Ինձ թվում է՝ դա արդեն կոնկրետ երկրի հետ առանձնապես կապ չունի։ Իհարկե, նման դեպքեր լինում են։ Լավագույն ֆիլտրերից մեկը, էլի եմ ասում, այսօր review-ներն են։ Գողության դեպքի մասին թեկուզ մեկ review-ն հյուրանոցի ռեպուտացիային շատ ուժեղ հարվածում է։ Մի քանի նման review-ն մահապատժի է հավասար։
Review կոչվող զենքի ուժը ավելի լավ է զգացվում օրավարձով տրվող բնակարանների դեպքում։ Բավական փորձ ունեմ տարբեր երկրներում բնակարան վարձելու, ու միշտ տանտերերը իրենց աստծու գառի պես են պահում, մանր խնդիրների վրա էլ աչք են փակում, որ հետո լավ բաներ գրեմ։



Մեջբերել
Այսինքն, եթե ասում են վատն է, կարող է իրականում շատ էլ լավը լինել։ Պետք է նայել, թե կոնկրետ ինչից են բողոքում։ Բայց ես ուրիշ բան նկատի ունեի․ եթե դժգոհողներ չկան, ուրեմն լավն է։ Ինձ հետ միայն մի անգամ է եղել, որ բարձր ռեվյուներին հավատացել եմ, բայց իրականում դժգոհ եմ մնացել։ Հենց իմ համարի տակ Irish pub էր, պատուհանի ձայնամեկուսացումն էլ գրեթե զրոյական։ Շաբաթ գիշեր էր, չկարողացա քնել, մինչև փաբի հաճախորդները չցրվեցին։ Զարմանալի է, որ այդ մասին գրեթե ոչ ոք չէր գրել։
ուրեմն էս կուրսեցիներիցս մեկը իրա PhD-ն Տրենտոյում ա անելու: Եսիմ որտեղից իմացել էր, որ լանչի հետ կամ լանչից հետո կապուչինո խմելն ընդունված չի: Ու աշխարհի սաղ դարդերը թողած ամեն օր դրանից էր բողոքում, թե ոնց ա ապրելու առանց ճաշից հետո սուրճ խմելու
)
Էջանիշներ