User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ռուֆուսի ուղեցույցը. Իտալիա

  1. #16
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,480
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Հռոմից բավական շատ պատմություններ եմ լսել թալանի, ընդ որում՝ պատմողները խիստ կասկածներ ունեին, որ գողերը ոչ թե օտար մարդիկ էին, այլ հենց հյուրանոցի աշխատակիցները:
    Ինձ թվում է՝ դա արդեն կոնկրետ երկրի հետ առանձնապես կապ չունի։ Իհարկե, նման դեպքեր լինում են։ Լավագույն ֆիլտրերից մեկը, էլի եմ ասում, այսօր review-ներն են։ Գողության դեպքի մասին թեկուզ մեկ review-ն հյուրանոցի ռեպուտացիային շատ ուժեղ հարվածում է։ Մի քանի նման review-ն մահապատժի է հավասար։
    Review կոչվող զենքի ուժը ավելի լավ է զգացվում օրավարձով տրվող բնակարանների դեպքում։ Բավական փորձ ունեմ տարբեր երկրներում բնակարան վարձելու, ու միշտ տանտերերը իրենց աստծու գառի պես են պահում, մանր խնդիրների վրա էլ աչք են փակում, որ հետո լավ բաներ գրեմ։

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,059
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ դա արդեն կոնկրետ երկրի հետ առանձնապես կապ չունի։ Իհարկե, նման դեպքեր լինում են։ Լավագույն ֆիլտրերից մեկը, էլի եմ ասում, այսօր review-ներն են։ Գողության դեպքի մասին թեկուզ մեկ review-ն հյուրանոցի ռեպուտացիային շատ ուժեղ հարվածում է։ Մի քանի նման review-ն մահապատժի է հավասար։
    Review կոչվող զենքի ուժը ավելի լավ է զգացվում օրավարձով տրվող բնակարանների դեպքում։ Բավական փորձ ունեմ տարբեր երկրներում բնակարան վարձելու, ու միշտ տանտերերը իրենց աստծու գառի պես են պահում, մանր խնդիրների վրա էլ աչք են փակում, որ հետո լավ բաներ գրեմ։
    Կոնկրետ երկրի հետ, կարծում եմ, կապ ունի: Ասենք, Գերմանիայի կամ Ֆինլանդիայի հյուրանոցների մասին երբեք նման բան չեմ լսել: Իսկ ռիվյուներին էլ էնքան չեմ վստահում, չնայած ինքս միշտ պարտաճանաչորեն ռիվյու գրում եմ: Չեմ վստահում, որովհետև պատահել ա՝ վատ ռիվյուներ են էղել կոնկրետ հոսթելի մասին, բայց ինձ էնքան ա դուր էկել, որ նույնիսկ երկրորդ անգամ եմ էնտեղ գնացել, դեռ ման եմ էկել, որ ուրիշ քաղաքներում էլ գնամ:

    Իսկ վարձով տներ-հյուրանոց-բաներն իմ հագով չեն, ես ուսանող մարդ եմ: Համ էլ ահագին անհետաքրքիր են. էնտեղ նոր մարդկանց հետ չես շփվում: Հոսթելների մթնոլորտը լրիվ ուրիշ ա:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (19.10.2013), Գալաթեա (04.02.2013)

  4. #18
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,480
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ռիվյուներին էլ էնքան չեմ վստահում, չնայած ինքս միշտ պարտաճանաչորեն ռիվյու գրում եմ: Չեմ վստահում, որովհետև պատահել ա՝ վատ ռիվյուներ են էղել կոնկրետ հոսթելի մասին, բայց ինձ էնքան ա դուր էկել, որ նույնիսկ երկրորդ անգամ եմ էնտեղ գնացել, դեռ ման եմ էկել, որ ուրիշ քաղաքներում էլ գնամ:
    Չէ, հակառակը իհարկե, ճիշտ չէ Այսինքն, եթե ասում են վատն է, կարող է իրականում շատ էլ լավը լինել։ Պետք է նայել, թե կոնկրետ ինչից են բողոքում։ Բայց ես ուրիշ բան նկատի ունեի․ եթե դժգոհողներ չկան, ուրեմն լավն է։ Ինձ հետ միայն մի անգամ է եղել, որ բարձր ռեվյուներին հավատացել եմ, բայց իրականում դժգոհ եմ մնացել։ Հենց իմ համարի տակ Irish pub էր, պատուհանի ձայնամեկուսացումն էլ գրեթե զրոյական։ Շաբաթ գիշեր էր, չկարողացա քնել, մինչև փաբի հաճախորդները չցրվեցին։ Զարմանալի է, որ այդ մասին գրեթե ոչ ոք չէր գրել։
    Մնացած բոլոր դեպքերում ստացել եմ այն, ինչ ըստ review-ների ակնկալում էի։

  5. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,059
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հակառակը իհարկե, ճիշտ չէ Այսինքն, եթե ասում են վատն է, կարող է իրականում շատ էլ լավը լինել։ Պետք է նայել, թե կոնկրետ ինչից են բողոքում։ Բայց ես ուրիշ բան նկատի ունեի․ եթե դժգոհողներ չկան, ուրեմն լավն է։ Ինձ հետ միայն մի անգամ է եղել, որ բարձր ռեվյուներին հավատացել եմ, բայց իրականում դժգոհ եմ մնացել։ Հենց իմ համարի տակ Irish pub էր, պատուհանի ձայնամեկուսացումն էլ գրեթե զրոյական։ Շաբաթ գիշեր էր, չկարողացա քնել, մինչև փաբի հաճախորդները չցրվեցին։ Զարմանալի է, որ այդ մասին գրեթե ոչ ոք չէր գրել։
    Մնացած բոլոր դեպքերում ստացել եմ այն, ինչ ըստ review-ների ակնկալում էի։
    Ցանկացած հարցում ինձ ռիվյուներն ամենաքիչն են հետաքրքրում, որովհետև չգիտեմ՝ ինչ մարդ ա դրա հետևում նստած ու ինչ ա գրել: Եթե հնարավորություն կա, ծանոթներից եմ հարցուփորձ անում: Եթե չէ, սեփական ինտուիցիայիս եմ վստահում: Մինչև հիմա մի անգամ եմ շատ խիստ սխալվել Բրյուսելի հարցում:

    Ինձ համար երկու բան ա կարևոր հոսթելի հարցում. տեղն ու գինը: Մնացած ամեն ինչը տանելի ա: Բայց այ գողությունը երբեք չես կարող երաշխավորել: Ի դեպ, հոսթելների ղեկավարությունն էլ չի երաշխավորում անվտանգությունը, խորհուրդ ա տալիս թանկարժեք իրերը սեյֆում պահել:

  6. #20
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,162
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալիայում հոսթել միայն Հռոմում եմ մնացել: Գրեթե ոչ մի խնդիր չեմ ունեցել: Միայն ժամանելուց սկզբում հոսթելը չէի գտնում, արդեն մտածում էի, որ քցել են ինձ ու ընդհանրապես նման հոսթել չկա՝ ինտերնետով էի պատվիրել: Բայց երբ զանգեցի իրանց, ասացին «մեր մուտքը ուրիշ հասցեով է»... ուրիշ հասցեով է՝ դե ձեր գրանցած հասցեում գոնե մի հատ ցուցանակ կախեք՝ մուտքի հասցեով: Սա երևի Իտալիայի /հիմնականում Հարավի/ միակ թերությունն է՝ համեմատաբար անկազմակերպ ա՝ հատկապես երբ սովորում էս Գերմանիայի կազմակերպվածությանը: Եվս մեկ օրինակ, որ նույնիսկ գլխավոր կայարանները հիմնականում գիշերները փակ են լինում:

    Բայց հոսթելի մասին. լավ կենտրոն տեղ էր, հին շինություն էր՝ բարձր առաստաղներով, ռետրո կահույքով: Հսկա սենյակը նախատեսված էր երեք հոգու համար, բայց մենակ երկու հոգի էինք: Առավոտները նախաճաշ կար: Գրեթե ողջ Հռոմը /կենտրոնը/ ուշ երեկոյան շրջել եմ, ոչ մի տարօրինակ. վտանգավոր բան չեմ նկատել. եսիմ, կարող ա ինչ-որ վտանգավոր թաղամաս եմ եղել, ինքս չեմ իմացել: Բայց իմ տպավորությամբ՝ տուրիստների համար ավելի պակաս վտանգավոր ա, քան Բարսելոնան:

    Երկու անգամ Իտալիայում գիշերային գնացք եմ նստել, կրկին ոչ մի վտանգ՝ գնացքում հիմնականում ինձ նման տուրիստ ուսանողներ էին: Մի անգամ էլ մի Իտալացի պատմաբանի ու բրազիլացի երիտասարդ զույգի հետ եմ կիսել կուպեն: Պատմաբանը Տոսկանիայից էր ծնունդով, ես էլ Ֆլորենցիա էի գնում, ահագին օգտակար խորհուրդներ տվեց: Թոլքեյնից էլ ահագին խոսացինք ընթացքում, ես էտ ժամանակ Հոբիթն էի կարդում, իսկ իրանք բոլորը Թոլքեյնի սիրահար էին: Բայց իտալացին նաև շատ լավ էր տիրապետում Հայոց պատմությանը ու վերջում էս միամիտ բրազիլացի զույգին տխրեցրեց /կարելի ա ասել համարյա լացացրեց/՝ բացատրելով, թե ինչու մեր ու թուրքերի ջրերը նույն առվով չեն հոսում:

    Մի խոսքով՝ Իտալիան հրաշք ա: Նույնիսկ եթե «ռիսկ» կա, այն արդարացված է. կարծում եմ շատ հրաշալի տպավորութուններ կկորցնեի, եթե ճանապարհորդեի «նովիյ ռուսկիների» ուղեկցությամբ ինքնաթիռներով և մնայի հյուրանոցներում:

    հ.գ. Իտալիայի հյուսիսում եղել եմ Ուդինե միայն... ձանձրալի էր, Իտալիա չէր՝ Ավստրիայի շարունակություն էր, նույնիսկ մարդիկ ավելի շատ գերմանացիների, էէէ ավստրիացիների էին նման: Ես տեղ կապրեի, կաշխատեի, բայց ազատ ժամանակս չէի անցկացնի:

    հ.գ.գ. բայց էս թեման ոնց որ Ռուֆուսի թեման ա, մենք ի՞նչ ենք մեջտեղ ընկել

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.02.2013), Arpine (06.02.2013), Enna Adoly (19.10.2013), One_Way_Ticket (05.02.2013), StrangeLittleGirl (05.02.2013), Valentina (05.02.2013), Ամպ (05.02.2013), ԱնԱիդա (05.02.2013), Ռուֆուս (05.02.2013), Տրիբուն (19.10.2013)

  8. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,059
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարո՞ղ ա վերջը համոզեք, Իտալիա էլ գնամ

  9. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման երկար ժամանակ է մոռացության էի մատնել Մի բան ավելացնեմ.

    Ինչպե՞ս ուտել Իտալիայում առանց իտալացիներին վախեցնելու

    1. Իտալիայում երբեք մի պատվիրեք Սպագետտի/Տալյատելլե/Տորտելլինի ալլա Բոլոնյեզե, ինչպես նաև Բոլոնյա երշիկ:

    Նման ճաշատեսակներ Իտալիայում գոյություն չունեն: Իրականում Բոլոնյեզե սոուսը Իտալիայում կոչվում է «ռագու», իսկ ամերիկայում «Բոլոնյա» անունը կրող երշիկը՝ Մորտադելլա: Չնայած տուրիստական քաղաքների ռեստորաններում մատուցողները ձեր պատվերը կհասկանան, բայց անպայման կսովորացնեն ճաշատեսակների ճիշտ անվանումը:

    2. Ճաշին խմեք միայն գինի ու ջուր

    Գարեջուրը ու մյուս ալկոհոլային խմիչքները իտալացիները խմում են ճաշելուց առաջ (ապերետիվոյի ժամանակ) կամ հետո:

    3. Կեսօրից հետո ոչ մի դեպքում կապուչինո չպատվիրեք

    Կապուչինոն ու կրուասանը իտալական նախաճաշի բաղադրիչներն են, բայց եթե նախաճաշից ու հատկապես լավ ճաշելուց հետո կապուչինո պատվիրեք, պատրաստ եղեք դիմանալ իտալացիների խոժոռ հայացքներին:

    4. Նախքան պեպերոնի պիցցա պատվիրելը ճշտեք, թե պեպերոնին իտալերեն ինչ է նշանակում:

    Պեպերոնին իտալերեն նշանակում է պղպեղ, պեպերոնի պիցցա պատվիրելով կստանաք ոչ թե համով երշիկով պիցցա, այլ բուլղարական պղպեղով զարդարված բուսական պիցցա:

    5. Աղցան պատվիրելիս մայոնեզի, թթվասերի, ֆրանսիական համեմունքների հույս չունենաք:

    Իտալական աղցաններին ավելացնում են միայն ձիթապտղի ձեթ ու բալզամիկ քացախ:

    6. Ուտելիքը դանդաղ կերեք ու հաճույքով:

    Ուտելը կարելի է ասել իտալացիների երկրորդ ամենապոպուլյար զբաղմունքն է սիրով զբաղվելուց հետո… Կամ էլ նույնիսկ առաջինը:

    7. Մի զարմացեք, եթե իտալական հացատեսակներից շատերը անալի լինեն:

    Իտալացիները հացն օգտագործում են ուտելը վերջացնելուց ափսեն մաքրելու համար, ինչը կոչվում է fare la scarpetta (փոքրիկ կոշիկ անել):

    8. Հավի մսով պաստա՞, մոռացեք դրա մասին

    Հավի միսն ու մակարոնեղենը միանգամայն անհամատեղելի բաներ են իտալացիների համար:

    9. Սուրճ պատվիրելիս երբեք մի պատվիրեք լատտե

    Իտալիայում սա այնքան հաճախ է պատահում ամերիկացի տուրիստների հետ, որ արդեն վերածվել է անեկդոտի:
    Ամերիկացի տուրիստը լատտե է պատվիրում, իսկ բարրիստան պարզում է՝
    - Տա՞ք, թե՞ սառը:
    - Իհարկե տաք:
    Ու քանի դեռ տուրիստը սպասում է իր երանելի կաթով սուրճին, բարիստան նրա դիմացն է դնում սովորական տաք կաթ

    Լատտե իտալերեն նշանակում է կաթ, իսկ կաթով սուրճը կոչվում է կաֆե մաքիատո:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.10.2013), Enna Adoly (19.10.2013), LisBeth (19.10.2013), One_Way_Ticket (19.10.2013), Sagittarius (19.10.2013), Vardik! (19.10.2013), Աթեիստ (19.10.2013), Արամ (30.11.2013), Արևհատիկ (24.05.2014), Նաիրուհի (30.11.2013), Նարե91 (20.10.2013), Շինարար (19.10.2013), Ուլուանա (19.10.2013), տեսիլք (07.04.2014), Տրիբուն (19.10.2013)

  11. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,059
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաա, Ռուֆ, էս կապուչինոյի պահը հիշում եմ ուրեմն էս կուրսեցիներիցս մեկը իրա PhD-ն Տրենտոյում ա անելու: Եսիմ որտեղից իմացել էր, որ լանչի հետ կամ լանչից հետո կապուչինո խմելն ընդունված չի: Ու աշխարհի սաղ դարդերը թողած ամեն օր դրանից էր բողոքում, թե ոնց ա ապրելու առանց ճաշից հետո սուրճ խմելու

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.10.2013), Enna Adoly (19.10.2013), Vardik! (19.10.2013), Ռուֆուս (19.10.2013)

  13. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաա, Ռուֆ, էս կապուչինոյի պահը հիշում եմ ուրեմն էս կուրսեցիներիցս մեկը իրա PhD-ն Տրենտոյում ա անելու: Եսիմ որտեղից իմացել էր, որ լանչի հետ կամ լանչից հետո կապուչինո խմելն ընդունված չի: Ու աշխարհի սաղ դարդերը թողած ամեն օր դրանից էր բողոքում, թե ոնց ա ապրելու առանց ճաշից հետո սուրճ խմելու
    Սկզբում ես էլ էի ամբողջ օրը կապուչինո խմում, ինչքան էլ որ վրաս թարս էին նայում։ Հետո մանրից անցա մաքիատոյին, որը շատ նման ա կապուչինոյին, մենակ թե պորցիան ա շատ փոքր։

    Մի բան էլ հիշեցի, որ նոր էի Իտալիա եկել, մտածում էի, թե սրանք ալկաշներ են, բոլոր փողոցներում իրար մոտիկ մոտիկ բարեր կային ու բարում առավոտից իրիկուն լիքը մարդ։ Հետո ջոկեցի, որ ստեղ բարը կաֆե ա իրականում, էդ մարդիկ ոչ թե ալկոհոլային խմիչքներ են խմում այլ սուրճ Իսկ մեր իմացած բարը ստեղ փաբ ա։
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (20.10.2013), Տրիբուն (20.10.2013)

  15. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,109
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ես Հռոմում բնակարան էի վարձել Տրաստեվերե թաղամասում, առաջին հարկում: Տանտերը մի քանի անգամ նշեց, որ այստեղ անվտանգ է, դուռը անպայման փակ պահեք, իսկ պատուհանները կարելի է կիսաբաց թողնել ու գնալ, բան չի լինի: Չեմ կարծում, որ նա շահագրգռված էր, որ գողեր մտնեին:
    Տրաստեվերեն երևի Հռոմի ամենապահով թաղամասն ա. հարուստ սպալնի ռայոն ա, որը, եթե չեմ սխալվում, հնում եղել ա ամենաղքատների թաղամասը

    Ես Տերմինիի կողքն եմ մնացել մի անգամ: Այ էտ խայտառակ թաղամաս ա, ուշ դուրս գալ չի կարելի, ցերեկն էլ պետք ա ուշադիր լինել: Դե, գնանցքների կայարանն ա Տերմինին, պատկերացնում եք ինչ պիտի լինի: Բայց ես իմ համար մի հատ կանոն ունեմ ցանկացած վայրում - երբեք պետք չի աչք ծակել, dress down, հագնվել շատ սովորական, ոչ մի թանկարժեք բան չկրել, լինել ուշադիր, հատկապես փողերի ու փոստաղթերի նկատմամբ, ու եթե վատնգավոր թաղամասում ես, իզուր տեղը գլխիդ փորձանք զոռով ման չգալ, не искать приключений на свою жопу Ասենք, ոչ մկեը քեզ չի խնդրում փիս հարբած, դոշերդ բաց, օտար քաղաքում, անհայտ թաղամասում, բարձր երգելով ու iphone-ով խաղալով ման գալ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.10.2013), Ռուֆուս (19.10.2013)

  17. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ժամանակ ունեք նայեք. շատ հետաքրքիր հաղորդում Իտալիայի երեք նահանգների՝ Էմիլիա-Ռոմանյայի, Լոմբարդիայի ու Պիեդմոնտի մասին:

    Առաջին մասը Էմիլիա-Ռոմանյայի ու հատկապես Բոլոնյայի մասին է, քաղաքի պատմության, տեսարժան վայրերի ու բոլոնյական խոհանոցի մասին.

    Էմիլիա-Ռոմանյա ու Բոլոնյա


    Լոմբարդիա ու Միլան


    Պիեդմոնտ ու Թուրին
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (30.11.2013), Արամ (30.11.2013)

  19. #27
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալական քաղաքների սիրտը գլխավոր հրապարակն է՝ պիացցան: Այստեղ կարելի է հանդիպել ընկերներին, սուրճ խմել, զվարճանալ, զբոսնել: Իտալական պիացցաները իրենց գեղեցկությամբ նմանը չունեցող արվեստի գործեր են

    (2:19-ին Լամբորգինիները Բոլոնյայում )

    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (06.04.2014)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  2. Գրառումներ: 30
    Վերջինը: 10.01.2016, 16:49
  3. Արձակ. Moonwalker-ի, Ռուֆուսի և ars83-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.08.2013, 18:52
  4. Արձակ. impression-ի, Ռուֆուսի և Rhayader-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 26.03.2011, 16:54
  5. Հարցազրույց Ռուֆուսի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 22.03.2010, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •