Առաջին մասն ինձ, ճիշտն ասած, դուր չեկավ… շատ գծային պարզապրիմիտիվ հյուսվածք ուներ… հերթով շարադրելով գալիս ա Այվին, մի հատ կոնֆլիկտ էն էլ կասկածելի ու վերջում աղջկա մատը դնում ա դռան զանգին ու… հաջորդն արդեն փախնելու տեղ չունի… հստակ ա որ ամբողջ պատմությունը պտի գնա երկու եղբայրների կոնֆլիկտի շուրջ, ընդ որում կոնֆլիկտը շատ կտրուկ ու անսպասելի ա… մի քիչ ընդունելի չի… տենց բան ոչ միայն չի լինում այլև հետաքրքիր չի… ինչ որ ձևով Այվին պտի էդ կոնֆլիկտին տար պրոցեսի բնույթ ոչ թե դեպքի… այսինքն պտի թեկուզ ակնարկեր որ կոնֆլիկտը սկսում ա, զարգանում ա, հասնում ա կուլմինացիային և հետևանքները… շատ տապոռային ա…
Երկրորդ մասում արդեն Գալաթեան փախնելու տեղ չուներ բացի տուն մտնելուց… Բայց կոնֆլիկտը մնաց իրա տապոռային բնթույթի մեջ…
վարյանտ չկա… տենց բան չի լինում… ու անգամ հանուն գրականության չարժե տենց բան անել…- Հորեղբայրդ ստիպեց... Երբ տուն եկավ հիվանդանոցից, մեզ նստեցրեց այս բազմոցին ու ստիպեց երդվել, որ դուք չեք իմանալու: Որ չենք ասելու ձեզ... Ու հենց հաջորդ օրը կռվեց հորդ հետ, հիմար պատճառ հորինեց ու կռվեց:
Կոնֆլիկտը էս վարժության մեխն ա, հենման կետը ու բոլոր ապրումներն ու նկարագրությունները լծորդ են կոնֆլիկտի… իմ կարծիքով եթե կոնֆլիկտը թույլ ա կառուցված, մնացածը շինծու ա դուրս գալիս… կոնկրետ էս վարժության մեջ… լարկասը, ողնաշարը, գրիդը չկա որի շուրջ հնարավոր լինի ծավալվել…
Գալաթեան քաղծկեղը որպես կոնֆլիկտի աղբյուր ա ընտրել, բայց հետևանքների մեջ չի խորացել… ռադ ա արել գլխից… մինչդեռ հիանալի կոնֆլիկտ կարելի էր կառուցել դրա վրա… բայց ասեմ որ էս անգամ ես Գալաթեայի մոտ տեսա իրա ընդունված գծից շեղվելու տենդենց… իմ համար սա լավ ա… մարդը իվոլվ ա լինում…
Ալֆայինը լիքը գաղափարներ կար ու մի քիչ էլ ավելի շատ քան պետք էր… վերջը համը հանել ա, բայց պտի գովամ… էն երեխային եղբորը տալու գաղափարն աբելի կոնֆլիկտային էր քան քաղծկեղը… իսկ ինչի՞ Ալֆան էդ կոնֆլիկտը առաջ քաշեց… որովհետև երկրորդ մասում կոնֆլիկտ իրեն սպառել էր… իրան մնացել էր մենակ էմոցիաների հատ աշխատել, մեկ էլ էն "սուտի" պատճառը որի համար Գևը կռվել էր ախպոր հետ… չգիտեմ ինքը բնազդաբար ա դա արել թե գիտակցված, բայց համենայն դեպս իրա հատվածն ավելի շատ կոնտրովերսիա ա ստեղծել քան նախորդները… իհարկե չի ստացվել, բայց կան կոմպոնենտներ որոնց հետ կարաս աշխատես…
Հոպարը կարար մեռած էլ լիներ, դրանից բան չէր փոխվի… պատմվածքի ստրուկտուրան անցյալի վրա ա հիմնված, անցյալն ա վերակառուցվում, որը մի քիչ անճաշակ ա արվել ու դա եկել ա ամենասկզբից երբ կոնֆլիկտը կացնահար բնույթ ա որդեգրել… բայց դա չէր նշանակում որ մնացածներն էլ նույն ձևով պտի շարունակեին…
Էջանիշներ