Արէա (05.02.2013)
Սիրելուց սիրում են, հիշատակը հարգելուց հարգում են հիշատակը, կարոտելուց գլուխը պատին են խփում, շատ կարոտելուց կտրում են երակները, եթե այլևս չեն կարող ուրիշի հետ լինել նրանից հետո, այլևս ուրիշի հետ չեն լինում: Ու էս ամեն ինչի մասին ոչ ոք, ոչինչ չի իմանում: Ես խառնո՞ւմ եմ ինչ որ բան:
Տարբերակ 1. Նանո, իսկ դու համոզվա՞ծ ես, որ այդ տղան քեզ չի ստել: Կարող է, այդ տղան ուզում է, քո սիրտը գրավել: Կան էնպիսի տղաներ, որոնք ինչ-որ սուտ, տխուր պատմություն են հորինում, որպեսզի աղջկա սիրտը գրավեն: Դա տղան անում է, երբ նկատում է, որ աղջիկը, հոգատար անձնավորություն է և փորձում է իրեն օգնել:
Տարբերակ 2. Կան էնպիսի մարդիկ, որոնք ինչ-որ երդում են տալիս և ո՛չ մի կերպ չեն կարողանում դավաճանել իրենց խոստումը: Չի բացառվում, որ այդ տղան այս տեսակից է: ( Եթե նա իրոք այս տեսակից է, հոգեբանի օգնությամբ գուցե հաջողվի նրան օգնել):
Տարբերակ 3. Տղան սնահավատ է: Երբ նույն դեպքը 2-րդ անգամ է կրկնվել , նրա մոտ վախեր են առաջացել, որի պատճառով նա չի կարողանում և վախենում է առաջ շարժվել:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ