին հակառակ՝ կբռնեի ու լրիվ ուրիշ ուղղությամբ կտանեի սյուժեն, բայց, իհարկե, ուրիշ ուղղությամբ տանել ասելով՝ ոչ մի դեպքում չենք հասկանում արդեն գրված փաստերին հակասել։ Մինչդեռ երրորդ հատվածի հեղինակը հենց ինքն իր գրածին է հակասել՝ սկզբում քննիչի հետ խոսակցության ժամանակ ցույց տալով, որ տիկին Արմինեն ընդհանրապես գաղափար չունի՝ ով է Անին, ինչ կապ ունի իր տղայի հետ, բայց, չգիտես ինչու, պատմվածքի վերջում (որը նաև նույն օրվա վերջն էր), երբ որդուն հարցնում է, թե ինչ է պատահել, վերջինս էնպես է ասում, որ Անին իրեն այլևս չի սիրում, չի ուզում տեսնել, կարծես մայրը վաղուց գիտեր Անիին ու որդու՝ նրա հետ ունեցած հարաբերությունների մասին։ Մի խոսքով՝ հեղինակներն իրար հետ չեն համագործակցել։ Որ նայում ես, ամեն մեկի գրածն առանձին վատ չի շարադրված, ընդ որում՝ նույնիսկ երեք մասերի շարադրանքներն, իմ կարծիքով, բավական սահուն ներդաշնակվում են, բայց սյուժեի առումով՝ բոլորովին։

    Մեկ էլ, Ancanot ջան, էդ բազմակետերն էդքան շատ մի դիր, էլի. դրանից գրվածքն ավելի տպավորիչ չի դառնում։ Բազմակետերի օգտագործումը որոշակի նպատակ ունի, իսկ երբ ամբողջ տեքստում դրանք կանոնավոր կերպով հաջորդում են միմյանց, իմաստը լրիվ կորցնում են՝ դառնալով ընդամենը աչքերը հոգնեցնող ավելորդ կետեր։

    Ժող, գրածներիցս, խնդրում եմ, չվիրավորվեք։ Հատուկ քննադատելու տրամադրվածություն չունեի ի սկզբանե, բայց կարդալուց հետո ուղղակի փորձել եմ, իմ կարծիքով, ակնհայտ չհաջողված պահերը ցույց տալ, որ դուք էլ ցանկության դեպքում հաշվի առնեք հետագայի համար։

    Հ.Գ. Խայտառակ եղանք. գրառումս պատմվածքի ամենաերկար հատվածից էլ երկար ստացվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.02.2013), Srtik (10.02.2013), Գալաթեա (10.02.2013), Դավիթ (10.02.2013)

  3. #32
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանա, չնայած մեկնաբանություններիցդ մեծ մասին համաձայն չեմ, բայց միայն մի երկու կետ կնշեմ։ Մնացածը որոշ չափով արդեն վերը քննարկվել է։

    Այն որ ամեն մայր դա կաներ․ ճիշտ ես նկատել, որ իմ շարադրանքից բխում էր, որ Արմինեն Անիի գոյության մասին չգիտի, ու այս պատճառով առաջինը, որ տղուն տեսնելուն պես պիտի տրամաբանորեն կատարվեր, դա՝ հնչեր «ո՞վ է Անին» հարցը։ Այդ հարցի բացակայությունը ահագին բան է տալիս Արմինեի կերպարին և, ըստ իս, ներդաշնակորեն կապում առաջին հատվածի բնութագրին։

    Տղան իհարկե գիտի, որ մայրը Անիի մասին չի էլ լսել, բայց մայրական մտերմությունը հնարավորություն է տալիս նրան լոկ ասել, որ Անին չկա՝ համոզված լինելով, որ մայրը իրեն այդքանով էլ կհասկանա։ Սա էլ է ավելացնում մոր կերպարին․․․

    Նաև տղային հարցաքննման բացակայությունը ու նրան այցելուի մասին հայտնելն էլ էր միտումնավոր։ Հուսով եմ չես ասի, որ կամայական մայր այսպես կվարվեր։ Դե իսկ Անի՛ կանչելն ու մորը ասելը այլ ոչ թե տղամարդկային ձևերով հարցերը լուծելը թողում եմ, որ ընթերցողը ինքը լրացնի։ Ես իհարկե սրանց պատասխանները ունեցել եմ հատվածս գրելուց, բայց իմ գրած հատվածի անբաժան մաս են այս բացթողումները։ Պետք չէ շարադրանքից սպասել բոլոր մանրամասնությունների պարզաբանում․ այդ դեպքում է՛լ ընթերցողի դերը ո՞րն է։

    Չնայած բոլորն էլ քննադատեցին ու մի լավ խոսք ասող չեղավ բայց ես գտնում եմ, որ պատմվածքը կա՛։ Ու բոլոր կերպարներն էլ հաջողված են, նույնիսկ... (drum roll!) Անիի։ Իսկ այն բոլոր հարցերը, որ առաջանում են (իբր թե սյուժեի բացակայությունից), փորձեք ինքնուրույն լրացնել։

    Հ․Գ․ աչքիս պիտի վերջում ես էլ ասեմ պատմվածք չկա, թե չե մյուս երկու հեղինակները արդեն պատմվածքի վրա խաչ դրեցին, իսկ ես իմ կարծես իմ Գալաթեային եմ պաշտպանում քննադատողներից (Գալաթեայի ականջն էլ կանչի)

  4. #33
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը լավ էր, մինչև էս մասը. "- Բայց թե ձեր որդու լավն եք ցանկանում, ասեք նրան, որ Անիից հեռու մնա, թե չէ լուրջ բաներ էլ կսկսեն պատահել․․․"

    Դրանից հետո, ոչ մի արտասովոր բան ու ոչ մի դերասան էլ չէր կարող փրկել սյուժեն:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  5. #34
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղած սյուժեն էլ ոնց որ անդամահատված լիներ տարբեր տեղերից։ Նախ էն որ առաջին հատվածի վերջում «Անի» էին կանչել, ի՞նչ եղավ էդ հանգամանքի հետ։
    Անահիտ ջան, «Անի» կանչում էր Տիկին Արմինեն՝ մտածելով որ հենց նա է եկողը, ասում էր, որ ներս մտնի, ի նկատի ունենալով, որ դուռը կողպած չէ

  6. #35
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես ես հասկացա, առաջին պատմվածքում, Անին Գևորգի քույրն էր, բայց Սկսնակը ընտրեց Անի անունը տղայի ընկերուհու համար:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (10.02.2013)

  8. #36
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես ես հասկացա, առաջին պատմվածքում, Անին Գևորգի քույրն էր, բայց Սկսնակը ընտրեց Անի անունը տղայի ընկերուհու համար:
    Ինձ էլ վերջնական պատմությունը կարդալուց այդ հարցն էր մտահոգում, ինչու Անի անունը հետագայում որպես սիրած աղջկա փոխեցին, եթե վարևումն նրա քույրն էր ու վերջին մի քանի տողը կարդալուց անընդհատ մտածում էի, կարող է հեղինակը հենց քրոջն է ի նկատի ունեցել, որ եղբայրը չխառնվի քննիչի և իր քրոջ հարաբերություններին ....խաչ քաշելու հետ համաձայն եմ, անձամբ ես շատ քիչ բան նկատեցի պատմվածքի մեջ և չեմ կարող ոչ մի կերպ այն հաջողված համարել... Մեծամասամբ համաձայն եմ Ուլուանայի հետ, բայց ոչ ամբողջությամբ... Ամեն դեպքում ինչ որ մի բան կար պատմվածքի մեջ, երևի հենց ստեղծված խառնաշփոթը փոքր ինչ մտածելու տեղիք է տալիս...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  9. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ասեմ. անկապ էր: Առաջին մասի վերաբերյալ՝ բազմակետերից սիրտս վատացավ:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց չեմ սիրում, որ էս նախագծում էսպիսի բան են ասում, հատկապես համահեղինակները: Եթե գնացել եք դաշինքի առանց նախապայմանների, էլ սխալ ուղղություն չկա, քո գրածից էն կողմ պատմվածքը էլ քոնը չի, հաշտվի: Երկու դժբախտ փորձ էլ ես ունեմ էս նախագծում, ծեծված ա, երազ ա, երազ չի, քաք տրորեց, պետք չէր տրորել, ֆայլը փակեց, այ մարդ, ես, իմ փայը, ոնց ուզում եմ շարունակում եմ: Էն վաղտ իբր թեթև տարա, բայց դրա համար էլ էլ չեմ մասնակցում
    Շին, արի իրար հետ գրենք խոստանում եմ՝ խելոք կմնամ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Srtik (11.02.2013), Գալաթեա (10.02.2013)

  11. #38
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ուզում Շինի հետ գրեմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.02.2013)

  13. #39
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Անահիտ ջան, «Անի» կանչում էր Տիկին Արմինեն՝ մտածելով որ հենց նա է եկողը, ասում էր, որ ներս մտնի, ի նկատի ունենալով, որ դուռը կողպած չէ
    հմմմ․․ մի 5 անգամ կարդացել էի առաջին հատվածը մինչև իմ հատվածը գրելը և ոչ մի անգամ մտքովս չէր անցել որ այդ ուղղակի խոսքը Արմինեինն էր։ Ու կարծել եմ թե դուռը թակողն է Անիին կանչում, որ դուռը բացի։ Ճիշտն ասած երբեք չեմ լսել, որ դուռը թակողին ներսից ասեն՝ բացիր դուռը։ Իմ իրականության մեջ միշտ էլ ասել են՝ բաց է դուռը։ Եվ ամեն դեպքում այդ տանը ապրող աղջիկը, իմ պատկերացմամբ, պիտի որ բանալի ունենար դուռը բացելու համար այլ ոչ թե դուռը թակեր։ Բայց մյուս նախադասությունը պիտի որ գլխի գցեր, որ Արմինեն սպասում էր դռի բացմանը այդ ասածից հետո․․․ սրա հանդեպ ուշադիր չէի։

  14. #40
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասեմ. անկապ էր:
    Իսկ մի քիչ ավելի ընդլայված կասե՞ս թե ինչն էր կոնկրետ անկապ։

  15. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում սկսնակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մի քիչ ավելի ընդլայված կասե՞ս թե ինչն էր կոնկրետ անկապ։
    Ուլուանան ասել ա արդեն: Ավելացնելու բան չունեմ:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  2. Արձակ. Ingrid-ի, սկսնակի և Ruby Rue-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 06.05.2013, 14:18
  3. Արձակ. Ancanot-ի, Հայկօի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2013, 21:18
  4. սկսնակի, Ruby Rue-ի և Ingrid-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.02.2013, 23:51
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •