Կարծում եմ մահացած մարդը մեծ հարգանքի է արժանի և նրան երդում տալը շատ ավելի բարձր է ողջին երդում տալուց, որովհետև չկատարելուց դու կարող է ֆիզիկապես չես վնասվում, բայց քո խիղճը քեզ տանջում է..... Մահացածի հիշատակը հարգելը հենց նշանակում է, որ դու պետք է հասկանաս ինչը դուր կգար նրան, ինչը ոչ և եթե ուզում ես լավ բան անել, պետք է ինչ-որ տեղ էլ նրա կարծիքը հաշվի առնես....Մեռած մարդու գերեզմանին երդվելը շատ լավ ու հարմար բան ա մի քանի պատճառներով.
ա) մեռած մարդը երբեք չի իմանա որ խոստումդ չես կատարել…
բ) մեռած մարդը որ իմացավ չես արել չի գա հետևիցդ ու դեբոշներ չի սարքի
գ) մեռած մարդը քեզ միշտ կների քո սխալները…
դ) մեռած մարդը չի հակաճառի հետդ եթե երդմանդ պակմաններից մեկը խախտես…
ե) մեռած մարդը քեզ չի ստիպել երդվել, ինքը օքեյ ա քո բոլոր արածների ու անելիքների հետ…
զ) մեռած մարդը վաբշե պրոբլեմ չունի քո հետ ու չի ունենալու…
է) մեռած մարդուն էս թեման վաբշե պետք չի… ինքը թքած ունի թե մենք երդվում ենք, անիծում ենք թե օրհնում ենք… դազնթ գիվ ա շեթ…
էդ տղին ասեք թող գնա հանգիստ պսագվի, ոչ ոք պրոբլեմ չունի դրա հետ առավել ևս իրա մահացած ընկերուհին (աստված հոգին լուսավորի)…
Իսկ ինչ վերաբերվում է երդում տալուն, պետք է այնպիսի երդում տալ, որին նաև դու ես շահագրգռված և դա ինձ համար ամենաբարձր երդումն է.....
Վերջին խմբագրող՝ Stranger_Friend: 05.02.2013, 20:40:
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
no no no… դուք բան չեք հասկանում… սաղդ հարիֆ եք… էդ տղեն լավ էլ ջոկել ա ինչ ա անում… it's so sexy!!!!… աղջիկներին ասում ա "դե՜.. ես սիրահարվել չեմ կարող... տարիներ առաջ իմ սիրո պատճառով զոհվեց իմ սիրելին… և ես խաստացա նրա գերեզմանին՜.... բլա բլաբլա" ու աղջիկներն ստեղ լրիվ են խփնվում… sex is on…
էս տղեն գուրու ա…
Alphaone (05.02.2013), Sagittarius (05.02.2013)
Իսկ ինչ-որ մեկը Նանո նիկով անդամին ճանաչու՞մ է։ Ինչքանով եք համոզված, որ էդ տղան հենց նույն թեմայի հեղինակը չէ, ով սիրած էակի կորստից հետո որոշոկի խնդիրներ ա ձեռք բերել ՝ հոգեկան տրավմա, էսպես ասած։ Ժող, գնացեք Հայրիկյանի վրա կայֆավատ եղեք էլի, արդեն էս ակումբն էլ ա մոտս Հայաստանի հետ ասոցացվում․ ամեն ինչ ահավոր ա, բայց մարդիկ դեռ իրար վրա ղժժում են։
Հարգելի Նանո, ներողություն եմ խնդրում, եթե ամբողջ պատմությունը ձեր մասին չի, ու հոգեկան տրավմա արտահայտությունից խնդրում եմ չվիրավորվել ու սխալ չհասկանալ։
Նաիրուհի (05.02.2013)
Մեֆ, ես կոնկրետ իմ օրինակով ասեմ, եթե ես վաղը էն աշխարհի տոմս ստանամ, միանշանակ չեմ ուզի են մարդը, ում հետ պլանավորել եմ կյանքս կապել, իմ գնալուց հետո ինձ ինչ-որ եդում տա ու էդ երդման ձեռն ընկնի կրակը: Ուզում ա թող 10 աղջիկ լինի կողքին, մենակ թող երջանիկ լինի ու աղջիկների 90 տոկոսն իմ պես են մտածում, էդ պարագայում հնարավոր է մոտավոր էն աշխարհ գնացածի կամքն իմանալ: Ընդհանրապես, մեռած մարդու հիշատակը հարգելը լավ բան է ու ես չեմ հարգի էն մարդուն, ով իր չունի նման պատկառանք, բայց և մեռածի հիշատակը կուլտ դարձնելն է էլ ավելի պակաս հարգանքի արժանի, մահը հիվանդագին տանող մարդը սովորական հիվանդ է, ում հարկավոր է բուժել, կոնկրետ սցենարում այս տղան իրականում մասնագիտական օգնության կարիք ունի, թե չէ հետո մի օր արդեն ծերացած, միայնակ ուշքի կգա... Իսկ եթե լիրիկան մի կողմ դրվի, ինչպես և ցինիզմը, չեմ կարծում, որ էդ մարդու մոտ էս ամենը հաշվարկված որսորդական սցենար ա, գուցե ինչ-որ տեղ անգիտակցականում ինքը զգում է, որ էսպես ավելի գրավիչ կարող է լինել, բայց էդ դեպքում էլ, միևնույն է, իր հոգեկանը խաթարված է...
Ուլուանա (05.02.2013)
Դե դրա համար պիտի այնպիսի երդում տաս, որ դու ինքդ էլ ի վիճակի լինես կատարելու..... Այս դեպքում երդում տալը սխալ է, չպետք է կյանքդ կործանես երդմանդ պատճառով.... ես ի նկատի ունեմ, օրինակ պատերազմից մահացած հոր գերեզմանին տղան երդվի, որ բանակում արժանապատիվ կծառայի և լավ հրամանատար կդառնա.....
Պետք չի մահացածին վերացնել, նրա առջև էլ պետք է պատասխանատվության զգացում ունենաս......
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Արէա (05.02.2013)
Սիրելուց սիրում են, հիշատակը հարգելուց հարգում են հիշատակը, կարոտելուց գլուխը պատին են խփում, շատ կարոտելուց կտրում են երակները, եթե այլևս չեն կարող ուրիշի հետ լինել նրանից հետո, այլևս ուրիշի հետ չեն լինում: Ու էս ամեն ինչի մասին ոչ ոք, ոչինչ չի իմանում: Ես խառնո՞ւմ եմ ինչ որ բան:
Տարբերակ 1. Նանո, իսկ դու համոզվա՞ծ ես, որ այդ տղան քեզ չի ստել: Կարող է, այդ տղան ուզում է, քո սիրտը գրավել: Կան էնպիսի տղաներ, որոնք ինչ-որ սուտ, տխուր պատմություն են հորինում, որպեսզի աղջկա սիրտը գրավեն: Դա տղան անում է, երբ նկատում է, որ աղջիկը, հոգատար անձնավորություն է և փորձում է իրեն օգնել:
Տարբերակ 2. Կան էնպիսի մարդիկ, որոնք ինչ-որ երդում են տալիս և ո՛չ մի կերպ չեն կարողանում դավաճանել իրենց խոստումը: Չի բացառվում, որ այդ տղան այս տեսակից է: ( Եթե նա իրոք այս տեսակից է, հոգեբանի օգնությամբ գուցե հաջողվի նրան օգնել):
Տարբերակ 3. Տղան սնահավատ է: Երբ նույն դեպքը 2-րդ անգամ է կրկնվել , նրա մոտ վախեր են առաջացել, որի պատճառով նա չի կարողանում և վախենում է առաջ շարժվել:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ