սկսնակ-ի խոսքերից
սյուժեի զարգացումն ու ընկալումն էլ էլի սյուժեի մաս են։ Կերպարը կարող է կառուցվել և սյուժեն խառնաշփոթի բերելու հիման վրա կամ ամենևին՝ սյոժեի պակասի։ Չգիտեմ, միգուցե և սխալ եմ ընկալում մեկնաբանությունները, բայց այնպիսի տպավորություն է, որ գրողներից պահանջում եք հեշտ ու թեթև ու կարևորը հավատալի ու կենսական գործ։ Ախր այդ տիպի գործերը մետրոյում են կարդում, որ տեղ հասնելուն պես՝ մոռանան։ Ինձ ամենաթանկ գրական գործերից շատերը դժվարությամբ եմ կարդացել, նույն հատվածները բազում անգամ վերընթերցելով, որոշ բառերի, դրվագների ու կերպարների վրա գլուխկոնծի տալով, միևնույնը մի քանի տարբեր ձևերով մեկնաբանելով, ինքս ինձ համոզելով ու փորձելով հասկանալ թե ինչ է ուզեցել գրողը ասել և ինչը թաքցնել, այլ ոչ թե ծամել բերանս դրել։ Կարծում եմ սա գրական գործը որպես արվեստի գործ կամ որպես «entertainment» ընկալելու տարբերությունն է։ Ոչ ամեն արվեստի գործ է ստեղծված զվարճացնելու համար, և ոչ ամեն հաճելի ընթերցվողն է արվեստի գործ․․․
Էջանիշներ