User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը. v2.0

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը. v2.0

    Հորեղբայրս ինձ շատ մտերիմ մարդ էր: Իմ մանկության ու պատանեկության ամենավառ հուշերն իր հետ էին կապված:
    Աժդահա էր Գևը, ինձ դնում էր ուսերին, տանում քաղաքով պտտացնելու: Իր փոքրիկ աղջիկն էի, իր տիկնիկը: Հոգ էր տանում իմ մասին, խնամում, ձեռքերի վրա պահում:
    Ինքն ինձնով էր հպարտանում, ես՝ իրենով:
    - Խելքի ծով է. հիմիկվանից է զգացվում,- ասում էր իմ մասին:
    - Իմ հոպարի նմանը չկա,- պատմում էի բոլորին:
    Ընտանիքներով էլ շատ կապված էինք: Հորս միակ եղբայրն էր, քույր էլ չունեին: Ամենամոտ հարազատներն էին: Թեև առանձին էինք ապրում, բայց անընդհատ միասին էինք, նույն կենցաղն էինք կիսում: Հորեղբորս երեխաներն ինձ հետ էին մեծանում. իմ ընկերներն էին, եղբայրները, իմ ընտանիքը:

    Ապշելու բան է, թե ինչպես այդ մտերմությունը մի օր կտրուկ ընդհատվեց: Ու ես կորցրեցի հորեղբորս:
    Ուրիշ ընտանիքներում լինում էին այդպիսի դեպքեր, բայց չէի կարող պատկերացնել, թե մեզ մոտ էլ նման բան կլիներ:
    Հայրս ու Գևը կռվեցին: Սա այն վեճերից չէր, որ լինում ու անցնում է: Կռիվը պատերազմի վերածվեց, բոլոր սրբություններն ուրացան ու իրար հավետ հեռացրեցին մեկը մյուսի կյանքից: Ընտանիքներով, երեխաներով, ամբողջովին:
    Հիշում եմ, որ դրանից հետո ամիսներ շարունակ ամեն օր երազումս հորեղբորս էի տեսնում: Կարոտում էի գժի պես: Համ էլ ցավ էի ապրում, խռովում իրենից, որ ինձ թողեց, գնաց: Ինչ էլ լիներ, ես իր փոքրիկ աղջիկն էի, ինքն իմ Գև հոպարն էր: Ո՞նց կարող էր ինձ լքել: Ես ի՞նչ կապ ունեի իրենց կռիվների հետ: Դա չէի կարողանում հասկանալ, չէի կարողանում ներել: Բայց հետն էլ սիրում էի, խելքս գնում էր իր համար...
    Հորս հետ իր մասին սկսած ամեն մի խոսակցություն նույն կոպիտ ավարտն էր ունենում, որ չհամարձակվեմ երբևէ որևէ կապ որոնել իր հետ, նա այլևս գոյություն չունի մեզ համար:

    Արդեն ութ տարի էր անցել: Ես հասուն մարդ էի դարձել, իմ գլխի տերը: Հորեղբորս այդպես էլ չէի հանդիպել, միայն մի անգամ փողոցում պատահաբար իր տղաներին էի տեսել՝ հազիվ տեղը բերելով, բայց իրենք ինձ ընդհանրապես չէին ճանաչել ու կողքովս անցել գնացել էին:
    Կարոտը դեռ սրտիս մեջ էր, իսկ գլխումս այնքան հարց կար: Թե ոնց կարող էր իմ հարազատը, իմ մտերիմն ինձնից այդպես հրաժարվել...
    Մեծ մարդ էի արդեն, հորս «չհամարձակվես»-ն ինձ այլևս չէր կարող հետ պահել: Եվ մի օր վեր կացա, գնացի դեռևս ծանոթ թաղամասը, բարձրացա հինգհարկանի տան երրորդ հարկն ու կանգնեցի դռան մոտ: Վրան հորեղբորս անուն-ազգանունն էր գրված, ինչպես տարիներ առաջ, միայն թե դուռը մի քիչ մաշվել էր, հնացել:
    Ձեռքս տարա զանգին, ու սրտիս զարկերն արձագանքեցին ականջներիս մեջ: Փորձեցի ինձ հանգստացնել: Չմտածել, թե ինչ է լինելու մի քանի վայրկյանից: Ինչ լինում էր, լիներ:
    Ու կոճակը սեղմեցի:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.02.2013), boooooooom (07.02.2013), Freeman (06.02.2013), Mephistopheles (08.02.2013), Mr. Annoying (09.08.2017), Quyr Qery (07.02.2013), Sambitbaba (08.02.2013), ԱնԱիդա (08.02.2013), Արէա (06.02.2013), Գալաթեա (06.02.2013), Դավիթ (09.02.2013), Ուլուանա (06.02.2013), Ռուֆուս (09.02.2013), Տրիբուն (09.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիրիտի, Նիկեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.07.2018, 01:05
  2. Alphaone-ի, boooooooom-ի և Smokie-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2017, 20:44
  3. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.02.2013, 16:17
  4. Արձակ. ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.02.2013, 17:49
  5. Արձակ. Mary Melikyan-ի, Alphaone-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 22.01.2013, 06:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •