User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: սկսնակի, Ruby Rue-ի և Ingrid-ի համատեղ պատմվածքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    սկսնակի, Ruby Rue-ի և Ingrid-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. սկսնակը սկսում է, Ruby Rue-ը՝ շարունակում, Ingrid-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (05.02.2013)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    արտացոլանք

    - Դեռ գալիս են անցնող մեքենաների ձայները․ այս ժամին էլ մարդիկ գնալու տեղ ունեն։ Տեսնես ո՞ւր են գնում․․․

    Ինքն իր հետ մտքում խոսելով ևս մեկ անքուն գիշեր էր փորձում գլորել։ Ախր իրեն տանջող մտքեր էլ չուներ։ Մտածում էր դեսից-դենից․ երբեմն անավարտ թողած գործի մասին, երբեմն՝ երևակայական պլանների։ Հիշեց նաև թե դեռահաս տարիներին քաղաքի աղմկոտ գիշերներից հետո ինչ դժվարությամբ էր գյուղում քնով անցնում։ Այդ լռության մեջ ամեն մի տերևի խշխշոցը վտանգի ձայնով էր արձագանքում ականջում։

    Քամոտ էր։ մետաղյա թիթեղներից սարքված ցանկապատը կարծես պոկվել էր ուզում տարիների կալանքից։ Վատ զգաց իրեն մի քիչ, որ ինքը հանգիստ մտքերով էր տարված, իսկ իրեն այնքան հարազատ էակը, որ կողքին էր պառկած, անհանգիստ էր քնի մեջ։

    - Այդ անտեր ցանկապատի փոխարեն տեղը տեղին քարի պատ է պետք կառուցել։ Է՜հ․․․ ինչ հեշտ է մարդ հորինել արտաքին խնդիրները ամուր պատերի հետևում թողնելը։

    Էլէկտրոնային ժամամցույցի ջերմ կանաչ գույնով վառվող թվերը երկուսն անց քառասունվեց էին ցույց տալիս։ Իրենից անկախ ժպտաց, հիշելով այն խորհրդավոր հեռախոսահամարը Զեյթունում՝ 246-246։ Համարներ հիշելուց թույլ էր, բայց այդ մեկը անհնարին էր մոռանալ նույնիսկ տասնվեց տարի անց։

    - Տեսնես ինչքա՞ն տարբեր կլիներ կյանքս հիմա, եթե այդ համարով ի վերջո սիրտ ունենայի զանգել, այլ ոչ թե միայն մտքումս թվերը պտտեի․․․ 246-246: Թե ասա հիմա ի՞նչ պետքդ ա, որ տարբերւթյունների մասին ես մտածում, միևնույն է կառուցածդ ցանկապատերը քարից էլ անքանդ են՝ ժամանակ, տարածություն․․․ ինքնամեկուսացում։

    Բայց չմտածել ու չվերհիշել արդեն իհարկե չէր կարող։

    Այդ հեռախոսահամարը դպրոցական ընկերն էր իր համար հայթայթել։ Տո մի եսիմ ընկեր էլ չէր, ուղղակի հաճախ միասին էին դպրոց գնում, ծնողներն էլ իրար հետ նույն գործարանում էին աշխատում։ Բայց լավ մարդ էր։ Որ այդքան դեռահաս ու ինքնահավան չլինեի, միգուցե և լավ ընկերներ դառնայինք։ Չնայած ինձանից ինչ լավ ընկեր, մանավանդ էն տարիքում։

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.02.2013), Ingrid (07.02.2013), ivy (02.11.2014), Mr. Annoying (09.08.2017), Sambitbaba (08.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Արէա (06.02.2013), Վոլտերա (07.02.2013)

  5. #3
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգիստ կամ մղձավանջային մտքերը հերթով գալիս էին ու գնում, կինը շարունակում էր շուռումուռ գալ անկողնում, իսկ ժամացույցը համառորեն շարունակում էր նույն թվերը ցույց տալ:
    - Երևի փչացել է,- մտածեց ՝ հայացք գցելով ժամացույցի մեծ ու վառ կանաչ թվերին, որոնք այնքան անհամապատասխան էին իր կիսաքանդ գյուղական տան հետ:
    Կինը հեծկլտաց երազում… Իր համար սովորական էին դարձել կնոջ անհանգիստ գիշերներն ու նյարդային նոպաները: Իրենց առաջնեկի մահից հետո խելագարվել էր, բայց սիրտը չէր տարել, որ կնոջը գժանոց տանի ու հանգիստ ապրի Կենտրոնի իր բնակարանում: Իրենց գյուղից քաղաք գնացած ուսանողներին էր վարձով տվել:
    Բժիշկներն ասել էին, որ բնությունը լավ կազդի կնոջ վրա, դրա համար էլ տեղափոխվել էր այն պապական տունը, որն այնքան ատում էր երիտասարդ տարիքում:
    Կնոջ նկատմամբ նույնիսկ ջերմ զգացմունքներ էլ չուներ, ուղղակի համատեղ տառապանքը հարազատ էր դարձրել: Բայց նրա հիվանդությունը չէր հիմնական պատճառը, որ ինքն իր շուրջ ամուր պատ էր շարել ու մեկուսացել խուլ գյուղակում...
    Ժամացույցն ուղղելու համար ձեռքը վերցրեց հին հեռախոսը, որն արդեն երկար ժամանակ ոչ մի զանգ չէր ստացել, ու ծառայում էր միայն գիշերը զուգարանի ճանապարհը գտնելու համար: Հեռախոսի էկրանին գամված էր այդ անտանելի 02:46-ը:
    Որոշեց , որ այս անգամ ուժեղ կգտնվի ու կզանգի տարիների փոշով ծածկված ու հուշերի սարդոստայնով պատված այդ համարով:
    Երևանի քաղաքային կոդը հավաքելուց հետո հայացքը գցեց ժամացույցին, ասես մոռանալով առեղծվածային համարը: Ժամացույցը հուշեց . 246-246
    - Ալո՛,- շնչակտուր ու վախվխելով շշնջաց լսափողի մեջ:
    - Ալո՛,- արձագանքեց հեռախոսագծից այն կողմ գտնվողը:
    Ձայնը շատ ծանոթ էր իրեն,բազմիցս լսել էր այն:
    Իր ձայնն էր , ուղղակի երիտասարդ էր, կյանքով ու ավյունով լի…


  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.02.2013), Ingrid (07.02.2013), Sambitbaba (08.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Արէա (06.02.2013), Ուլուանա (09.02.2013), Վոլտերա (07.02.2013)

  7. #4
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մատն իրենից անկախ մի վայրկյանում կատարեց ուղեղի հրամանը: Դեռ մի քանի րոպե ամուր սեղմում էր հեռախոսի անջատման կոճակը: Թվում էր՝ ինչքան պինդ սեղմի, այնքան ամուր կփակի խղճի դուռը: Մի քիչ թափառեց միջանցքում, ցրված քայլերը տարան դեպի տակառը: Գլուխը խորն ընղմեց սառը ջրի մեջ: Փորձված միջոցն էլ չէր օգնում:
    Մի քանի շաբաթ էր անցել այդ օրվանից: Երկար հիվանդանալուց, սուր գլխացավերից հետո մի տեսակ թմրություն էր իջել նրա անհանգիստ ուղեղին:
    Նորից մութ, նորից գիշեր՝ 2:46: Գրպանից հանեց հեռախոսը, ձեռքերը չէին դողում: Սեղմեց աչքերի առաջ անշարժացած թվերը:
    -Ալո՛,-հնչեց սպասված ձայնը:
    -Բարև ձեզ: Անուշին կփոխանցե՞ք հեռախոսը:
    -Էս ո՞վ ա: Ժամին նայե՞լ եք: Գիշերվա հազարին ինչի՞ եք զանգել:
    -Թե ով եմ, կիմանաս մորդ հետ խոսելուց հետո: Կփոխանցե՞ս:
    -Արա՜, ես անքուն ֆեյսբուքցին ի՞նչ ա ուզում ինձնից: Մամաս իր սենյակում ա: Զգուշացնեմ, որ պապայիս հետ ա: Էնպես որ կողմնորոշվի. դեռ ուզո՞ւմ ես մամայիս փոխանցեմ:
    -Պապայի՞դ հետ:
    -Ճիշտ այդպես:
    Ջրի սառցապատ շերտը աղմուկով ճեղքվեց իրեն խփվող գլխի ծանրությունից: Որոշ ժամանակ տակառին հենվելուց հետո նա նորից մտավ ննջասենյակ: Աչքերը նայեցին սպասված ուղղությամբ. ժամացույցը ցույց էր տալիս 2:46 րոպեն: Կինը քնի մեջ գրկել էր բարձը, ինչքան ուժ ուներ, սեղմում էր: Վերցրեց գետնին շպրտված հեռախոսը: Մատներին հրահանգ տալու կարիք չկար:
    -Ալո՛,-հնչեց սպասված ձայնը:
    -Բարև ձեզ: Անուշին կփոխանցե՞ք հեռախոսը:
    -Ո՞վ է հարցնողը:
    -Թե ով եմ, կիմանաս մորդ հետ խոսելուց հետո: Կփոխանցե՞ս:
    -Մի՞թե մայրս ճիշտ էր: Այդ դո՞ւ ես, հայրի՛կ: Վերջապես…
    -Որդի՜ս…
    Աչքերը լցվեցին: Նետվեց միջանցք ու գլուխն ընկղմեց սառցաշերտերով լեցուն ջրի մեջ:
    Ննջասենյակում դրված արդեն մի ամիս չաշխատող ժամացույցը շարունակում էր ցույց տալ 2:46 րոպեն:
    Վերջին խմբագրող՝ Ingrid: 07.02.2013, 20:11:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱնԱիդա (07.02.2013), Արէա (08.02.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ, որ սկիզբը լավն էր, Սկսնակն էնպես էր գրել, որ միայն ինքը կարող էր շարունակել իր գրածը, բայց Ռուբին կարողացավ տակից դուրս գալ ու Ինգրիդին անսահման երևակայելու հնարավորություն տվեց, Ռուբիի մասն ամենատպավորիչն էր, պատմվածքին խորհրդավորություն էր տալիս, Ինգրիդը չորով փակեց պատմվածքը սովորական սերիալային սյուժեով ու Ռուբիի տված հնարավորությունը ջուրը գցեց: Ընդհանուր երեքդ էլ նույն ոճով էիք գրել, պատմվածքն էլ բավականին պատկերավոր էր, բայց կարող էր ավելի խորհրդավոր՝ Ռուբիի տարած ուղղությամբ վերջանար:
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.02.2013), Sambitbaba (08.02.2013)

  11. #6
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ սկիզբը լավն էր, Սկսնակն էնպես էր գրել, որ միայն ինքը կարող էր շարունակել իր գրածը, բայց Ռուբին կարողացավ տակից դուրս գալ ու Ինգրիդին անսահման երևակայելու հնարավորություն տվեց, Ռուբիի մասն ամենատպավորիչն էր, պատմվածքին խորհրդավորություն էր տալիս, Ինգրիդը չորով փակեց պատմվածքը սովորական սերիալային սյուժեով ու Ռուբիի տված հնարավորությունը ջուրը գցեց: Ընդհանուր երեքդ էլ նույն ոճով էիք գրել, պատմվածքն էլ բավականին պատկերավոր էր, բայց կարող էր ավելի խորհրդավոր՝ Ռուբիի տարած ուղղությամբ վերջանար:
    Մարի ջան, կասե՞ս, թե ըստ քեզ ինչ եղավ երրորդ մասում: Ի՞նչ էր կատարվել հերոսի հետ:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  12. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում սկսնակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տո մի եսիմ ընկեր էլ չէր, ուղղակի հաճախ միասին էին դպրոց գնում, ծնողներն էլ իրար հետ նույն գործարանում էին աշխատում։ Բայց լավ մարդ էր։ Որ այդքան դեռահաս ու ինքնահավան չլինեի, միգուցե և լավ ընկերներ դառնայինք։ Չնայած ինձանից ինչ լավ ընկեր, մանավանդ էն տարիքում։
    Սկսնակին մի հարց ունեմ: Ամբողջ հատվածը գրել էր երրորդ դեմքով, ո՞նց եղավ, որ ամենավերջում մեկ էլ առաջին դեմք հայտնվեց: Վրիպա՞կ:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.02.2013), Quyr Qery (07.02.2013), Sambitbaba (08.02.2013), Գալաթեա (07.02.2013), Շինարար (08.02.2013), Ուլուանա (09.02.2013), Վոլտերա (07.02.2013)

  14. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարիի հետ համամիտ եմ, Ռուբին շատ գայթակղիչ կետի վրա էր կանգնել, ես Ինգրիդի ստեղծագործություններին լավ եմ ծանոթ, ու գիտեմ ի՜նչ երևակայություն ունի ու ինչ հմուտ, արտառոց գրիչ, ինքնատիպ ձեռագիր, դրա համար Ռուբիի հատվածի նման ավարտը մի տեսակ չարդարացրեց սպասումները, սկսնակի հատված էլ վատը չէր, բայց դե Ռուբին ուրիշ ա, իր գրածները ու մարդկային կերպն իմ ժանրի են...
    Հ.Գ. այս եռյակն ինձ առանձնապես դուր եկավ, սկսնակին չեմ ճանաչում, բայց մի երկու գրառումից հետո սկսել եմ համակրել, իսկ այ Ռուբին ու Ինգրիդն էն մարդկանցից են, ում ես երջանիկ եմ ճանաչել:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (08.02.2013), Վոլտերա (07.02.2013)

  16. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսնակին մի հարց ունեմ: Ամբողջ հատվածը գրել էր երրորդ դեմքով, ո՞նց եղավ, որ ամենավերջում մեկ էլ առաջին դեմք հայտնվեց: Վրիպա՞կ:
    Ո՛չ։ Սկզբում երրորդ դեմքը «տեսարանի» ընդհանուր նկարագրության համար էր, որտեղ կերպարի մտքերը առաջին դեմքով էին մեջ բերվում։ Այդ պարբերությամբ փորձեցի տեսարանը փոխել՝ պատմավածքը ամբողջովին շեղելով կերպարի հիշողությունների աշխարհ։ Այստեղ կերպարը դառնում է և՛ պատմողը, և՛ լսողը՝ ինքն իրեն պատմելով իր իսկ հիշողությունները։ Սրանով փորձում էի շարունակողին տալ լայն դաշտ՝ կարող էր կամայական ոճով և սյուժեով շարունակել, կերպարն էլ զարգացնել անցյալով օժտելով։ Բայց կարծես լավ չշեղեցի։

    Մարիի հետ համաձայն չեմ, որ մենակ ես կարող էի շարունակել։ Իմը հենց համատեղ պատմվածքի համար գրված սկիզբ էր։ Բայց Ruby Rue-ի շարունակությունից անկեղծ շոկի մեջ էի։ Ինգրիդի վերջավորությունից հետո մի քանի անգամ վերընթերցելով տարբեր հատվածները հասկացա, որ ընդհանուր առմամբ պատմվածքը կարելի է ստացված համարել՝ թեկուզև ոճական համասեռության պատճառով։ Սակայն կերպարի հետ կապված լուրջ բացթողումներ կան, որոնց մասին կգրեմ ուրիշների կարծիքներից հետո։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (08.02.2013)

  18. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում սկսնակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՛չ։ Սկզբում երրորդ դեմքը «տեսարանի» ընդհանուր նկարագրության համար էր, որտեղ կերպարի մտքերը առաջին դեմքով էին մեջ բերվում։ Այդ պարբերությամբ փորձեցի տեսարանը փոխել՝ պատմավածքը ամբողջովին շեղելով կերպարի հիշողությունների աշխարհ։ Այստեղ կերպարը դառնում է և՛ պատմողը, և՛ լսողը՝ ինքն իրեն պատմելով իր իսկ հիշողությունները։ Սրանով փորձում էի շարունակողին տալ լայն դաշտ՝ կարող էր կամայական ոճով և սյուժեով շարունակել, կերպարն էլ զարգացնել անցյալով օժտելով։ Բայց կարծես լավ չշեղեցի։
    Երբ տեքստը հանկարծ ու անհասկանալի կերպով երրորդից առաջին դեմք է դառնում (ոչ նախապատրաստում, ոչ բացատրություն, ոչ չակերտ), արդեն մեծ թերություն է, չարժի էդպիսի բան անել: Դժվար թե դա շարունակողին լայն դաշտ տա, միայն շփոթության մեջ է գցելու:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (08.02.2013)

  20. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2013
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ տեքստը հանկարծ ու անհասկանալի կերպով երրորդից առաջին դեմք է դառնում (ոչ նախապատրաստում, ոչ բացատրություն, ոչ չակերտ), արդեն մեծ թերություն է, չարժի էդպիսի բան անել: Դժվար թե դա շարունակողին լայն դաշտ տա, միայն շփոթության մեջ է գցելու:
    թույլ տուր չհամաձայնվել

  21. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ վերջին նախադասությունը չհաշված՝ սկիզբը շատ էի հավանել
    Դրա համար էդ անցումի մասին էսքան գրեցի. ամբողջ տեքստը էնքան լավն էր, սահուն, արդեն հեղինակին սկսել էի համակրել, մեկ էլ՝ էդ առաջին դեմքը...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (08.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր համատեղ պատմվածքը. քննարկումներ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 224
    Վերջինը: 03.01.2019, 13:50
  2. Mr. Annoying-ի, Ruby Rue-ի և Նիկեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2017, 02:38
  3. Արձակ. Ingrid-ի, սկսնակի և Ruby Rue-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 06.05.2013, 14:18
  4. Արձակ. Ancanot-ի, John-ի և սկսնակի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 10.02.2013, 22:50
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •